DigiTec-ին IDBank-ն ու Իդրամը կզարմացնեն իրենց տաղավարով ու նորարարական մոտեցումներով

28/10/2021 schedule16:30

Հոկտեմբերի 29-31-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա ՏՏ ոլորտի խոշորագույն և ամենասպասված միջոցառումը՝ DigiTec 2021-ը։ Ամենամյա տեխնոլոգիական միջազգային ցուցահանդեսին կմասնակցեն նաև Հայաստանում ֆինտեխ ոլորտի առաջատար Իդրամ ընկերությունն ու ամենանորարար IDBank-ը։

Իդրամ մարքեթինգի բաժնի ղեկավար Գոռ Ամիրյանի խոսքով՝ առաջին անգամ են մասնակցում DigiTec-ին և ստրատեգիական գործընկեր IDBank-ի հետ ամենայն լրջությամբ են մոտեցել խնդրին։ «DigiTec-ն այն հարթակն է, որը միավորում է տեղեկատվական տեխնոլոգիաներն իրենց աշխատանքում օգտագործող ու դրանցով մարդկանց կարևոր պահանջմունքներ բավարարող նորամուծություններ ստեղծող ընկերություններ։ Իդրամն ու IDBank-ն իրենց միասնական առցանց հարթակով վերջին 2 տարվա ընթացքում ապացուցել են, որ հանդիսանում են հենց այդ տեսակի ու որակի ընկերություններ։ Տեխնոլոգիաները մեզ հնարավորություն են տալիս հեշտացնել մեր հաճախորդների ֆինանսների կառավարումը, ֆինանսական տեսանկյունից միմյանց հետ հաղորդակցումն ու, իհարկե, վճարումները։

QR վճարումներն այսօր դարձել են մեր առօրյայի մի մասը։ Երբ մենք մտնում ենք խանութ կամ գնում ենք կատարում առցանց խանութներից, շատ ավելի հեշտ է ընդամենը սքանավորել QR կոդն ու վճարել, քան, օրինակ, լրացնել քարտի տվյալները կամ վճարել կանխիկով։ QR վճարումներն և դրա միջոցով աշխատող առաջին թվային ապառիկ՝ Rocket Line պրոդուկտներին ենք նվիրել մեր DigiTec-ի տաղավարը։ Հրավիրում ենք բոլոր այցելուներին մեզ հետ բացահայտելու Idram&IDBank հավելվածով վճարումների փորձառությունը, ինչպես նաև մասնակցելու ինտերակտիվ խաղին»,- պատմեց Գոռ Ամիրյանը։

IDBank-ի մարքեթինգի բաժնի ղեկավար Տաթևիկ Հովհաննիսյանն էլ իրենց հաճախորդներին հրավիրեց ցուցահանդեսին՝ վստահեցնելով, որ երկու ստրատեգիական գործընկեր ընկերությունների տաղավարի կողքով հաստատ չեն կարողանա անտարբեր անցնել․ «Մեզ համար կարևոր է, որ այցելուները ոչ միայն պարզապես գեղեցիկ կամ տեխնոլոգիապես հագեցած տաղավար տեսնեն, այլև որոշակի գիտելիքներ ստանան ֆինանսական աշխարհում ներկայում կիրառվող տեղեկատվական տեխնոլոգիաների մասին։ Մեր մասնագետները կլինեն տարածքում և թե՛ ֆիզիկական անձանց, թե՛ բիզնեսի ներկայացուցիչներին մանրամասն կներկայացնեն ֆինանսական տեխնոլոգիաների բոլոր առավելությունները։ Իսկ մեր թիմակիցները հաստատ չեն վրիպի Ձեր աչքից»,- ասել է Տաթևիկ Հովհաննիսյանը։

Իդրամն ու IDBank-ը ներկայում հանդիսանում են հայաստանյան ֆինանսական շուկայի ամենանորարար ընկերությունները, որոնք հնարավորություն են տալիս մեկ ակնթարթում դառնալ Բանկի հաճախորդ, կատարել վճարումներ, ստանալ վարկեր և այլն, և այդ ամենը՝ միմիայն սմարթֆոնով։ Idram&IDBank հավելվածում առաջինը Հայաստանում և դեռևս միակը, ընկերություններն առաջարկում են թվային ապառիկ՝ Rocket Line, որով կարելի է գնումներ կատարել հիմա, վճարել մի քանի ամսվա ընթացքում՝ նույնիսկ առանց հավելյալ տոկոսներ վճարելու։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

 

 

Տպել
197 դիտում

Արարատ քաղաքում ՔՊ թեկնածու Ասլան Ավետիսյանը բնակիչների հետ թաղային հանդիպումներ է ունեցել (լուսանկարներ)

