Երևան
22 °C
Հայաստանում գործող տարբեր տեխնոլոգիական կազմակերպությունները հոկտեմբերի 22-ին միավորվել և հյուրընկալվել էին PMI Science Ֆիլիպ Մորիսի անվան գիտահետազոտական կենտրոնում՝ մաթեմատիկայի Formath մրցույթի շրջանակներում: Այն աշխարհում երրորդ գիտահետազոտական կենտրոնն է, որը փորձում է աջակցել տարբեր ընկերություններին իրենց ծրագրերի իրականացման գործում:
Մրցույթն «Այբ» կրթական հիմնադրամի, «Քան» ակադեմիայի և Ֆիլիպ Մորիս գիտահետազոտական կենտրոնի համագործակցության արդյունքն է:
Կենտրոնի ղեկավար Վահե Դանիելյանի խոսքով՝ կենտրոնը որոշել է մրցույթի կազմակերպմանը աջակցել երկու գլխավոր նպատակով՝ հայ երիտասարդների համար ապահովել հայալեզու որակյալ կրթական ռեսուրսներն անվճար և որպեսզի երիտասարդները կարողանան «Քան» ակադեմիա հայաստանյան հարթակի ռեսուրսներից օգտվել բոլորովին անվճար: Սա նպատակ ունի նաև զարգացնել մաթեմատիկան Հայաստանում, երիտասարդներին ուղղել դեպի մաթեմատիկական տարբեր ուղղություններ:
Հայաստանում գիտական և տեխնոլոգիական էկոհամակարգը զարգացնելու գործում՝ կենտրոնը որդեգրել է կենտրոնացած մարդկային կապիտալի գործոնը:
«Հատուկ նպատակ կա մաթեմատիկական խնդիրների թարգմանությունը և կիրառումը Հայաստանում հասանելի դարձնելու համար, և լավագույն տեխնոլոգիական ընկերությունները պետք է զբաղվեն դրանով ու հանգանակություն հավաքեն և գովազդեն հասարակությանը՝ այդ խնդիրը լուծելու համար: Մենք ներգրավվում ենք նման միջոցառման կազմակերպմանը, ոովհետև ձևավորվել է մի կենտրոն, որի նպատակներից մեկն է ոչ միայն համագործակցել գիտահետազոտական կենտրոնների հետ, այլ նաև կազմակերպել նման միջոցառումներ»,- մեզ հետ զրույցում ասաց նա:
Ողջունելով ներկաներին՝ Դանիելյանը նշեց նաև. «Հրաշք նախաձեռնություն է: Մեզ համար կրկնակի հրաշք նախձեռնություն եք սկսել և մեզ համար կրկնակի պատիվ է ձեզ այստեղ տեսնել: Ստացվում է, որ մեր բոլոր նպատակներն իրականանում են»:
Մրցույթին մասնակցում էր 6 կազմակերպություն՝ 4 մասնակիցներով, որոնք մեկ ժամում պետք է լուծեին իրենց առջև դրված մաթեմատիկական խնդիրները: Ծանոթանալով մրցույթի կանոններին և ընթացքին, նրանք փորձում էին հաղթահարել մրցույթի փուլերը, մասնակիցներից ամեն մեկը լուծում էր մեկ մաթեմատիկական խնդիր: Formath մրցույթին մասնակցում էին՝ Picsart, PMI Science, Hilearn, Soft Construct, Krisp, Armenian Code Academy կազմակերպությունները: Picsart թիմի անդամ Վիկտորյան մեզ հետ զրույցում նշեց՝ «Մաթեմատիկայի մրցույթներին բոլորս մասնակցել ենք, հիմա էլ շատ ոգևորված ենք, որ հնարավորություն ունենք այս կենտրոնում մասնակցել նման մրցույթի»:
Hilearn թիմի անդամ Սոնայի խոսքով էլ՝ իրենց կազմակերպությունը այս մրցույթի շնորհիվ ավելի հայտնի կդառնա հայաաստանյան տեխնոլոգիական ոլորտում:
«Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանն էլ նշեց՝ մաթեմատիկայի հանդեպ սերը ձևավորվում է միայն մեկ ձևով. երբ որ երեխան հաղթահարում է այն խնդիրները, որի առջև կանգնած է, իսկ կենտրոնի հետ համագործակցությունը գնահատում է դրական. «Այսպիսի կենտրոնների առկայությունը շատ ոգևորիչ է, որովհետև իրենց ազդեցությունը շատ ավելի մեծ է, քան այն գիտական արդյունքը, որ այստեղ ձևավորվում է: Այս կենտրոնը կապված է Հայստանի գիտական համայնքի հետ: Սա շատ կարևոր նախաձեռնություն է, որին մեծ ապագա է սպասվում»:
Մրցույթն ընդանում էր մի քանի փուլով, յուրաքանչյուր փուլ անցնելիս թիմերը ստանում էին միավորներ: Մրցույթի ավարտից հետո որոշվում էին հաղթողները: «Այբ» հիմնադրամի գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյանի խոսքով՝ սա լավ տարբերակ է, որ ոլորտի կազմակերպությունները կարողանան իրար ճանաչել և որոշակի խնդիրներ միասին քննարկել:
«Կար մի փոքր հատված մաթեմատիկայի, որը դեռևս չենք հասցրել տեղայնացնել և մտածեցինք, որ աշխատող երիտասարդների սերունդ իր կյանքում մաթեմատիկայի կարևությունը զգացել է և հասկացել՝ ինչքան կարևոր է լավ սովորել մաթեմատիկա առարկան, կարող են մեզ օգնել տեղայնացնելու այդ ռեսուրսները, և դիմեցինք ՏՏ ոլորտում աշխատող կամզակերպություններին, առաջրկեցինք գալ և իրար հետ չափել մաթեմատիկայի գիտելիքները, խաղի միջոցով մասնակցել մեր նախաձեռնությանն ու աջակցել մեզ»:
Մրցույթի կազմակերպիչները կարծում են՝ սա կօգնի կազմակերպել որակյալ անվճար կրթություն և միջազգային որակի կրթությունը հասանելի դարձնել Հայաստանում, իսկ մրցույթի միջոցով գոյացած դրամական միջոցները ամբողջապես ուղղվեու են Հայաստանում մաթեմատիկական խնդիրների տեղայնացմանը:
PMI Science գիտահետազոտական կենտրոնը մեզ մոտ հիմնադրվել է 2018 թվականին: Ներկայումս կենտրոնը համագործակցում է մի շարք տեղական հետազոտական ինստիտուտների և համալսարանների հետ՝ իրականացնելով համատեղ ծրագրեր: Երկու տարվա ընթացքում այն մագիստրոսական կրթաթոշակ է տրամադրել մոտ 100-ից ավելի ուսանողների, ինչպես նաւ աջակցել է 30 ասպիրանտների՝ իրենց հետազոտություններն իրականացնելու համար:
Կենտրոնը վերակառուցվել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի տարածքում: Կենտրոնում կան բազմաթիվ ուսումնական և գիտահետազոտական լաբորատորիաներ՝ հագեցած ժամանակակից սարքավորումներով:
Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել
Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)
Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ
7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում
Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն
Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)
Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից
Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ
Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է
«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից
Լոռու մարզում պահեստ է հրդեհվել
Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի
«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան
Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը
3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)
Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան
Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին
ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց
Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է
Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են
ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել
Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)
Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները
Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի
Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին
Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»
«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե
ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին
Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել
© 2024 Հայկական ժամանակ