Մարդիկ մահանում են, ամեն օր ողբերգական արձանագրումների ենք ականատես լինում, պատվաստվեք. Նիկոլ Փաշինյան

Դպրոցների արձակուրդների երկարացումը և բուհերի դասերի առցանց անցնելու որոշումը որոշակի դրական միտումներ ցույց են տվել կորոնավիրուսի դեմ պայքարում։ Կորոնավիրուսի հիվանդացության առումով նվազում է գրանցվել, ինչը կարձանագրվի հաջորդ շաբաթվա թվերում։

Այս մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նախարարը նշեց, որ մահճակալային ֆոնդը շարունակում է մնալ լարված, սակայն հոսպիտալացման սպասող քաղաքացիների թվի նվազում կա:

«Մահճակալային ֆոնդը մոտ է 3120-ին, և աշխատանքներ ենք իրականացնում՝ լրացուցիչ մահճակալներ ներգրավելու ուղղությամբ։ Աշխատանքներ ենք իրականացնում թթվածնային ապահովության անխափան մատակարարում ապահովելու համար։ Այս պահին մեր բոլոր բժշկական հաստատություններն ապահովված են թթվածնով»,- ասաց Անահիտ Ավանեսյանը։

Նա նաև նշեց, որ թթվածնային ապահովության անխափան աշխատանքների կազմակերպման ուղղված աշխատանքներ ևս տարվում են, և այս պահին բոլոր բժշկական հաստատություններն ապահովված են թթվածնով, չնայած, որ սպառումը մեծ ռեսուրսներով է իրականացվում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հիշեցրեց՝ որոշումն արդեն կայացված է, և բոլոր, այդ թվում՝ բաց տարածքներում դիմակի կրումը պարտադիր է՝ հստակ ընդգծելով՝ ՀՀ-ն լոքդաունի չի գնալու.

«Մենք մեր քաղաքացիներին պետք է շարունակ այդ ուղերձը տանք, որ կորոնավիրուսից մահվան հավանականությունը նվազեցնելու տարբերակը պատվաստումն է, ուրիշ տարբերակ չկա, սիրելի հայրենակիցներ։ Այսօր մեր առողջապահական համակարգը գերծանրաբեռնված է, տեսականորեն, արդեն այն իրավիճակում ենք, որ եթե տանը սպասող մարդ կա, նշանակում է, որ մեր հիվանդանոցներում տեղ չկա այլևս: Մարդիկ մահանում են, ամեն օր ահազանգեր են, ամեն օր ողբերգական արձանագրումների ենք ականատես լինում, բայց, ի վերջո, մենք նոր չենք ասել, մենք շատ վաղուց ենք ասել և ասում, որ դրանից խուսափելու միայն մեկ տարբերակ կա՝ պատվաստվել»:

Տպել
717 դիտում

ՀՀ նախագահի պարտականությունները ժամանակավոր կկատարի Ազգային ժողովի նախագահը

Էմիլ Տարասյանն ազատվել է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից

Արմեն Սարգսյանը հայտարարել է ՀՀ նախագահի պաշտոնից հրաժարականի մասին

Յուրաքանչյուրը կարող է նպաստել իր համայնքի խնդիրների լուծմանը. Աննա Ասատրյանը՝ հայկական արտադրության չրերի հեղինակ

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 38 բեռնատար ավտոմեքենա

Իջևանի գարեջրի չգործող գործարանում հրդեհ է բռնկվել

Ալմաթիում երկրաշարժ է տեղի ունեցել

Իտալիայում մոտ 2000 բժիշկ աշխատանքից հեռացվել է կորոնավիրուսային պատվաստումների բացակայության պատճառով

Տիչինայի փողոցում պայթյունի պատճառ է դարձել ստորգետնյա գազատարից արտահոսքը, այն վերականգնվում է․ «Գազպրոմ Արմենիա»

Հրդեհ Երևանում գտնվող կահույքի խանութի տանիքում

Վրաերթ-վթար Երևանում. բժիշկները պայքարում են տուժողի կյանքի համար. վարորդը դիմել է փախուստի

Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 4 նոր դեպք. 6 հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է

Շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Բայդենը քննարկել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակն ու Ռուսաստանի հետ բանակցություններն իր օգնականների հետ

Հրդեհ «Ապաչի» գործարանի տարածքում, այրվել է վագոն-տնակը

Ժամանակավորապես դադարեցվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հատվածների գազամատակարարումը

Պեկինը ձմեռային Օլիմպիական խաղերին ընդառաջ կպահպանի կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ իրավիճակը

Սև ծովում հրդեհ է բռնկվել 700 տոննա մազութ տեղափոխող լցանավի վրա

Փրկարարները օգնության են հասել Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացիներին

Երևանի Տիչինայի փողոցում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ

Վաղը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես կգա առցանց ասուլիսով (պաշտոնական)

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 13 բեռնատար ավտոմեքենա

Եվրոպայի 2022 թվականի մշակութային մայրաքաղաք է դարձել Լիտվայի Կաունաս քաղաքը

Այրվել է Երևանի Նանսենի փողոցի շենքերից մեկի տանիքը

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 814 նոր դեպք․ առողջացել է 109 մարդ

Համավարակի ազդեցությամբ կրթական աղքատությունը դարձել է աշխարհում նոր տիպի անհավասարության ցայտուն ցուցանիշ․ Անդրեասյան

Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան և Տաթև-Շինուհայր ճանապարհահատվածներում բուք է

Էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումներ են սպասվում Երևանում և երեք մարզերում

«Սիրում եմ». պաշտպանության նախարարի ու նրա կնոջ պարը՝ սիրո երգիչ Հայկոյի երգի հնչյունների ներքո (տեսանյութ)

Տիկին Դավոյանը տեղյակ է խնդրի վերաբերյալ. նախարարությունն արձագանքել է պատգամավորի հրապարակած լուսանկարին

Ինչու պիտի այսօր այսքան անտեսվի հայ մամուլը. զրույց Պոլսի «Մարմարա» թերթի խմբագրապետ 95-ամյա Ռոպէր Հատտէճյանի հետ

Հետախուզվողները ներկայացել են ոստիկանություն. նրանցից մեկը կալանավորվել է

Տեր Սահակ քահանա Սահակյանն ազատվել է Արագածոտնի թեմի հոգևոր պարտականություններից

Վարչապետն այս պահին խորհրդակցություն է անցկացնում Կառավարությունում, նա դեռ չի ժամանել Պապիկյանի հարսանյաց միջոցառմանը

Շինուհայր-Տաթև ավտոճանապարհը դժվարանցանելի է

Երևանի Շիրազի փողոցում բախվել են ավտոբուսը և «Մերսեդես» մակնիշի մեքենան. մեկ օրում 13 պատահար է գրանցվել

Հայ-հունական դիվանագիտական հարաբերությունների 30 ամյակը նշում ենք քաղաքական ամենաբարձր մակարդակի կապերով. Մկրտչյան

Վերին Խոտանան-Տաթև ավտոճանապարհին ավտոմեքենաներ են արգելափակվել

Սիրուշոն վարակվել է կորոնավիրուսով