Համայնքների կայուն զարգացումը և բարեկեցիկ միջավայրի կառուցումը մեր առաջնահերթություններից են. Սուրեն Պապիկյանի ուղերձը

ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը ՏԻՄ օրվա առթիվ հանդես է եկել ուղերձով՝ շնորհավորելով բոլոր համայնքներին:

Ուղերձում ասվում է.

Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ Տեղական ինքնակառավարման մարմինների օրվա կապակցությամբ: Քառորդ դար առաջ այս օրը Հայաստանի Հանրապետությունում ներդրվեց ՏԻՄ համակարգը՝ որպես կառավարման ժողովրդավարացման գործընթացի առաջին քայլ: Այդ ընթացքում ՏԻՄ համակարգը մի շարք վերափոխումների ենթարկվեց՝ այսօր հասնելով համայնքների խոշորացման վերջին փուլին:

Միավորման և խոշորացման ճանապարհին մենք ավելի ենք մոտենում տարիներ ի վեր նպատակադրած ապակենտրոնացման պրոցեսին: Արդյունքում՝ համայնքների տնտեսական ներուժը մեծանում է, ընդլայնվում են կարողությունները, սուբվենցիոն ծրագրերի մշակումն ու իրականացումը դառնում է արդյունավետորեն գործադրելի: Այսպիսով, հնարավորություն է ստեղծվում բոլոր համայնքներում մասնագիտական ու կադրային ռեսուրսի ապահովման առումով: Համայնքների համար ավելի հասանելի են դառնում նաև թվային ծառայությունները, մեկ միասնական գրասենյակները՝ նպաստելով համայնքների համաչափ զարգացմանը:

4000-ից ավելի բնակիչ ունեցող համայնքներում ՏԻՄ ղեկավար մարմինները ձևավորվում են համամասնական ընտրակարգով: Թեև ՏԻՄ ընտրությունները հանրային ընկալումներում առայժմ բավարար չափով քաղաքականացված չեն համարվում, այնուհանդերձ, կարծում եմ, որ դրանք պետք է քաղաքական թիմերի, վերջինների գաղափարների դրսևորման ու բանավեճի հարթակի վերածվեն: Համոզված եմ, որ այդ պրակտիկան մեզ մոտ ավանդույթ է դառնալու՝ հնարավորություն ընձեռելով ՏԻՄ համակարգում ապահովել քաղաքական ուժերի հավասարակշիռ մասնակցություն: Իրենց ստացած ձայներին համապատասխան՝ վերջիններս ներկայացված են լինելու համայնքի ավագանիում և մասնակցելու են համայնքի կառավարմանը՝ հնարավորություն ունենալով իրագործել իրենց նախընտրական ծրագրերը:

Համայնքների կայուն զարգացումը և բարեկեցիկ միջավայրի կառուցումը մեր կառավարության առաջնահերթություններից է, որոնց միտված բարեփոխումներն ու աշխատանքներն անընդհատ բնույթ են կրել նախորդ 3 տարիներին: Ուզում եմ հավաստիացնել, որ դրանք շարունակվելու են լայն թափով և լինելու են ապագայամետ:

ՏԻՄ համակարգը մշտապես կատարելագործման կարիք ունի, հետևաբար պետք է ամենօրյա ջանքեր ներդնենք արդյունավետ աշխատող ինստիտուտներ ունենալու համար: Միայն ապահով, բարեկեցիկ ու առողջ միջավայրով համայնքը կարող է ամուր հենարան լինել պետության համար և ամրացնել քաղաքացու՝ սեփական հողում ապրելու և արարելու ձգտումը: Վստահ եմ՝ մեր բարեփոխումների գործընթացի շարունակումն էական դեր է կատարելու համայնքների համաչափ զարգացման գործում՝ ՏԻՄ համակարգը դարձնելով քաղաքացիակենտրոն և սպասարկելով ընդհանուր բարիքն ու հանրային շահը:

Տպել
671 դիտում

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը