Ադրբեջանը դեռ չի կատարել նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետը՝ պատանդառության մեջ պահելով բազմաթիվ ռազմագերիների. ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն հանդես է եկել  հայտարարությամբ՝ 44-օրյա պատերազմի դադարեցման մասին 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության մեկամյակի կապակցությամբ:

Այն ներկայացնում ենք ստորև.

2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի անմիջական մասնակցությամբ և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ Արցախի և նրա ժողովրդի դեմ սանձազերծված ագրեսիան կանգնեցնելու նպատակով նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահի միջնորդությամբ ստորագրվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին եռակողմ հայտարարությունը, որի հիման վրա Արցախում տեղակայվեցին ՌԴ խաղաղապահ ուժեր։

Այսօր մենք կրկին գլուխ ենք խոնարհում այն քաջարի հայորդիների առջև, որոնք իրենց կյանքը չխնայեցին հանուն հայ ժողովրդի ապրելու և իր ապագան կերտելու իրավունքի՝ թույլ չտալով իրականացնել ագրեսիան սանձազերծողների՝ Արցախն ամբողջովին հայաթափելու մտադրությունը:

44-օրյա պատերազմը, որն ուղեկցվում էր Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների լայնածավալ խախտումներով, քաղաքացիական ենթակառուցվածքների և մշակութային հուշարձանների միտումնավոր թիրախավորմամբ, արգելված զինատեսակների կիրառմամբ և պատերազմական այլ հանցագործություններով, հանգեցրեց հազարավոր զոհերի և տասնյակ հազարավոր վիրավորների, տեղահանվածների և ավերածությունների։ Պատերազմի հետևանքով Արցախի մի շարք շրջաններ ենթարկվեցին էթնիկ զտման, իսկ բնակչությունը դարձավ Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների և զանգվածային ոճրագործությունների զոհ: Մասնավորապես՝ պատերազմի հետևանքով 40 հազար մարդ զրկվել է տնից և ունեցվածքից, ավերվել են ավելի քան 17 000 քաղաքացիական օբյեկտներ ու ենթակառուցվածքներ, հարյուրավոր քաղաքացիական անձինք սպանվել կամ վիրավորվել են, իսկ շատերի ճակատագիրը դեռևս մնում է անհայտ:

Հայաստանը և Արցախը հետևողականորեն կյանքի են կոչել եռակողմ հայտարարության դրույթները, մինչդեռ եռակողմ հայտարարության ստորագրումից ընդամենը մեկ ամիս անց՝ ի հեճուկս ստորագրման պահին զբաղեցրած դիրքերում կանգ առնելու հանձնառության, Ադրբեջանի զինված ուժերը ներխուժեցին Արցախի Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը՝ սպանելով ու գերեվարելով հայ զինծառայողների։ Ավելին՝ փաստաթղթում նշված շրջաններից հայկական զորքերի դուրսբերումից հետո ադրբեջանական կողմը պատասխանեց այդ նույն տարածքներից ՀՀ ինքնիշխան տարածք իր զինված ուժերի ներթափանցմամբ և շարունակվող ապօրինի տեղակայմամբ։

Ադրբեջանը դեռևս չի իրականացրել նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետը՝ պատանդառության մեջ պահելով բազմաթիվ հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչը ոչ միայն եռակողմ հայտարարության, այլև միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է։

Պարբերական բնույթ են կրում ադրբեջանական զինված ուժերի կողմից եռակողմ հայտարարությամբ ամրագրված կրակի դադարեցման ռեժիմի խախտումները, որոնք ուղեկցվում են ոչ միայն Հայաստանի զինված ուժերի և Արցախի պաշտպանության բանակի դիրքերի, այլև խաղաղ բնակավայրերի ու քաղաքացիական անձանց թիրախավորմամբ՝ հանգեցնելով և՛ մարդկային, և՛ նյութական կորուստների։

Միտումնավոր խեղաթյուրելով և կամայականորեն մեկնաբանելով 2020թ․ նոյեմբերի 9-ի և 2021թ․ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների՝ տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ դրույթները՝ Ադրբեջանը շրջանառում է, այսպես կոչված, «միջանցքի» գաղափարը և սպառնում ուժի կիրառմամբ, ինչը ոչ միայն հակասում է նշված հայտարարությունների տառին և ոգուն, այլև միտված է տարածաշրջանում լարվածության նվազեցմանն ուղղված ջանքերի խաթարմանը:

Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից բացահայտ կերպով վարվող շարունակական հայատյաց քաղաքականությունը, ուժի կիրառման արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներում էթնիկ զտումները, հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացումն ու պղծումը, ինչպես նաև միջազգային մարդասիրական կազմակերպությունների՝ Արցախ մուտքի խոչընդոտումը վկայում են, որ Արցախի հայության՝ իրենց հայրենի հողում անվտանգ և արժանապատիվ ապրելու իրավունքի երաշխավորումն անհնար է Ադրբեջանի իրավասության կամ վերահսկողության ներքո։

Ադրբեջանի կողմից Արցախի և նրա ժողովրդի դեմ ուժի կիրառման հետևանքով ձևավորված իրողությունները չեն կարող հիմք հանդիսանալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման համար: Ադրբեջանի այն պնդումները, թե պատերազմի արդյունքում միջազգային ասպարեզում այլևս գոյություն չունի ոչ միայն ԼՂ հակամարտությունը, այլև Լեռնային Ղարաբաղը, նույնպես նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտում է, քանի որ հենց եռակողմ հայտարարության մեջ Լեռնային Ղարաբաղը ներկայացված է որպես տարածքային միավոր:

Միայն 2020թ․ նոյեմբերի 9-ի և 2021թ․ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների լիակատար իրագործումը, մասնավորապես` առաջնային կարևորություն ունեցող հումանիտար խնդիրների հրատապ կարգավորումը, նախ և առաջ՝ բոլոր ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց անվերապահ հայրենադարձումը, անհայտ կորած անձանց ճակատագրի բացահայտումը և բռնի անհետացումների դեպքերի հետաքննությունը, հայկական մշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանությունը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի լիարժեք վերականգնումը կարող են նախադրյալներ ստեղծել տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության ապահովման համար։

Հակամարտության համապարփակ և տևական լուծումը հնարավոր է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո խաղաղ բանակցությունների միջոցով, ինչը ենթադրում է Արցախի կարգավիճակի հստակեցում և տեղահանված արցախահայության՝ Արցախի ողջ տարածքում իրենց բնակավայրեր անվտանգ վերադարձի ապահովում և Արցախի ժողովրդի՝ իր բնօրրանում ազատ ու արժանապատիվ ապրելու իրավունքի իրացում՝ հիմնված ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման իրավունքի վրա:

Հայաստանը վերահաստատում է իր պատրաստակամությունը գործնական ջանքեր գործադրելու տարածաշրջանում իրավիճակի լիցքաթափման, քայլ առ քայլ թշնամանքի մթնոլորտի հաղթահարման, տարածաշրջանում կայունություն և խաղաղ զարգացման դարաշրջանի բացման ուղղությամբ։ Միաժամանակ գործընթացի արդյունավետության համար անհրաժեշտ է, որ Ադրբեջանը ևս կառուցողական դիրքորոշում որդեգրի՝ հրաժարվելով հայատյացության, ագրեսիվ հռետորաբանության և գործողությունների իր քաղաքականությունից։

Տպել
732 դիտում

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա