Վիճակի վատթարացման պարագայում կարող ենք գնալ պատվաստումը որոշ չափով պարտադրող մեխանիզմների կիրառման․ Արտակ Բեգլարյան

25/10/2021 schedule20:04

Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը ներկայացրել է կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակը։ Կոչ է արել առանց տատանվելու գնալ և պատվաստվել։ Նա չի բացառել, որ վիճակի վատթարացման պարագայում կարող են գնալ պատվաստումը որոշ չափով պարտադրող մեխանիզմների կիրառման։

Բեգլարյանի գրառումը՝ ստորեւ․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Կորոնավիրուսի համավարակի վիճակն Արցախում գնալով վատանում է: Վերջին տասն օրվա ընթացքում օրական տասնյակ նոր դեպքեր են արձանագրվում: Այժմ տարբեր բուժհիմնարկներում բուժում են ստանում ավելի քան 140 հիվանդներ, որոնցից 76-ի վիճակը ծանր է, ներառյալ՝ 10 ծայրահեղ ծանր դեպք: Մեր բուժաշխատողները հսկայական աշխատանք են կատարում, սակայն մահճակալային ֆոնդի ծանրաբեռնվածությունը մոտենում է առավելագույն մակարդակի:

Վերջին օրերին ևս չորս մահ է գրանցվել, որից մեկը շուրջ 40 տարեկան կին էր՝ առանց ուղեկցող հիվանդությունների, բայց թոքերի բարձր տոկոսով ախտահարմամբ:

Ցավոք, մեզնից յուրաքանչյուրը ու հատկապես մեր խոցելի հարազատները կարող են լինել հաջորդ մահվան կամ ծայրահեղ ծանր դեպքի զոհը:

Ուստի, հորդորում եմ՝

  1. Ամենուրեք պահպանել անվտանգության կանոնները՝ չվարակվելու և չվարակելու համար, ինչպես նաև հանրային անհանդուրժող վերաբերմունք ցուցաբերել անվտանգության կանոնները չպահպանող անձանց հանդեպ, քանի որ նրանք վտանգի տակ են դնում այլոց (այդ թվում՝ ձեր) կյանքն ու առողջությունը:
  2. Առանց տատանվելու գնալ և պատվաստվել, քանի որ դա բազմապատիկ անգամ նվազեցնում է վարակվելու և հատկապես մահանալու ու առողջությունը խեղելու հավանականությունը: Որքան էլ պատվաստումների մասին տարբեր տեղեկություններ լսեք, միևնույն է՝ անառարկելի փաստ է, որ բարձր տոկոսով պատվաստված հասարակություններում ծանր ու մահվան դեպքերը բազմապատիկ անգամ ավելի քիչ են:

Եվ այս ճշմարտությունը վկայում են նաև վերջին շաբաթվա ընթացքում ՌԴ-ում ու ԱՄՆ-ում իմ ունեցած փորձառությունը և զրույցները ծանրակշիռ մասնագետների հետ:

Ի դեպ, չեմ բացառում, որ վիճակի վատթարացման պարագայում մենք կարող ենք գնալ պատվաստումը որոշ չափով պարտադրող մեխանիզմների կիրառման, ինչպես արել և անում են բազմաթիվ զարգացած երկրներ:

  1. Խուսափել մեծ կուտակումներով վայրեր այցելելուց:
  2. Չտրվել գիտականորեն չապացուցված տեղեկություններին ու առասպելներին, քանի որ դրանք նույնքան վտանգավոր են ձեր կյանքի համար, որքան՝ կորոնավիրուսը:

Առողջություն, զգոնություն ու ողջախոհություն եմ մաղթում ձեզ»:

Տպել
342 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ (լուսանկարներ)

Առերևույթ 12 հանցավոր ընտրախախտում՝ Շիրակի մարզի ՏԻՄ ընտրություններում. 4-ով նախապատրաստվում են նյութեր

Խաղաղապահներն ականազերծել են Մարտակերտի շրջանի գյուղատնտեսական հողատարածքները

Բարձրաստիճան հանդիպումների ու խորհրդակցությունների համար Արման Թաթոյանը Ֆրանսիա է մեկնում

Թուրքիան փոխել է իր երկրի միջազգային բրենդի անվանումը

Բարի պապիկ էր, այստեղ շատ էինք տեսնում. մանրամասներ՝ Հյուսիսային պողոտայում մահացած հայտնաբերված տղամարդու մասին

