Մեկնարկել է անչափահասների մասնակցությամբ քրեական վարույթներում ներգրավվող հոգեբանների վերապատրաստման ծրագիրը

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանի մասնակցությամբ նոյեմբերի 2-ին մեկնարկել է «Քրեական դատավարության գործընթացում երեխայազգայուն և գենդերային զգայուն կարողությունների և աջակցող ծառայությունների զարգացում տուժող և վկա երեխաների համար» ծրագիրը:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի վարչության փոխանցմամբ, այն իրականացվում է Արդարադատության նախարարության, Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ սերտ համագործակցությամբ:

Ողջույնի խոսքում փոխնախարարը նշել է, որ մեծ ազդեցություն ունեցող այս ծրագրի մեկնարկը վկայությունն է Արդարադատության նախարարության և միջազգային գործընկերների ներդաշնակ համագործակցության:

Քրիստիննե Գրիգորյանն ընդգծել է, որ երեխայակենտրոն արդարադատության համակարգի ձևավորման գործընթացում կարևոր քայլ է որակավորված հոգեբանի ներգրավման ինստիտուտի ներդրումը և վստահություն հայտնել, որ աջակցող միջազգային կառույցների փորձի և Նախարարության ներդրած ջանքերի շնորհիվ ծրագիրը հաջողելու է:

Փոխնախարար Գրիգորյանը որպես ծրագրի կարևոր կետ ընդգծել է կարողությունների ինստիտուցիոնալացումը՝ վերապատրաստվող հոգեբանների կողմից իրենց ստացած գիտելիքների հետագա տարածման արդյունքում:

Ամփոփելով խոսքը՝ փոխնախարարը ևս մեկ անգամ շնորհակալություն է հատնել միջազգային գործընկերներին և «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի անձնակազմին նվիրված աշխատանքի համար:

Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդն իր հերթին շնորհակալություն է հայտնել գործընկերներին ծրագրի մեկնարկին մասնակցության հրավերի համար և նշել, որ միջազգային փորձից հայտնի է, որ հանցագործությունից տուժած կամ վկա անչափահասներն արդարադատության համակարգերի կողմից հաճախ կրկնակի զոհայնացվում են և այդ համակարգերը հիմնականում հարմարեցված չեն անչափահասների կարիքներին: Այդ համատեքստում Վայգանդը բարձր է գնահատել տևական համագործակցությունն Արդարադատության նախարարության և Անչափահասների արդարադատության խորհրդի միջև ուղղված երեխաների լավագույն շահի պաշտպանության ամրապնդմանը:

Քրիսթինե Վայգանդն իր խոսքում անդրադարձել է նաև Քրեական դատավարության օրենսգրքում կատարված վերջին փոփոխություններին, որով սահմանվել է երեխաների հարցաքննությանը հոգեբանների մասնակցությունը, որակելով այն կարևորագույն քայլ  Հայաստանի կողմից՝ ի կատարումն հանցագործությունից տուժած կամ վկա երեխաներին առնչվող արդարադատության վերաբերյալ ՄԱԿ-ի ուղենիշներին:

ՄԱԿ-ի վերոնշյալ ուղենիշները կոչ են անում սահմանել վերապատրաստված մասնագետների ներգրավվում և հարցաքննության ու գնահատման այնպիսի մոտեցումներ, որոնցով նվազագույնի կհասցվի երեխային պատճառվող վնասը և առավելագույնի կհասցվի երեխայից ստացվող տեղեկատվության որակը:

Ամփոփելով խոսքը՝ Քրիսթինե Վայգանդը շնորհավորել է Արդարադատության նախարարությանը և Անչափահասների արդարադատության խորհրդին համատեղ իրականացվող ծրագրի մեկնարկի կապակցությամբ և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հանձնառությունն է հայտնել հետագա համագործակցության համար՝ ուղղված երեխայի լավագույն շահի ամրապնդմանը:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանն իր հերթին ևս գոհունակություն է հայտնել Արդարադատության նախարարության հետ երկարամյա սերտ համագործակցության համար՝ նշելով, որ նման ծրագրի իրականացումը հավելյալ երաշխիքներ կստեղծի ընտանիքում բռնության ենթարկված անձանց կրկնակի զոհացման ենթարկվելուց պաշտպանելու համար:

Հաջորդիվ՝ Արդարադատության նախարարության Քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանը մասնակիցներին ներկայացրել է քրեական դատավարության գործընթացում հոգեբանի ներգրավման օրենսդրական բարեփոխումները, Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի արդարադատության մատչելիության ծրագրի համակարգող Հայկ Խեմչյանը՝ անչափահասներին կրկնակի զոհայնացումից պաշտպանության հիմնական ուղղությունները և «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտակ Ղուլյանը՝ անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ, ինչպես նաև ընտանեկան բռնության գործերով քննչական գործողության կատարմանը ներգրավվող հոգեբանների վերապատրաստման դասընթացի հակիրճ նկարագիրը:

Տպել
789 դիտում

Եթե իրավապահները չաշխատեն, իրենց մեթոդով կխոսենք հետները՝ պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում մարդ սպանելը. Մկրտչյան

Ընթացքի մեջ են «Մերգելյան» զբոսայգու վերականգնման ու բարեկարգման աշխատանքները (տեսանյութ)

ԱՄՆ քաղաքացու նկատմամբ Պռոշյան փողոցում զինված ավազակային հարձակում կատարողը հայտնաբերվել է

Ամասիայի «Սնղ» հանդամասի գետում ավտոմեքենա է արգելափակվել

Ձերբակալվել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ի բուժքույրը․ ինչ է հայտնաբերվել նրա ներքնազգեստից (լուսանկար)

Եկեղեցուն դուր չի գալիս «զուգընկեր» տերմինը՝ դրա ետևում տեսնելով նաև միասեռականներին. իրականում ում է այն վերաբերում

Տաջիկստանը վիզային ռեժիմ է սահմանել Թուրքիայի քաղաքացիների համար

Անչափելի է զգացողությունը, որն ունենում է այն մարդը, ով տալիս է այդ գումարը․ կայացել է «Իմ քայլ»-ի բարեգործական ընթրիքը

Քննչական գործողությունները կատարելուց հետո Սամվել Վարդանյանին տեղափոխելու են ՁՊՎ. Ռուբեն Մելիքյան

Կողմերը տեխնիկապես շատ մոտ են «Խաղաղության պայմանագրին», պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը․ Գերմանիայում ՀՀ դեսպան

«Կիա»-ն բախվել է քարե պարսպին․ 32-ամյա վարորդը հիվանդանոցում է, մեքենայում գտնված վերջինիս մայրը մահացել է

Սևանից՝ Չկալովկային հարող հատվածից, 184 հատ խեցգետնաորսիչ է դուրս բերվել

Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավորապես փակ կլինի

Լճկաձոր բնակավայրի սողանքային գոտում վաղը քարաթափման աշխատանքներ կիրականացվեն

Տեղի կունենա Երևանի ավագանու նիստը․ ինչ հարցեր են օրակարգում

Շղթայական ավտովթար ԱՄՆ դեսպանատան դիմաց

ՄԻՊ-ը Վեսա Հակկինենի հետ հանդիպմանն ընդգծել է բռնի տեղահանված անձանց իրավունքների երաշխավորման անհրաժեշտության մասին

Ղազախստանի նախագահը Մատենադարանին է նվիրել Ալմա-Աթիում ծնված էդուարդ Ղազարյանի քանդակներից մեկը

Թուրքիայի և ԱՄՆ-ի օդային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացրել․ օգտագործվել են F-16 կործանիչներ

Վարչապետի որոշմամբ կստեղծվի Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կոմիտե․ ովքեր են կազմում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ազատության պողոտա-Վարշավյան փողոց խաչմերուկում

ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29-ին կամփոփի իր գործունեության 9 ամիսը

ՀՅԴ անդամ Գագիկ Սարգսյանը կմնա կալանավորված

Լեպսը համերգի ժամանակ վերցրել և շպրտել է իրեն նկարող երկրպագուի հեռախոսը (տեսանյութ)

Մեր հանրության մեջ դեռ քիչ չեն այն լածիրակները, ովքեր սովոր չեն, որ ԱԺ պատգամավորը ավտոբուսով է երթևեկում. Խաչատրյան

Ծեծկռտուք Վրաստանի խորհրդարանում «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի քննարկման ժամանակ (տեսանյութ)

Մկրտության արարողության մասնակիցները ռեստորանի հարակից տարածքում հայհոյել և փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

Հակոբ Ասլանյանի նկատմամբ խուլիգանական վարքագիծ դրսևորած անձը ձերբակալվել է

Ինչ-որ վարձու խառնակիչ, անհայրենիք իրեն նվիրյալ է կարծում, մեզ էլ՝ դավաճան. Ասլանյան

Գևորգ Պապոյանն Ավստրալիայի դեսպանին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ն ու դրա կարևորությունը Հայաստանի համար

3 պատերազմի մասնակից 69-ամյա մարդը նրանց ընկալմամբ «ժեխ բիձա» է․ Ալեքսանյանը՝ Ասլանյանի հետ տեղի ունեցած միջադեպի մասին

Կասկած չունեմ, որ մեր երկրների հարաբերությունները մշտապես կլինեն բարեկամական․ Տոկաևը ՀՀ նախագահին հրավիրել է Ղազախստան

Որոշները, կարծես, ձգտում են հնին` ազատությունը խառնելով ամենաթողության հետ․ Հովհաննիսյանը՝ Ասլանյանի հետ կատարվածի մասին

Միասին ընթրել են՝ օգտագործելով նաև ոգելից խմիչք, այնուհետև՝ վիճաբանել․ սպանվել է Ավանի 60-ամյա բնակիչը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Բնակարանաշինության ոլորտում ՄԼ ՄԱՅՆԻՆԳ ընկերության և ՀՀ Կառավարության համագործակցությունը շարունակվում է

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը Կանադայից առաջին փորձագետն է միացել

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 15-ին

Մի քանի զինատեսակի ներքին փորձարկումներ են իրականացվել, որոնք կկիրառվեն ՀՀ ԶՈՒ-ում. Մխիթար Հայրապետյան

Տղամարդը դանակով հարձակվել և 15 հարված է հասցրել «Արդշինբանկ»-ի Ալավերդու մասնաճյուղի ոսկերիչ-փորձագետին. կան տուժածներ