Սպիտակ տանը կարծում են՝ G20-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ-ը և Եվրոպան կլինեն ուշադրության կենտրոնում

29/10/2021 schedule10:40

Հռոմում կայանալիք G20-ի առաջնորդների հանդիպման ժամանակ ԱՄՆ-ը և եվրոպական երկրները կլինեն ուշադրության կենտրոնում, քանի որ Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարները չեն մեկնի Իտալիայի մայրաքաղաք։

Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ Իտալիա մեկնելիս ինքնաթիռում ունեցած ճեպազրույցի ժամանակ:

«Կարծում եմ, որ ԱՄՆ-ը և Եվրոպան կլինեն ուշադրության կենտրոնում G20-ի այս գագաթնաժողովում մի համատեքստում, քանի որ մենք գործ ունենք այն փաստի հետ, որ Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդները չեն լինի Հռոմի դահլիճում: Տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները»,- ասել է նա։

Սալիվանին նաև հարցրել են՝ արդյոք նա կարծո՞ւմ է, որ վերջերս ավելի դժվար է դարձել համաձայնություններ ձեռք բերել G20-ի շրջանակներում, քանի որ խումբը գնալով բաժանվում է:

Ի պատասխան՝ նա խոստովանել է, որ Վաշինգտոնը միշտ չէ, որ նույն հայացքներն ունի G20-ի բոլոր անդամների հետ։

«Ես կասեի, որ այս տարի մենք ունենք արտասովոր հանգամանքներ, երբ մասնավորապես կորոնավիրուսի հետ կապված պատճառներով Չինաստանի կամ Ռուսաստանի առաջնորդները ներկա չեն լինի G20-ին: Սա որոշակի ազդակ է, ազդող գործոն: Մենք չենք խոսում երկրներին միավորելու և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինին և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին քննարկումներից բացառելու մասին, նրանք ուղղակի ֆիզիկապես ներկա չեն լինի»,- ասել է Ամերիկայի նախագահի օգնականը։

Երեքշաբթի օրը Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Պուտինը կմասնակցի G20-ի հոկտեմբերի 30-ին և 31-ին կայանալիք գագաթնաժողովի միջոցառումներին առցանց։

Միևնույն ժամանակ, ինչպես հինգշաբթի օրը հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն անձամբ կմասնակցի G20-ի երկրների ղեկավարների հանդիպմանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Reuters-ը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինը նույնպես անձամբ չի մասնակցի G20-ի գագաթնաժողովին, Չինաստանի ղեկավարը կմասնակցի հեռակա կարգով՝ տեսակապի միջոցով։

Տպել
785 դիտում

ԱՄՆ-ը չի ցանկանում Իրանի հետ պատերազմ, սակայն հնարավոր բոլոր ձևերով կպաշտպանի Իսրայելին. Քիրբի

Հրդեհ Լոռու գյուղերից մեկում. այրվել է անասնագոմն ու կուտակված անասնակերը

Եթե իրավապահները չաշխատեն, իրենց մեթոդով կխոսենք հետները՝ պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում մարդ սպանելը. Մկրտչյան

Ընթացքի մեջ են «Մերգելյան» զբոսայգու վերականգնման ու բարեկարգման աշխատանքները (տեսանյութ)

ԱՄՆ քաղաքացու նկատմամբ Պռոշյան փողոցում զինված ավազակային հարձակում կատարողը հայտնաբերվել է

Ամասիայի «Սնղ» հանդամասի գետում ավտոմեքենա է արգելափակվել

Ձերբակալվել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ի բուժքույրը․ ինչ է հայտնաբերվել նրա ներքնազգեստից (լուսանկար)

Եկեղեցուն դուր չի գալիս «զուգընկեր» տերմինը՝ դրա ետևում տեսնելով նաև միասեռականներին. իրականում ում է այն վերաբերում

Տաջիկստանը վիզային ռեժիմ է սահմանել Թուրքիայի քաղաքացիների համար

Անչափելի է զգացողությունը, որն ունենում է այն մարդը, ով տալիս է այդ գումարը․ կայացել է «Իմ քայլ»-ի բարեգործական ընթրիքը

Քննչական գործողությունները կատարելուց հետո Սամվել Վարդանյանին տեղափոխելու են ՁՊՎ. Ռուբեն Մելիքյան

Կողմերը տեխնիկապես շատ մոտ են «Խաղաղության պայմանագրին», պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը․ Գերմանիայում ՀՀ դեսպան

«Կիա»-ն բախվել է քարե պարսպին․ 32-ամյա վարորդը հիվանդանոցում է, մեքենայում գտնված վերջինիս մայրը մահացել է

Սևանից՝ Չկալովկային հարող հատվածից, 184 հատ խեցգետնաորսիչ է դուրս բերվել

Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավորապես փակ կլինի

Լճկաձոր բնակավայրի սողանքային գոտում վաղը քարաթափման աշխատանքներ կիրականացվեն

Տեղի կունենա Երևանի ավագանու նիստը․ ինչ հարցեր են օրակարգում

Շղթայական ավտովթար ԱՄՆ դեսպանատան դիմաց

ՄԻՊ-ը Վեսա Հակկինենի հետ հանդիպմանն ընդգծել է բռնի տեղահանված անձանց իրավունքների երաշխավորման անհրաժեշտության մասին

Ղազախստանի նախագահը Մատենադարանին է նվիրել Ալմա-Աթիում ծնված էդուարդ Ղազարյանի քանդակներից մեկը

Թուրքիայի և ԱՄՆ-ի օդային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացրել․ օգտագործվել են F-16 կործանիչներ

Վարչապետի որոշմամբ կստեղծվի Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կոմիտե․ ովքեր են կազմում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ազատության պողոտա-Վարշավյան փողոց խաչմերուկում

ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29-ին կամփոփի իր գործունեության 9 ամիսը

ՀՅԴ անդամ Գագիկ Սարգսյանը կմնա կալանավորված

Լեպսը համերգի ժամանակ վերցրել և շպրտել է իրեն նկարող երկրպագուի հեռախոսը (տեսանյութ)

Մեր հանրության մեջ դեռ քիչ չեն այն լածիրակները, ովքեր սովոր չեն, որ ԱԺ պատգամավորը ավտոբուսով է երթևեկում. Խաչատրյան

Ծեծկռտուք Վրաստանի խորհրդարանում «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի քննարկման ժամանակ (տեսանյութ)

Մկրտության արարողության մասնակիցները ռեստորանի հարակից տարածքում հայհոյել և փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

Հակոբ Ասլանյանի նկատմամբ խուլիգանական վարքագիծ դրսևորած անձը ձերբակալվել է

Ինչ-որ վարձու խառնակիչ, անհայրենիք իրեն նվիրյալ է կարծում, մեզ էլ՝ դավաճան. Ասլանյան

Գևորգ Պապոյանն Ավստրալիայի դեսպանին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ն ու դրա կարևորությունը Հայաստանի համար

3 պատերազմի մասնակից 69-ամյա մարդը նրանց ընկալմամբ «ժեխ բիձա» է․ Ալեքսանյանը՝ Ասլանյանի հետ տեղի ունեցած միջադեպի մասին

Կասկած չունեմ, որ մեր երկրների հարաբերությունները մշտապես կլինեն բարեկամական․ Տոկաևը ՀՀ նախագահին հրավիրել է Ղազախստան

Որոշները, կարծես, ձգտում են հնին` ազատությունը խառնելով ամենաթողության հետ․ Հովհաննիսյանը՝ Ասլանյանի հետ կատարվածի մասին

Միասին ընթրել են՝ օգտագործելով նաև ոգելից խմիչք, այնուհետև՝ վիճաբանել․ սպանվել է Ավանի 60-ամյա բնակիչը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Բնակարանաշինության ոլորտում ՄԼ ՄԱՅՆԻՆԳ ընկերության և ՀՀ Կառավարության համագործակցությունը շարունակվում է

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը Կանադայից առաջին փորձագետն է միացել

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 15-ին