Արմավիրի և Արագածոտնի մարզերի որոշ ավտոճանապարհներին մառախուղ է

Իրանի ԱԳՆ-ն ողջունել է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հանդիպումը

Վարանդայի շրջանում ականի պայթյունից 2 ադրբեջանցի զինծառայողներ են վնասվածքներ ստացել

Հրդեհի հետևանքով այրվել է Սյունիքի Կարճևան համայնքի մանկապարտեզի առաջին հարկի հատակն ու նկուղը

Վրաստանը 2-րդն է աշխարհում կորոնավիրուսի մահացության ցուցանիշով, Հայաստանը՝ 8-րդը, Ադրբեջանը՝ 39-րդը

Սպասվում են ձյան ու անձրևի տեսքով տեղումներ, քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

16-ամյա հայ բազկամարտիկն արծաթե մեդալ է նվաճել Աշխարհի առաջնությունում (տեսանյութ)

Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը երկկողմանի փակ է. քարաթափումը շարունակվում է (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Զովաբեր գյուղի տներից մեկում. այրվել է տանիքը

Թուրքիան խախտում է մարդու իրավունքները. Հունաստանի վարչապետ

Արցախում կորոնավիրուսով վարակված 20 հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է, 52-ինը՝ ծանր

Ստեփանակերտի դպրոցների մի շարք դասարաններում կանցնեն առկա ուսուցման, մյուսներում՝ կշարունակվի հեռավարը

Հարություն Խաչատրյանը վերընտրվել է Հայաստանի կինոգործիչների միության նախագահ

Մարդիկ այս ընտրություններին մոտենում են քաղաքապետի ընտրության նման. Վանաձորում «Լուսավոր Հայաստանի» թեկնածու

Սյունիքի մարզի Կարճևան համայնքի մանկապարտեզում հրդեհ է բռնկվել

Անվասայլակներին պարում են բուժում ստացող զինծառայողները. հերոսները բացել են սպորտային պարերի առաջնությունը (տեսանյութ)

Արմավիրի մարզում և Աշտարակ-Թալին ավտոճանապարհին մառախուղ է

Հայաստանում կորոնավիրուսի 409 նոր դեպք է արձանագրվել, 1 օրում մահացել է 29 մարդ

Արշամյանը կշարունակի ղեկավարել «Հայաստան» հիմնադրամը. նա վերընտրվել է գործադիր տնօրենի պաշտոնում

Մահացել է երգիչ և կոմպոզիտոր Ալեքսանդր Գրադսկին

Կանխվել է 25-ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը «Հաղթանակ» կամրջից

Քարաթափում Զովունիից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհին. այն դարձել է միակողմանի երթևեկելի

Երվանդ Երկանյանի 70-ամյակը նշանավորվել է հոբելյանական համերգով

Պայթյուն Գյումրիում. տուժածի վիճակը գնահատվում է ծանր

Պահանջվում են ազատամիտ կանայք և աղջիկներ, որակավորման կարիք չկա. զավեշտի հասնող աշխատանքի հայտարարություններ List.am-ում

Գյումրիում արագընթաց էլեկտրագնացքը վրաերթի է ենթարկել մի կնոջ

Վաղարշապատում կարեւորագույն ռեֆորմ է իրականություն դառնալու. Դիանա Գասպարյանը հանդիպել է քաղաքացիների հետ

ԱՀԿ-ն ահազանգում է կորոնավիրուսային հիվանդության հարուցչի նոր ենթատեսակի` «Օմիկրոնի» մասին. այն ավելի արագ է տարածվում

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Մադրիդում է (լուսանկարներ)

ՀՀ էկոնոմիկայի նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է բելառուսական «Белкоммунмаш» գործարան

Աշտարակ-Պռոշյան ճանապարհին հետախուզվող է հայտնաբերվել

Կյանքս բանակից դուրս չեմ պատկերացնում. զոհված եղբոր շիրիմին երդում տված և ծառայության անցած Ալիսա Մելքոնյան

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

Դիտարկվել է Երևանի Աջափնյակ վարչական շրջանի հանրային տրանսպորտի աշխատանքը. հայտնաբերվել են խախտումներ

24-ամյա վարորդը Չարենցավանում բախվել է ծառին. կա 4 վիրավոր

Lվովում Պատվո հյուպատոսության գրասենյակ է բացվել

Կարեն Անդրեասյանը կգործուղվի Իտալիա

ՄԻԵԴ-ը գերեվարված 4 զինծառայողի վերաբերյալ միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշում է կայացրել

Պարեկներին կաշառելու փորձ Երևանում. վարորդը բերման է ենթարկվել