«Դեռ իմ անունը շատ կլսեք». «ՀՀ վարչապետի գավաթ» կրոսավազքի մրցաշարում հաղթող

«ՀՀ վարչապետի գավաթ» կրոսավազքի սիրողական մրցաշարում 2-րդ տարիքային խմբի (18-35 տարեկան կանայք, 18-40 տարեկան տղամարդիկ - 10 կմ) հաղթողը 25-ամյա Երվանդ Մկրտչյանն է:

«Հայկական ժամանակի» հետ զրույցում Երվանդը հայտնեց, որ իր համար այս հաղթանակն անսպասելի չէր: Նրա հաղթանակում իրենից առավել վստահ են եղել հարազատներն ու ընկերները:

«Կարծում էի, որ կհաղթեմ, որովհետեւ հիմնականում ճանաչում եմ բոլոր այն սպորտսմեններին, որոնք մասնակցում են Հայաստանի առաջնություններին: Նրանք հիմնականում 400-800 մետր վազողներ են, իսկ ես՝ 1500-3000 մետր»,- ասաց նա:

25-ամյա Երվանդն արդեն 12 տարի է՝ զբաղվում է թեթեւ ատլետիկայով:

Նա նաեւ հայտնեց, որ «ՀՀ վարչապետի գավաթ» մրցույթով նախանշված 10 կիլոմետրը հաղթահարելու համար փորձառություն չուներ, սակայն իմանալով իր ուժերը՝ որոշել է ռիսկի դիմել, բայց, ամեն դեպքում, ունենալով մտավախություններ:

«Ես այդ ճանապարհով երբեք չէի վազել, պարապմունքները հիմնականում անում եմ մեզ մոտ՝ Գյումրիում: Դե մրցում է, այդ տագնապը նորմալ է, չես կարող իմանալ՝ ինչպե՞ս կզգաս քեզ այդ վազքուղին հաղթահարելիս: 10 կիլոմետրը քիչ չէ, բավականին բարդ է, մանավանդ այդ ճանապարհի համար. հիմնականում պադյոմներ էին, ուղիղ ճանապարհ չէր: Այդ ընթացքում միայն մտածում էի գեղեցիկ վազք ցույց տալու մասին եւ ուզում էի լավ ժամանակ անցկացնել, հաճույք ստանալ»,- պատմեց նա:

Երվանդը Շիրակի մարզի Ամասիայի շրջանի Ջրաձոր գյուղից է: Նա իր մարզումներն անցկացնում է Գյումրիում:

Ի դեպ, երիտասարդը նաեւ պարտադիր զինվորական ծառայություն է անցնում: Ծառայում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի Բանակի կենտրոնական մարզական ակումբի (ԲԿՄԱ) սպորտային վաշտում: «Ծառայությունս ավարտելուն դեռ 3 ամիս կա, բայց ինձ մոտ ազատ ռեժիմ է, թույլ են տալիս դուրս գալ, մարզումների գնալ, մրցումների մասնակցել եւ այլն»,- ասաց նա:

Երվանդի նյութական կարիքներն առայժմ ծնողներն են հոգում, որոնք Ջրաձորում գյուղատնտեսությամբ են զբաղվում: Մրցույթով շահած 1 միլիոնն իրեն բավականին օգուտ կտա:

«Գումարի մի մասն ընկերներիս եւ շրջապատիս մարդկանց հետ եմ ծախսելու՝ մաղարիչի նման մի բան, իսկ մյուս մասը երեւի կծառայեցնեմ պարապմունքներիս ու կարիքներիս: Սպորտային պարագաների կարիք չունեմ, ընդհանուր մարզավիճակս լավացնելու վրա կծառայեցնեմ»,- ասաց երիտասարդը:

Երվանդ Մկրտչյանը 2020 թվականին «Բալկանյան երկրների առաջնությանը» գերազանց է հանդես եկել. 1500 մետր վազքում նվաճել է ոսկե մեդալ: 2018 թվականին 3000 մետր վազք մրցաձեւում դարձել է «Փոքր պետությունների Եվրոպայի չեմպիոն»: Հայաստանի չեմպիոն է, Եվրոպայի թիմային առաջնությունների չեմպիոն:

Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ Երվանդն ասաց. «Դեռ իմ անունը շատ կլսեք»:

Տպել
1725 դիտում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս