Կան ներխուժված հատվածներ, որտեղ ե՛ւ մենք, ե՛ւ Ադրբեջանն ունենք դիրքեր. վարչապետը՝ դիրքային կորուստների մասին

2021 թվականի մայիսի 12-ից սկսած՝ ադրբեջանական ուժերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք եւ դրա արդյունքում փաստացի օկուպացրել 41 քառ/կմ տարածք: Երեկ՝ նոյեմբերի 16-ին, նույնպես ադրբեջանական ուժերը փաստացի ագրեսիա են իրականացրել մեր նկատմամբ:

Այս մասին այսօր այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը: Ապա պատգամավորը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին խնդրեց մեկնաբանել, թե այս պահին ի՞նչ իրավիճակ է մեր սահմաններին:

«Նախ, 41 քառ/կմ տարածքի վերաբերյալ. այդ թիվը չի ձեւավորվել երեկվա կամ նախորդ օրվա գործողությունների արդյունքում: Երեկվա գործողությունների հետեւանքով այս բալանսը որեւէ ձեւով չի փոխվել: Ուզում եմ նաեւ ընդգծել՝ այնպես էլ չէ, որ այդ 41 քառ/կմ ամբողջությամբ եւ լիարժեք վերահսկվում է ադրբեջանական զինված ուժերի կողմից: Մայիսի 12-ին տեղի ունեցած գործողությունների հետեւանքով թե՛ մեր, թե՛ Ադրբեջանի զինված ուժերի դիրքերը շախմատաձեւ են դասավորված, տեղ-տեղ՝ նաեւ մխրճված մեկը մյուսի մեջ՝ անտրամաբանական ձեւերով: Մանավանդ հիմա շատ կարեւոր է, որ մենք դաշտը լավ եւ հստակ պատկերացնենք»,- շեշտեց վարչապետը:

Փաշինյանը նաեւ ընդգծեց՝ մայիսի 12-ց առաջ էլ շուրջ 40 եւ ավելի քառակուսի տարածք եղել է ադրբեջանի վերահսկողության ներքո առաջին պատերազմի հետեւանքներով:

«Պետք է ասել, որ առաջին պատերազմի արդյունքներով նաեւ սովետական Ադրբեջանի տարածքներ կան, որոնք գտնվել են եւ գտնվում են Հայաստանի վերահսկողության ներքո: Ըստ էության՝ այս հանգամանքների բերումով է, որ կարեւորվում է սահմանզատման եւ սահմանագծման գործընթացը»,- հավելեց նա:

Միջազգային հանրությունը ե՛ւ Ադրբեջանին, ե՛ւ մեզ կոչ է անում սկսել սահմանզատման եւ սահմանագծման գործընթաց եւ կողմնորոշվել՝ ի՞նչ մեթոդաբանությամբ է տեղի ունենալու, որպեսզի այս հարցը մեկընդմիշտ փորձենք փակել:

Անդրադառնալով երեկվա ռազմական ագրեսիայի հետեւանքով դիրքային կորուստների մասին հարցին՝ վարչապետն ասաց. «Կան ներխուժված հատվածներ, որտեղ ե՛ւ մենք, ե՛ւ Ադրբեջանը ունենք դիրքեր: Նախկինում էլ ունեինք, հիմա էլ: Այս ընթացքում այդ դիրքերի բաշխվածությունն անընդհատ փոխվում է: Այդ 41 քառ/կմ մեջ երեկվա գործողությունների արդյունքում որեւէ բան չի փոխվել»:

Տպել
1389 դիտում

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան