ՄԱԿ-ը կշարունակի մնալ Հայաստանի կողքին. վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Շոմբի Շարփի հետ (լուսանկարներ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին, որն ավարտում է առաքելությունը մեր երկրում:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Վարչապետը բարձր է գնահատել պարոն Շարփի կատարած աշխատանքը Հայաստանի և ՄԱԿ-ի կառույցների միջև համագործակցության զարգացման ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՄԱԿ-ի օժանդակությունը մեր երկրին կորոնավիրուսի համավարակի հետևանքների հաղթահարման գործում և ափսոսանք հայտնել, որ ՄԱԿ-ի հումանիտար աջակցությունը մինչ օրս հասանելի չէ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին:

27958_b.jpg (718 KB)

«Կայուն զարգացման օրակարգ 2030»-ի համատեքստում վարչապետն ընդգծել է 2021թ. հունիսին ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի միջև ստորագրված՝ Հայաստանի համար ՄԱԿ-ի Կայուն զարգացման գործընկերության 2021-2025 թթ. շրջանակային փաստաթղթի կարևորությունը:

Շնորհակալություն հայտնելով գնահատականի համար՝ Շոմբի Շարփը նշել է, որ իր համար մեծ պատիվ էր Հայաստանում ծառայելը և մեր երկրից հեռանում է ջերմ տպավորություններով: Նա բարձր է գնահատել ՀՀ կառավարության հետ համագործակցությունը, ինչի վկայությունը համատեղ արդյունավետ ծրագրերն են:

Ընդգծվել է, որ ՄԱԿ-ը կշարունակի մնալ Հայաստանի և հայ ժողովրդի կողքին, աջակցել բարեփոխումների իրականացմանը, բարդ մարտահրավերների հաղթահարմանը:

27957_b.jpg (715 KB)

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ՄԱԿ գործընկերության, տարածաշրջանում խաղաղության և կայունության օրակարգի շուրջ:

Վարչապետ Փաշինյանն ամենայն բարիք և հաջողություններ է մաղթել Շոմբի Շարփին հետագա գործունեության մեջ՝ ասելով, որ նա կմնա Հայաստանի և հայ ժողովրդի լավ բարեկամը:

27959_b.jpg (729 KB)

Տպել
843 դիտում

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