Երեւան են բերվել հավելվածով աշխատող վճարովի ինքնագլորներ. ինչպես կարելի է օգտվել դրանցից եւ որ տարիքից սկսած

Վերջին շրջանում Երեւանի կենտրոնական հատվածներում հաճախ կարելի է հանդիպել կայանած ինքնագլորների կամ, ինչպես շատերին է հայտնի, սամակատների: Պարզվում է՝ դրանք վարձույթով են տրվում:

Կողպեքով փակած, թեթեւ ու գունեղ ինքնագլորները տեսնելիս մարդիկ արդեն շատ չեն զարմանում, քանի որ նմանատիպ մի ծրագիր էլ հեծանվային շեյրիգն էր ժամանակին, որը, ի դեպ, բավականին տարածում գտավ:

Այնուամենայնիվ, ինքնագլորով երթեւեկությունը, այն էլ՝ 1 րոպեն ընդամենը 30 դրամով, նորություն է մեր քաղաքում: Ինքնագլորի բռնակի հատվածում փակցված է հուշող ցուցանակ, թե ինչպես սկսել երթեւեկությունը: Նախ, հարկավոր է ներբեռնել Jet-e-scooter հավելվածը, ապա կցել բանկային քարտը, այնուհետեւ սկանավորելով ղեկի վրայի QR կոդը, մեկնարկել երթեւեկությունը:

Ուղեւորությունը կարելի է վերջացնել քարտեզի վրա նշված ցանկացած կանգառում, որոնք, ի դեպ, առաջիկայում դեռ ավելանալու են, քանի որ առայժմ չեն տանում դեպի մայրաքաղաքի բոլոր հատվածներ: Մեր քաղաքացիներն առայժմ կարող են երթեւեկել միայն քաղաքի կենտրոնական հատվածներում եւ մասամբ էլ Արաբկիրում. ամբողջ վարչական շրջանում դեռ հասանելի չէ:

Jet.am ընկերության ներկայացուցիչ Գոռ Մելքոնյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց, որ հոկտեմբերի 7-ից են սկսել տեղադրման աշխատանքները. եվրոպական մի շարք քաղաքներում էին տեսել ինքնագլորներն ու շատ հավանել: Երթեւեկության նման մշակույթ Հայաստան բերելու գաղափարը դեռեւս երկու տարի առաջ էր առաջացել, սակայն համավարակը խանգարել էր դրա իրագործմանը:

«Քանի որ Երեւանը եւս զբոսաշրջային բավականին ակտիվ քաղաք է, մտածեցինք, որ մեզ մոտ էլ դա կաշխատի, ամեն դեպքում: Մեր քաղաքացիները մեծ ոգեւորությամբ են արձագանքել այս նորույթին»,- ասաց ընկերության ներկայացուցիչը:

Այս պահին ունեն 200-ից ավելի ինքնագլոր, բայց նախատեսում են հասցնել մինչեւ 1500-ի եւ ծառայությունը գործարկել նաեւ Հայաստանի այլ քաղաքներում եւս: Իսկ թե ո՞ր քաղաքները կընտրվեն, ու քանի՞ ինքնագլոր կտարվի այդտեղ, Մելքոնյանը դժվարացավ դեռ ասել:

Ըստ մեր զրուցակցի՝ եվրոպական մոդելից չի շեղվում նաեւ հավելվածից օգտվող անձանց տարիքային շեմը: Այն նախատեսված է 16-ից բարձր անձանց համար: Մինչեւ 18 տարեկան պատանիներն ինքնագլորն օգտագործում են հաճույքի համար, ուսանողների շրջանում այն օգտագործվում է որպես տրանսպորտային միջոց: Օգտվում են նաեւ 40-ից բարձր տարիքի անձինք. այս դեպքում ինքնագլորը միանշանակ ծառայում է որպես տրանսպորտային միջոց:

«Ընդհանրապես Եվրոպայում սա կոչվում է վերջին կանգառի տրանսպորտ: Այսինքն՝ մեքենայով կամ մետրոյով մոտենում են ինչ-որ կանգառի, հետո այդ վերջին կետը, որն արդեն տունն է կամ աշխատավայրը, գնում են սամակատով»,- ասաց նա:

Երթեւեկության առավելագույն արագությունը 25 կմ ժամ արագությունով է սահմանափակված: Դեռեւս վթարներ չեն ունեցել: Եթե այսպես շարունակվի, արագությունը չեն իջեցնի, իսկ եթե օգտվողների թվի մեծացման հետ մեկտեղ տեսնեն, որ դրանք ուղեւորահոսքին են խանգարում կամ վթարների պատճառ դառնում, միանշանակ սահմանված արագությունը կնվազեցնեն:

Մելքոնյանից նաեւ հետաքրքրվեցինք՝ արդյոք խնամքո՞վ են օգտագործում մեր քաղաքացիներն ինքնագլորները: Պարզվեց՝ եվրոպական քաղաքների համեմատ մեզ մոտ ավելի խնամքով են վերաբերվում, սակայն այստեղ էլ են բացառություններ լինում, եւ, չնայած դեռ մեկ ամիսն էլ չի լրացել, ինչ այդ հավելվածից են օգտվում, արդեն ե՛ւ գողության, ե՛ւ վանդալիզմի դեպքեր են արձանագրվել:

«Գողության մեկ դեպք ենք ունեցել, առաջին շաբաթում էր: Դեռահաս մի տղա էր: Հայտնաբերելուց հետո, իհարկե, նա ոչ մի խնդիր չունեցավ, քանի որ մենք ընթացք չտվեցինք, բայց հասկացավ, որ չի կարելի մյուս անգամ: Կոտրել էր GPS-ն ու տարել, որ բակում վարի»,- պատմեց նա:

Ինքնագլորների վրա երկու GPS կա, մեկը տեսանելի է, մյուսը՝ ոչ, այնպիսի տեղում է, որ անգամ կոտրելով չեն կարող անջատել: Վերջում, միեւնույն է, իրավապահները գտնելու են:

«Դիտավորյալ վնասման երկու դեպք ենք ունեցել. էկրանը բանալիով վնասել էին, ընկնելուց չէր կարող նման կերպ վնասվել: Բայց ոչինչ, ըմբռնումով ենք մոտենում մեր քաղաքացիներին, քանի որ նման դեպքերը շատ քիչ տոկոս են կազմում»,- ասաց Գոռ Մելքոնյանը՝ նկատելով՝ հույս ունեն, որ մյուս վարչական շրջաններում եւս անփույթ վերաբերմունք չի լինի:

Հաջորդ կետը, որտեղ նախատեսվում է, Արաբկիր վարչական շրջանն է ամբողջությամբ, ապա՝ Աջափնյակը:

Էլեկտրական այս ինքնագլորները Հայաստան բերելու նպատակն է մաքուր, մատչելի եւ արդյունավետ տեղաշարժվելու հնարավորություն ընձեռել յուրաքանչյուր քաղաքացու, դարձնել մարդկանց առողջ ապրելակերպի եւ առօրյայի մաս: Գոռ Մելքոնյանը նաեւ շեշտեց՝ ինքնագլորով երթեւեկելն անհամեմատ մատչելի է:

Հայաստանյան շուկա են մուտք գործել միջազգային Jet ընկերության միջոցով, որը, հիիմնադրվելով Ղազախստանում, արդեն տարածում է գտել եւ գործում է նաեւ Ուկրաինայում, Բելառուսում, Սերբիայում եւ Հայաստանում:

Մելքոնյանը նաեւ հայտնեց՝ ինքնագլորները տարբեր հատվածներում տեղակայելու նպատակով Երեւանի քաղաքապետարանի հետ բանավոր պայմանավորվածություն են ձեռք բերել: Մասնավոր տարածքներում ինքնագլորը չեն կարող թողնել, դրա համար էլ հատուկ քարտեզագծով ցույց են տրված հանրային թույլատրելի հատվածները:

Տպել
1717 դիտում

Պահանջվում են ազատմիտ կանայք և աղջիկներ, որակավորման կարիք չկա. զավեշտի հասնող աշխատանքի հայտարարություններ՝ List.am-ում

Գյումրիում արագընթաց էլեկտրագնացքը վրաերթի է ենթարկել մի կնոջ

Վաղարշապատում կարեւորագույն ռեֆորմ է իրականություն դառնալու. Դիանա Գասպարյանը հանդիպել է քաղաքացիների հետ

ԱՀԿ-ն ահազանգում է կորոնավիրուսային հիվանդության հարուցչի նոր ենթատեսակի` «Օմիկրոնի» մասին. այն ավելի արագ է տարածվում

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Մադրիդում է (լուսանկարներ)

ՀՀ էկոնոմիկայի նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է բելառուսական «Белкоммунмаш» գործարան

Աշտարակ-Պռոշյան ճանապարհին հետախուզվող է հայտնաբերվել

Կյանքս բանակից դուրս չեմ պատկերացնում. զոհված եղբոր շիրիմին երդում տված և ծառայության անցած Ալիսա Մելքոնյան

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

Դիտարկվել է Երևանի Աջափնյակ վարչական շրջանի հանրային տրանսպորտի աշխատանքը. հայտնաբերվել են խախտումներ

24-ամյա վարորդը Չարենցավանում բախվել է ծառին. կա 4 վիրավոր

Lվովում Պատվո հյուպատոսության գրասենյակ է բացվել

Կարեն Անդրեասյանը կգործուղվի Իտալիա

ՄԻԵԴ-ը գերեվարված 4 զինծառայողի վերաբերյալ միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշում է կայացրել

Պարեկներին կաշառելու փորձ Երևանում. վարորդը բերման է ենթարկվել

Ինչ ունեցվածք են հայտարարագրել Երևանի փոխքաղաքապետները

Ոստիկանները բերման են ենթարկել «օրենքով գողերի» ու հանցավոր հեղինակությունների (տեսանյութ)

Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ. լեռնային շրջաններում ձյուն կտեղա

ՊԵԿ-ում քննարկվել են կոմիտեի նախաձեռնած հարկային օրենսդրության փոփոխությունները

Սուրեն Պապիկյանը պահանջել է գործադրել առավելագույն ջանք՝ ՀՀ զինված ուժերում կարգապահական խնդիրների լուծման համար

Հայաստանի ճանապարհներին տարեկան ավելի քան 300 մարդ, այդ թվում՝ երեխաներ, մահանում են ավտովթարների պատճառով

Բերման ենթարկված Սպարտակ Ղուկասյանը հետախուզվում էր ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով

Ալիևի հրաժարումը իր իսկ կողմից հորինած «Զանգեզուրի միջանցք»-ից

Արցախում կորոնավիրուսի 37 նոր դեպք է գրանցվել. ծայրահեղ ծանր վիճակում է 18 մարդ

Ավելի է հասունացել «Հայաստան» հիմնադրամի արդիականացման պահը. Արմեն Սարգսյան

ՊԵԿ-ը հորդորում է վճարել դրոշմանիշային վճարի գծով պարտավորությունները (տեսանյութ)

ՌԴ նախագահն Անվտանգության խորհրդի նիստում ներկայացրել է Նիկոլ Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպման արդյունքները

Խոշոր ավտովթար Աբովյանում. «Մերսեդես»-ը տապալել է գազախողովակի սյունը, ջարդոնի վերածել կայանված 2 մեքենա. կա վիրավոր

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, հայտնաբերվել և բերման է ենթարկվել

Հաստատվել է կորոնավիրուսի 517 նոր դեպք, մահացել է 26 մարդ

Նիկոլ Փաշինյանը մասնակցում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին

Լաբորատոր հետազոտության արդյունքները ոչ միայն չտվեցին սպառիչ պատասխան, այլև նոր հարցեր առաջ բերեցին. «Երեմյան փրոջեքթս»

Մինչև 5 ժամ լույս չի լինի Երևանի տասնյակ հասցեներում և 3 մարզի տարբեր համայնքներում

Գյումրիում 6 տան տանիք է այրվել

Երևանի քաղաքապետարանի ձեռք բերած 211 նոր ավտոբուսները մի քանի օրից դուրս կգան երթուղի (տեսանյութ)

Տաթև-Աղվանի-Կապան ճանապարհահատվածը դժվարանցանելի է բեռնատարների համար

Տարածաշրջանում կոմունիկացիաների բացման առնչությամբ արձանագրեցինք, որ ունենք ընդհանուր պատկերացում․ վարչապետ (տեսանյութ)

Քննարկվել են ԱԻՆ-ի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի միջև համագործակցության վերաբերյալ հարցեր

Արաքս համայնքում բնակիչների հետ հանդիպմանը մասնակցում էր արմավիրցի դերասան Ռաֆայել Երանոսյանը․ Դավիթ Խուդաթյան

Սուրեն Պապիկյանի հանդիպել է Արայիկ Հարությունյանի հետ․ քննարկվել է արցախա-ադրբեջանական շփման գծի իրադրությունը