Պտղի հետ ամեն ինչ կարգին է, երեխաս նորմալ զարգանում է. Հայաստանում սկսել են պատվաստվել նաև հղիները

Կորոնավիիրուսային հիվանդության դեմ աշխարհն սկսեց պատվաստել ոչ միայն հասարակ բնակչությանը, տարեցներին, այլ նաև հղի կանանց և կերակրող մայրերին: Առողջապահական ոլորտի մասնագետների խոսքով՝ վիրուսն ավելի ծանր ընթացք է ունենում հղիների շրջանում, որն էլ պատճառ է դառնում մեռելածնության, վաղաժամ ծննդաբերության: 

Ըստ մասնագետների՝ պատվաստման դեպքում հղիների մոտ հնարավոր կլինի խուսափել հիվանդության ծանր, ծայրահեղ ծանր ընթացքից և մահվան ելքերից:

Հղիները վիրուսի դեմ պատվաստվել սկսել են նաև մեր երկրում: Ոմանք խորհրդակցելով իրենց բժիշկների հետ, ոմանք էլ՝ կամավոր սկզբունքով:

24-ամյա Արևիկ Իսպիրյանը, օրինակ, պատվաստվել է հղիությունը պլանավորելու ընթացքում: Մեզ հետ զրույցում շեշտում է՝ վիրուսի դեմ պատվաստվելու որոշումը ճիշտ էր, քանի որ եթե քովիդով վարակվեր, լուրջ խնդիրներ կունենար: «Մինչև պատվաստվելը՝ բժշկի հետ եմ խորհրդակցել: Շատ լավ եմ տարել պատվաստումը, միայն թևի ցավ եմ զգացել, նույնիսկ չեմ ջերմել, դրանից հետո պլանավորեցի հղիությունը, ու արդեն 5-րդ ամսում է»,- ասաց նա:

Պատվաստվելուց հետո և՛ ինքը, և՛ պտուղն իրենց լավ են զգում, ոչ մի խնդիր չունեն և չեն ունեցել: Ասում է՝ վիրուսով վարակվել է մեկ տարի առաջ, միայն թուլություն է զգացել: Պատվաստվելուց էլ ընտրել է չինական արտադրության «Կորոնավակը», քանի որ տվյալ պատվաստանյութի երկրորդ դեղաչափն ստանալու ժամկետը կարճ է տևում:

«Առաջին դեղաչափն ստացել եմ հունիսի 1-ին, մյուսը՝ նույն ամսվա 29-ին: Ես հուլիսին եմ իմացել, որ հղի եմ: Տարբեր մտքեր են տարածում, թե հղիներին պատվաստվել պետք չէ, վտանգավոր է, բայց ես ասում եմ՝ այդ ամենը միֆ է: Ես իմ օրինակով եմ ցույց տվել, որ պատվաստվելը վտանգավոր չէ: Ոչ մի խնդիր չունեմ, իմ երեխան նորմալ զարգանում է»,- շեշտեց Արևիկը:

Արդեն երկրորդ երեխայի ծնվելուն անհամբեր սպասող հղի կինը նշում է՝ բոլոր հիվանդությունները պատվաստանյութի շնորհիվ է, որ այլևս չկան: Ասում է՝ պետք է քո երեխայի մասին մտածես ու ամեն ինչ անես՝ վտանգից ապահովելու համար, քանի որ չգիտես՝ կորոնավիրուսով վարակվելուց հետ ինչպես կարձագանքեն օրգանիզմդ ու պտուղդ:

35-ամյա Աննա Ս.-ն էլ պատվաստվելուց 20 օր հետո է տեղեկացել՝ հղի է: Քովիդի դեմ պատվաստվելու որոշումը կայացրել է ամուսնու հետ միասին, և երկուսով էլ պատվաստվել են: Ասում է՝ երկար տարիներ երեխա չի կարողացել ունենալ, ունեցել է նաև թրոմբոֆիլա (սա ախտաբանական վիճակ է, բնութագրվում է արյան մակարդելիության խանգարմամբ, որի ժամանակ բարձրացնում է թրոմբոզի զարգացման վտանգը), բայց պատվաստվելուց չի վախեցել. «Երկու դեղաչափն էլ ստացել եմ հունիս ամսին: Հղիության 17-րդ շաբաթականում եմ, երեխայիս հետ ամեն ինչ նորմալ է: Միշտ գնում եմ ստուգումների, ասում են՝ պտղի հետ ամեն ինչ կարգին է, երեխաս նորմալ զարգանում է: Չեմ ջերմել, միայն թևիս հատվածում մի փոքր կարմրել էր ու վերջ»:

Աննայի խոսքով՝ ինքը կողմ է պատվաստումներին, իր երեխային էլ միշտ տարել է պատվաստումների: Ասում է՝ ոչ մի խնդիր չի տեսնում պատվաստվելու հետ կապված, բայց մի բան հստակ գիտի՝ քովիդն ամենավատն է, որ կարող է տեղի ունենալ մարդկանց, հատկապես հղիների հետ. «Ուղղակի հիմա ապատեղեկատվությունը՝ կապված պատվաստման ու վիրուսի հետ,  շատ են տարածվում, մարդկանց շփոթեցնում են, բայց մարդիկ տեսնում են՝ իրենց շրջապատում պատվաստված մարդ կա, պատվաստվել է, ու նրա հետ ամեն ինչ նորմալ է, իրենք էլ են որոշում պատվաստվել: Ես շատ ծանոթ հղիներ ունեմ, որոնք նույնպես պատվաստվել են, ու ամեն ինչ նորմալ է իրենց մոտ»:

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությունը վերջին շաբաթների ընթացքում ռեկորդային թվեր է գրանցում, նաև՝ մահացության դեպքերը: Մեզ մոտ քովիդի հետևանքով մահացել է շուրջ 6 հղի:

Ինչո՞ւ է անհրաժեշտ, որ հղին պատվաստվի «Քովիդ-19»-ի դեմ

Երբ որ համեմատում ենք հղի և ոչ հղի կանանց, ապա հղիների մոտ հիվանդությունը բավականին դժվար ընթացք ունի: Վիրուսը պատճառ է դառնում մեռելածնության, վաղաժամ ծննդաբերության: Պատվաստումը կարևոր է նաև այն հղիների համար, որոնք բարձր տարիք ունեն, խրոնիկ հիվանդություններ: Հղիները կարող են պատվաստվել՝ խորհրդակցելով իրենց բժիշկների հետ:

Արդյոք պատվաստումը կարո՞ղ է առաջացնել վիժում

Դա կեղծ է: Հետազոտությունները ցույց են տալիս, որ չպատվաստված հղիների 11-16 տոկոսը ունենում է վիժումներ, իսկ պատվաստված հղիների մոտ վիժումը եղել է մոտ 12 տոկոս: Ընդհանրապես վիժումը կարող է լինել ցանկացած հղիի դեպքում, տարբեր պատճառներով: ԱՄՆ-ում արդեն 99 հազար հղի պատվաստվել է, և կա այդ հղիների տվյալների բազա, որը ուսումնասիրել են և եկել այն եզրակացության, որ հղիները կարող են պատվաստվել: 

Կա՞ որևէ պատվաստանյութ, որը հակացուցված է հղի կանանց և կերակրող մայրերին

Սա նույնպես կեղծ պնդումներից է: Բոլոր պատվաստանյութերն էլ անվտանգ են ու արդյունավետ: Օրինակ՝ ռուսական պատվաստանյութի վերաբերյալ այս տարվա հունիս ամսին ՌԴ առողջապահության նախարարությունը հայտարարեց՝ կարող է կիրառվել նաև հղիների շրջանում: Եթե որևէ հղի որոշում է, որ չի ցանկանում պատվաստվել, ապա նրա ընտանիքի անդամների պարտականությունն է, որ բոլորը պատվաստված լինեն, ապահովեն, որ իրենց հղին չվարակվի: Մեզ մոտ արդեն գրանցվել է երկու հղի կնոջ մահ:

Աշխարհի առաջատար պատվաստանյութերը նույնպես օգտագործվում են հղիներին պատվաստվելու համար: Ամերիկա-գերմանական արտադրության «Պֆայզր» պատվաստանյութի արտադրողներն իրենց պատվաստանյութը նույնպես կիրառում են հղի կանանց դեպքում: Ըստ նրանց՝ պատվաստանյութի անվտանգությունն ազդեցություն է թողնում և՛ մոր, և՛ երեխայի առողջության վրա: ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս նաև հղիներին պատվաստել չինական արտադրության «Սինոֆակ», «Սինոֆարմ» և «Կորոնավակ» պատվաստանյութերով: «Աստրազենեկա»-ն նույնպես կիրառելի է հղի կանանց, կերակրող մայրերի և հղիություն պլանավորող անձանց դեպքում:

Համաձայն ԱՄՆ-ի հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնի՝ կորոնավիրուսային հիվանդության դեմ կիրառվող բոլոր պատվաստանյութերն էլ անվտանգ են ու արդյունավետ: Դրանք հատկապես կարևորվում են քովիդի համավարակի կանխարգելման համար՝ «դելտա» շտամի տարածման համատեքստում: Ըստ կենտրոնի՝ միայն օգոստոս ամսվա ընթացքում քովիդի դեմ պատվաստվել է հղի կանանց 23 տոկոսից ավելին: CDC-ի նոր անալիզի համաձայն՝ հղիության սկզբում պատվաստված հղիները որևէ խնդիր չեն ունեցել: Հղիության ընդհատման ռիսկ չի եղել հղիության 20 շաբաթականում գտնվող 2500 կանանց մոտ:

Մերի Խաչատրյան 

Տպել
3088 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա