Ովքեր են Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնում, Արարատում, Արմավիրում, Վայոց ձորում ՔՊ-ի համայնքապետի թեկնածուները

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այսօր ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է դեկտեմբերի 5-ին Շիրակի, Արմավիրի, Արարատի, Տավուշի, Լոռու, Վայոց ձորի և Արագածոտնի մարզերում կայանալիք ՏԻՄ ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակները գլխավորող անձանց անունները: 

Այսպիսով՝ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում ՔՊ թեկնածուն Թովմաս Շահվերդյանն է, որը Աշտարակի ներկայիս քաղաքապետի պաշտոնակատարն է: Թալինում ՔՊ թեկնածուն համայնքապետի պաշտոնակատար Տավրոս Սափեյանն է, որը հունիսի 20-ի ԱԺ ընտրություններին «Հանրապետություն» կուսակցության համամասնական ցուցակում է եղել: Արթիկում՝ Անան Ոսկանյանն է:

Արարատի մարզի Մասիս համայնքում ՔՊ թեկնածուն Սայեն Հայրապետյանն է՝ Մասիսի ԵԿՄ նախագահը: Արտաշատում Կառլեն Մկրտչյանն է՝ Արտաշատի համայնքապետի պաշտոնակատարը: Արարատում ՔՊ թեկնածուն նույնպես համայնքի պաշտոնակատարն է՝ Ասլան Ավետիսյանը: Վեդի խոշորացված համայնքում ՔՊ թեկնածուն Գարիկ Սարգսյանն է, ինչպես երեկ ՀԺ-ն հայտնել էր: Վերջինս Արարատի նախկին մարզպետն է, այժմ՝ Պետգույքի կառավարման կոմիտեի ղեկավարը:

Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում իշխանության թեկնածուն Էջմիածնի ներկայիս քաղաքապետ Դիանա Գասպարյանն է: Արմավիր համայնքում ՔՊ թեկնածուն 2018-ից հետո չի փոխվել, կրկին Դավիթ Խուդաթյանն է: Մեծամորում Վահրամ Խաչատրյանն է, որը Արմավիրի մարզպետի տեղակալն է: Խոյ խոշորացված համայնքում «Իմ քայլի» նախկին պատգամավոր Արգիշտի Մեխակյանն է: Արաքս համայնքում թեկնածուն Ղազար Ղազարյանն է, Փարաքարում՝ Լյուդվիգ Գյուլնազարյանը, Բաղրամյանում՝ Շանթ Առաքելյանը:

Լոռու մարզի Սպիտակ համայնքում Քաջայր Նիկողոսյանն է՝ Սպիտակի քաղաքապետի պաշտոնակատարը: Վանաձորում իշխանության թեկնածուն Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն է: Թումանյանում էլ՝ համայնքի ղեկավարի պաշտոնակատարն է՝ Տիգրան Մխիթարյանը: Փամբակում որպես թեկնածու ընտրվել է Սուրեն Կոստանդյանը, որը Լոռու մարզի Վահագնի համայնքի ղեկավարն է:

Շիրակի մարզի Աշոցք համայնքում ՔՊ թեկնածուն Կարեն Մանուկյանն է՝ նույն համայնքի ղեկավարի պաշտոնակատարը: Ամասիայում՝ Արփի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Մերգել Ղարիբյանն է: Ախուրյանում՝ Լիպարիտ Տիգրանյանը:

Վայոց ձորի Եղեգնաձոր համայնքում իշխանության թեկնածուն Մուշեղ Ներսիսյանն է, որը համայնքի ղեկավարի պաշտոնակատարն է: Ջերմուկում՝ Վահագն Արսենյանը՝ Ջերմուկի քաղաքապետի պաշտոնակատարը: Վայքում ՔՊ-ի թեկնածուն ևս համայնքապետի պաշտոնակատարն է՝ Մխիթար Մաթևոսյանը:

Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն համայնքի ղեկավարի պաշտոնակատար Կարեն Աբազյանն է: 

Տպել
8544 դիտում

Ընտրական հանցագործության 17 հաղորդում՝ Գեղարքունիքում ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ. 13-ով նախապատրաստվում են նյութեր

ՀՀ նախագահը և տիկին Նունե Սարգսյանը Ազգային պատկերասրահում դիտել են «Մեկ օր Պոմպեյում» ցուցադրությունը

Կորոնավիրուսի ցուցանիշները կտրուկ նվազել են. հաստատվել է 95 նոր դեպք, գրանցվել՝ 8 մահ

Ինձ համար մեծ պատիվ է ծառայել իմ հայրենիքին. Մարտունի խոշորացված համայնքի ղեկավարի ՔՊ թեկնածու