Փակված ենք համարում ընտրապայքարում համակիրների և մրցակիցների բաժանարար թեման. Մամիկոն Ասլանյան

36 համայնքների բացարձակ մեծամասնությունում ՔՊ-ն կունենա համայնքապետ

Արա Մարտիրոսյանը համերգի ժամանակ Հայկոյի երգը կատարելիս հուզվել է. հոտնկայս ծափերը երկար ժամանակ չեն դադարել (տեսանյութ)

Վստահեցնում ենք, որ մեր թիմը ջանք ու եռանդ չի խնայի. Թալինում ՔՊ-ի համայնքի ղեկավարի թեկնածու

Թուրքիայում 5.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում Հայաստանը կունենա 11 մասնակից

Ընտրական հանցագործության 17 հաղորդում՝ Գեղարքունիքում ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ. 13-ով նախապատրաստվում են նյութեր

ՀՀ նախագահը և տիկին Նունե Սարգսյանը Ազգային պատկերասրահում դիտել են «Մեկ օր Պոմպեյում» ցուցադրությունը

Կորոնավիրուսի ցուցանիշները կտրուկ նվազել են. հաստատվել է 95 նոր դեպք, գրանցվել՝ 8 մահ

Ինձ համար մեծ պատիվ է ծառայել իմ հայրենիքին. Մարտունի խոշորացված համայնքի ղեկավարի ՔՊ թեկնածու

Երևանում 2 մեքենաների բախման հետևանքով կա տուժած

Ծանրորդները մեկնարկում են աշխարհի առաջնությունում

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, որոշ ճանապարհների մերկասառույց է

ՏԻՄ ընտրությունների այս որակը, երբ քաղաքացին տեր է և որոշող, մեր վաղեմի երազանքն է՝ ի կատար ածված. Նիկոլ Փաշինյան

Ինչպես են բաշխվել ձայները. հայտնի են բոլոր համայնքներում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանի և 4 մարզերի մի շարք հասցեներում

Հրդեհ Դիլիջան քաղաքում. ամբողջությամբ այրվել են ավտոտնակն ու ներսում կայանված մեքենան

Էջմիածնի բոլոր ընտրատեղամասերի նախնական արդյունքներով՝ հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը

Ծաղկաձորում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը հաղթել է՝ ստանալով ձայների մոտ 70 տոկոսը

2018-ից հետո Հայաստանում տեղի ունեցած ամեն մի ընտրություն, անկախ արդյունքներից, վերահաստատում է հեղափոխության հաղթանակը

Արցախում մահացու հրազենային վիրավորում է ստացել 19-ամյա զինծառայող

Հայաստանի տարբեր հատվածներից դուրս է բերվել ձյան մեջ արգելափակված 5 ավտոմեքենա

Նախնական տվյալներով, «Քաղաքացիական պայմանագիր»-ը 36 համայնքներից հաղթել է 24-ում

Աբովյանում ընտրակաշառքի, ընտրողներին ուղղորդելու դեպքերն ուսումնասիրվում են. Կոտայքի 9 դեպքով նյութեր են նախապատրաստվում

Հրազդանում, նախնական արդյունքներով, ձայների 78 տոկոսով հաղթել է Սևակ Միքայելյանը

Խոյ խոշորացված համայնքում 65.5% արդյունքով հաղթել է «Քաղաքացիական պայմանագիրը»

Փարաքարի 2 ընտրատեղամասում ձայների հաշվակը կանգնեցված է

Սպիտակում նախնական տվյալներով հաղթում է «Քաղաքացիական պայմանագիրը»

Վանաձորի 40 ընտրատեղամասերի նախնական արդյունքներով՝ հաղթում է «Մամիկոն Ասլանյան դաշինք»-ը

Գյումրիում տոնվեց Կամավորների միջազգային օրը. կայացավ «Տարվա կամավոր» մրցանակաբաշխությունը (լուսանկարներ)

Աշոցք, Ախուրյան, Ամասիա խոշորացված համայնքներում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջին տեղում է

Սպիտակի 2 ընտրատեղամասերի նախնական արդյունքներով՝ հաղթում է ՔՊ-ն

Թալինում նախնական արդյունքով հաղթում է «Քաղաքացիական պայմանագիր»-ը

Հայտնի են Մասիսի մի քանի բնակավայրերում ընտրությունների նախնական արդյունքները