2 զինված ադրբեջանցիներ տարել են Կոռնիձորի բնակչին պատկանող 107 ոչխար և 5 այծ. ՄԻՊ

Երեկ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ է ներկայացվել ահազանգ այն մասին, որ 2021թ. հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12-ի սահմաններում ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր գյուղի գերեզմանոցի հարակից տարածքից ադրբեջանական զինված ուժերի ծառայողները հափշտակել են Կոռնիձորի բնակչի պատկանող 107 ոչխար և 5 այծ:

ՄԻՊ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ կենդանիներին գերեզմանոցի հարակից արոտավայրում արածեցնող քաղաքացին նկատել է, որ ադրբեջանական երկու զինված ծառայողներ իրենց դիրքերից իջել և գալիս են դեպի իր կենդանիները, մոտենալուն պես կենդանիներին քշել-տարել են դեպի իրենց դիրքեր: Այս հանգամանքները, ինչպես նաև այն, որ ադրբեջանական զինծառայողները հափշտակել են հենց նշված քանակի կենդանիներ, ստուգվել են մի քանի աղբյուրների տվյալներով:

Կոռնիձորի բնակիչը ժամը 12։15-ի սահմաններում դեպքի մասին տեղեկացրել է համայնքային մարմիններին: Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տեղեկությունների՝ դեպքից գրեթե անմիջապես հետո ժամանել ու տեղում ուսումնասիրություններ են իրականացրել ՀՀ և ՌԴ սահմանապահ ծառայողները ու ներկայում ձեռնարկում են համապատասխան քայլեր:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը վերծանել է ահազանգի հանգամանքները, որոնք այն մասին են, որ ՀՀ քաղաքացու սեփականության հափշտակությունը տեղի է ունեցել ՀՀ տարածքից: Այդ հանգամանքները փոխակերպված են սույն հայտարարությանը կից հրապարակվող քարտեզի հատվածի վրա:

ՀՀ քաղաքացու նկատմամբ ադրբեջանական զինծառայողների այս հանցագործության ահազանգը պետք է դրվի Ադրբեջանի նկտամամբ մեր պետության պահանջների հիմքում միջազգային հարթակներում: Այն կդրվի նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցների ու պահանջների հիմքում:

Մարդկանց պատճառվող առանձնապես խոշոր չափերի հասնող վնասների հատուցումը կլինի ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների ապահովման կարևոր երաշխիք:

Ադրբեջանական զինծառայողների այս հանցավոր արարքները խախտում են ՀՀ քաղաքացիական բնակիչներին կյանքի, սեփականության և այլ կենսական իրավունքները, մարդկանց զրկում են անասնապահությամբ զբաղվելու և ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից զրկելուն՝ անվտանգության խնդիրներին ավելացնելով սոցիալականը:

Ակնհայտ է, որ բոլոր հանցավոր ոտնձգությունների, մարդկանց իրավունքների կոպիտ խախտումների հիմքը, դրանց սնուցման աղբյուրը մեկն է. ադրբեջանական իշխանությունների հայատյաց ու թշնամանքի, էթնիկ զտումների ու ցեղասպան քաղաքականությունը:

Ուստի, պետք է անհապաղ սկսվի Ադրբեջանի հետ ՀՀ սահմանների շուրջ անվտանգության ապառազմականացված գոտի ստեղծելու և ադրբեջանական զինված ծառայողներին ՀՀ գյուղերի հարևանությունից, համայնքների միջև ճանապարհներից անհապաղ հեռացնելու գործընթաց:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի այս առաջարկն արդեն տեղ է գտել միջազգային կոնկրետ փաստաթղթում՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) 2021թ. սեպտեմբերի 27-ի թիվ 2391 (2021) բանաձևում:

Այս մասին Մարդու իրավունքների պաշտպանը համապատասխան հաղորդումներ կուղարկի նաև միջազգային կառույցներին ու ՀՀ պետական մարմիններին, քաղաքացիական հասարակության կազմակերպություններին:

Տպել
1582 դիտում

Միջազգային հանրությանը խնդրում ենք ստիպել Ադրբեջանին հարգել խաղաղության օրակարգը, հեռանալ Հայաստանի հողերից․ Ինարիտու

Երևանի մետրոպոլիտենը դեկտեմբերի 6-ին և 7-ին 7 ժամով չի գործի (տեսանյութ)

Կոչ ենք անում միջազգային հանրությանը գործուն քայլեր ձեռնարկել և սանձազերծել ագրեսորին․ Արցախի ԱԳՆ

Ադրբեջանական կողմի հետ ավելի քան երեք ժամ տևած բանակցությունները տվել են դրական արդյունք․ տեղեկատվական շտաբ

Այս պահին Արցախի 120 հազար ժողովուրդը ամբողջական շրջափակման մեջ է՝ կանգնելով հումանիտար վերահաս աղետի առջև․ Արցախի ՄԻՊ

76-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ որդու և հարսի նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով

Փորձ է արվում խզել Արցախի և ՀՀ-ի միակ կապը, Ադրբեջանի գործողություններն ուղղված են ԱՀ բնակչության և խաղաղապահների դեմ

Ավելի քան երկու ժամ է շարունակում է փակ մնալ Արցախ-Հայաստան միակ մայրուղին․ տեղեկատվական շտաբ

Ադրբեջանը նպատակ ունի հումանիտար աղետ ստեղծել Արցախում․ ԱՀ առողջապահության նախարարություն

Շուշի-Քարին տակ հատվածում ադրբեջանցիները շարունակում են փակ պահել ճանապարհը, սա ցեղասպան և ահաբեկչական քայլ է. Բաբայան

Արգավանդում 76-ամյա տղամարդը կացնով կտրել է քնած որդու մատները

Ալեն Սիմոնյանը Մոսկվայում կմասնակցի ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և 15-րդ լիագումար համատեղ նիստին

Азербайджанцы перекрыли трассу Степанакерт-Горис (фото)

Արտակարգ դեպք Երևանում․ Արմավիրի բանտից Մաշկաբանության ազգային կենտրոն տեղափոխված դատապարտյալը դիմել է փախուստի

Քաղաքացիական հագուստներով ադրբեջանցիները փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին (լուսանկար)

ԿԸՀ անդամները մասնակցել են «Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրները» թեմայով քննարկմանը

ՀՀ նախագահը «Բարեկամության» շքանշան է շնորհել Գյումրիում Իտալիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս Անտոնինո Մոնտալտոյին

Սիսիանի Գետաթաղ բնակավայրի տներից մեկում տարաներով մարիխուանա է հայտնաբերվել (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները պայմանավորվել են արագացնել բանակցությունները, ունենալ ևս մեկ հանդիպում․ Փրայս

«Էջմիածին» ջրօգտագործողների ընկերության տրանսֆորմատորներից գողացել են յուղը, շարժիչներն ու այլ կարևոր դետալներ

Կներդրվի անձի ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգ․ Նարեկ Մկրտչյանի ուղերձը

Քանաքեռ ՀԷԿ-ի տարածքում քաղաքացու ոտքը արգելափակվել է աղբամաքրման հաստոցի մեջ․ վիճակը ծանր է

Շուշի-Լիսագոր և այլ ճանապարհատվածներում խիտ մառախուղի պատճառով տեսանելիությունը ցածր է․ Արցախի ԱԻՊԾ

Դեկտեմբերի 3-ը հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է․ ՄԻՊ-ը հանդես է եկել տեսաուղերձով (տեսանյութ)

Օշականի հատվածում ավտոճանապարհը միակողմանի փակ է

ՀՀ տարբեր տարածաշրջաններում ձյուն է տեղում, Վայքի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է

ԱԱ-2022. հայտնի են փլեյ-օֆֆ ուղեգրեր նվաճած 16 հավաքականները

Սյունիքում և Արագածոտնում ձյուն է տեղում. Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են

Վարդենյաց լեռնանցքում, Դիլիջանի ոլորաններում, Սյունիքում մառախուղ է․ կան փակ ճանապարհներ

Իսպանացի պատգամավորը Ջերմուկում ծանոթացել է ադրբեջանական ագրեսիայի հետեւանքներին (լուսանկարներ)

Տոնածառ, լուսային զարդարանքներ. Երևանի որ վարչական շրջանն ինչպես է դիմավորելու Նոր տարին, և որքան գումար է հատկացվել

Շահումյան գյուղի տներից մեկում բռնկված հրդեհից հետո ծխահարված դի է հայտնաբերվել

Մեխը խփել, հագնել սրբի շորեր, սկսել պայքարել մշակութային արժեքներ մեխողների դեմ. Դավոյանը՝ 5-րդ ալիքի օպերատորի մասին

««Եվրատեսիլ»-ի իրական կախարդանքը». լուսանկարներ՝ տոնական Երևանից

Հիմնանորոգվում է Գոշավանքի հանրապետական նշանակության ավտոճանապարհը

Ողբերգական դեպք Արմավիրի մարզի գյուղերից մեկում. 2․5 ամսական տղա երեխան մահացած տեղափոխվել է հիվանդանոց

Պետք է մարդիկ զգան տոնական տրամադրությունը. շոուբիզնեսի ներկայացուցիչները՝ քաղաքի ամանորյա զարդարանքի մասին

Տեսնես Ժուռնալիստների միությունն ու Սաթիկ Սեյրանյանը կանդրադառնա՞ն սույն լրագրողական շեդեվրին. Ստյոպա Սաֆարյան

Հայաստանը դարձնել ավելի դիմակայուն երկիր. տեղի է ունեցել «Թվինինգ» ծրագրի փակման արարողությունը

Բյուրեղավանի գործող համայնքապետը լեգիտիմ չէ. «քաղաքական կրկնագողությանը» վերջ ենք դնելու. Վլադիմիր Վարդևանյան