Երևանում 2 մեքենաների բախման հետևանքով կա տուժած

Ծանրորդները մեկնարկում են աշխարհի առաջնությունում

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, որոշ ճանապարհների մերկասառույց է

ՏԻՄ ընտրությունների այս որակը, երբ քաղաքացին տեր է և որոշող, մեր վաղեմի երազանքն է՝ ի կատար ածված. Նիկոլ Փաշինյան

Ինչպես են բաշխվել ձայները. հայտնի են բոլոր համայնքներում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանի և 4 մարզերի մի շարք հասցեներում

Հրդեհ Դիլիջան քաղաքում. ամբողջությամբ այրվել են ավտոտնակն ու ներսում կայանված մեքենան

Էջմիածնի բոլոր ընտրատեղամասերի նախնական արդյունքներով՝ հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը

Ծաղկաձորում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը հաղթել է՝ ստանալով ձայների մոտ 70 տոկոսը

2018-ից հետո Հայաստանում տեղի ունեցած ամեն մի ընտրություն, անկախ արդյունքներից, վերահաստատում է հեղափոխության հաղթանակը

Արցախում մահացու հրազենային վիրավորում է ստացել 19-ամյա զինծառայող

Հայաստանի տարբեր հատվածներից դուրս է բերվել ձյան մեջ արգելափակված 5 ավտոմեքենա

Նախնական տվյալներով, «Քաղաքացիական պայմանագիր»-ը 36 համայնքներից հաղթել է 24-ում

Աբովյանում ընտրակաշառքի, ընտրողներին ուղղորդելու դեպքերն ուսումնասիրվում են. Կոտայքի 9 դեպքով նյութեր են նախապատրաստվում

Հրազդանում, նախնական արդյունքներով, ձայների 78 տոկոսով հաղթել է Սևակ Միքայելյանը

Խոյ խոշորացված համայնքում 65.5% արդյունքով հաղթել է «Քաղաքացիական պայմանագիրը»

Փարաքարի 2 ընտրատեղամասում ձայների հաշվակը կանգնեցված է

Սպիտակում նախնական տվյալներով հաղթում է «Քաղաքացիական պայմանագիրը»

Վանաձորի 40 ընտրատեղամասերի նախնական արդյունքներով՝ հաղթում է «Մամիկոն Ասլանյան դաշինք»-ը

Գյումրիում տոնվեց Կամավորների միջազգային օրը. կայացավ «Տարվա կամավոր» մրցանակաբաշխությունը (լուսանկարներ)

Աշոցք, Ախուրյան, Ամասիա խոշորացված համայնքներում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջին տեղում է

Սպիտակի 2 ընտրատեղամասերի նախնական արդյունքներով՝ հաղթում է ՔՊ-ն

Թալինում նախնական արդյունքով հաղթում է «Քաղաքացիական պայմանագիր»-ը

Հայտնի են Մասիսի մի քանի բնակավայրերում ընտրությունների նախնական արդյունքները

94% կողմ արդյունքով ՔՊ-ն Արմավիր խոշորացված համայնքում ստանում է ավագանու բոլոր մանդատները. Դավիթ Խուդաթյան

Հայտնի են Թումանյան համայնքի մի քանի բնակավայրերում ընտրությունների նախնական արդյունքները (թարմացվող)

Աշոցքում նախնական արդյունքով հաղթում է «Քաղաքացիական պայմանագիրը»

Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը Երևանի Հաղթանակի կամրջից

Հայտնի են Աշտարակ համայնքի մի քանի բնակավայրերում ընտրությունների նախնական արդյունքները (թարմացվող)

Հայտնի են Ապարան համայնքի ընտրությունների նախնական արդյունքները

Հայտնի են Թալին համայնքի մի քանի բնակավայրերում ընտրությունների նախնական արդյունքները (թարմացվող)

ՀՀ 36 խոշորացված համայնքներում ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը ժամը 20:00-ի դրությամբ կազմել է 42,48 տոկոս

Հայտնի է Շիրակի մարզի 4 համայնքներում ընտրությունների մասնակցության ցուցանիշը

Հայտնի են Ամասիա համայնքի մի քանի բնակավայրերում ընտրությունների նախնական արդյունքները

Առերևույթ հանցավոր 6 ընտրախախտում՝ Լոռու մարզի խոշորացված համայնքների ՏԻՄ ընտրություններում. նախապատրաստվում են նյութեր

Ծովագյուղ բնակավայրում քվեարկությանը չի մասնակցել որևէ ընտրող. «Անկախ դիտորդ»