Լիտվան և ամբողջ Եվրամիությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չեն համարում. Ռայմունդաս Լոպատա. 1Lurer

«Լուրերը» բացառիկ հարցազրույց է ունեցել Լիտվայի խորհրդարանում (Սեյմաս) ՀՀ հետ միջխորհրդարանական հարաբերությունների խմբի ղեկավար, Ապագայի հանձնաժողովի նախագահ Ռայմունդաս Լոպատայի հետ: Նա Հայաստան էր այցելել Լիտվայի խորհրդարանի պատվիրակության կազմում: 
-Պարո՛ն Լոպատա, նոյեմբերի 16-ին Ադրբեջանի զինված ուժերը ձեռնարկեցին ևս մեկ ռազմական ագրեսիա Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ՝ հարձակվելով արևելյան սահմանից և ներխուժելով Հայաստանի տարածք։ Ինչպե՞ս կգնահատեք Ադրբեջանի նման ագրեսիվ գործողությունները և ընդհանրապես տարածաշրջանում տիրող իրավիճակը:
Ռայմունդաս Լոպատա - Սահմաններում տեղի ունեցող զարգացումների մասին մեր պատվիրակությունը տեղեկացել է դեպի Հայաստան ճանապարհին։ Մենք եկել ենք այստեղ նշելու դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը։ Մեր այցը սկսեցինք Ծիծեռնակաբերդի Ցեղասպանության հուշահամալիրից: Մեր պատվիրակության անդամների աչքերում ես տեսա ցնցում, ցավ և խոր վիշտ։
Վերադառնալով ձեր հարցին՝ կարող եմ ասել, որ ես չափազանց անհանգստացած եմ օրեր շարունակ աճող լարվածությունից հետո երեքշաբթի օրը Հայաստանի հետ երկայնքով ադրբեջանական կողմից հարձակումների և ծանր զինատեսակների կիրառման վերաբերյալ հաղորդումներից:
Այս պահին վճռորոշ նշանակություն ունի ցանկացած գործողության անհապաղ դադարեցումը և հետագայում ձեռնպահ մնալն այնպիսի գործողություններից, որոնք ավելի կընդլայնեն հակամարտության և մարդկային տառապանքների աշխարհագրությունը։ Մենք վճռականորեն մերժում ենք ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը՝ որպես միջազգային վեճերի լուծման միջոց։
Բոլոր ուժերը պետք է հետ քաշվեն մինչև 2021 թվականի մայիսի 12-ը զբաղեցրած դիրքերը՝ այդպիսով ճանապարհ հարթելով սահմանների սահմանազատման գործընթացը սկսելու համար միջազգային հովանու ներքո՝ բանակցությունների միջոցով, այլ ոչ թե տեղում փաստեր ներկայացնելով։ Ես ողջունում եմ սահմանի երկայնքով հնարավոր միջազգային դիտորդական առաքելության վերաբերյալ առաջարկները և խրախուսում եմ այս ուղղությամբ կոնկրետ քայլերը:
Կողմերի համար նաև կարևոր է անհապաղ բովանդակային բանակցություններ սկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման հասնելու նպատակով։
-2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սանձազերծեց Արցախի դեմ։ Այսօր Ադրբեջանում գերության մեջ են գտնվում տասնյակ հայ ռազմագերիներ և քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի իշխանությունները պարբերաբար հայտարարում են, որ Արցախյան հակամարտությունն ավարտված է։ Կմեկնաբանե՞ք Ադրբեջանի քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում։
Ռայմունդաս Լոպատա - Լիտվան  և ամբողջ Եվրամիությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չեն համարում. դա ակնհայտ է։ Հարավային Կովկասի մարդկանց և երկրներին ես շատ կցանկանայի մաղթել խաղաղություն, բարգավաճում և սեփական ինքնիշխան որոշումներ կայացնելու կարողություն։ Այս առումով հիմնական խոչընդոտը մնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։ Ահա թե ինչու, ես կարծում եմ, որ, ի վերջո, և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի շահերից է բխում՝ բարեխղճորեն ներգրավվել բովանդակային բանակցություններում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո։ Ես խորապես հավատում եմ, որ այս հակամարտությունը լուծելու ուրիշ իրագործելի այլընտրանք պարզապես չկա, քան ուղղակի բանակցությունների միջոցով ձեռք բերված փոխզիջումը։ Այս հակամարտության համար արդեն շատ թանկ գին է վճարվել. ես, իհարկե, նկատի ունեմ մարդկային կյանքերը և տառապանքները, բայց նաև ինքնիշխանության, Հարավային Կովկասի երկրների՝ ազատ զարգանալու, իրենց ուղին ազատորեն ընտրելու հնարավորությունը։
Եվս մեկ կարևոր նկատառում. ԵՄ-ն կարող է և պետք է շատ ավելի ակտիվ դերակատարում ունենա ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի ակտիվացման, այնպես էլ հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության հաստատմանը նպաստելու գործում: Լիտվան խրախուսում է նման դերակատարումը և ակտիվորեն նպաստում է դրան, ինչի մասին հաստատվեց ԵՄ բարձր ներկայացուցիչ Ջ. Բորելի անունից նախարար Գ. Լանդսբերգիսի և նրա ավստրիացի, ռումինացի գործընկերների՝ տարածաշրջան կատարած այցի ժամանակ։ Ես կավելացնեմ ևս մեկ բան. Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներն արտացոլում են համաշխարհային նշանակություն ունեցող միտումներ։ ԱՄՆ ավելի մեծ ներգրավվածությունը կարևոր նշանակություն ունի:
Գերիների հարցով արդեն այս տարվա փետրվարին Լիտվայի Սեյմասում Հայաստանի հետ միջխորհրդարանական հարաբերությունների խումբը կոչ արեց Ադրբեջանին արագացնել ռազմագերիների և պատանդների փոխանակումը, անհապաղ դադարեցնել նրանց նկատմամբ քրեական հետապնդումը և ապահովել նրանց վերադարձը Հայաստան։ Բոլոր բանտարկյալների անվերապահ և անհապաղ վերադարձը (ինչպես նաև առկա ականապատ տարածքների քարտեզների փոխանակումը) կարող է շատ կարևոր քայլ լինել վստահության վերականգնման մեկնարկի համար: Մեր հայտարարության մեջ մենք նաև կոչ ենք արել Եվրամիության կառույցներին՝ հետևողականորեն բարձրացնել այս մարդասիրական խնդիրը՝ Ադրբեջանի հետ ներկա և ապագա հարաբերությունների համատեքստում։
-Որո՞նք են հայ-լիտվական երկկողմ և բազմակողմ գործընկերության ընդլայնման հեռանկարները, այդ թվում՝ Եվրամիության հետ համագործակցության շրջանակներում։
Ռայմունդաս Լոպատա - Նշելով փոխադարձ ճանաչման 30-ամյակը (Լիտվան աշխարհում առաջին երկիրն էր, որը ճանաչեց Հայաստանի անկախությունը) և դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, կարող եմ մեծ վստահությամբ ասել, որ վերջին տարիներին Լիտվայի և Հայաստանի միջև երկկողմ գործընկերությունը խորանում և ընդլայնվում է շատ արագ տեմպերով, հատկապես՝ թավշյա հեղափոխությունից հետո։ Մենք կրկին բացահայտեցինք Հայաստանը: Եվ կարծում եմ՝ ոչ միայն մենք:
Մենք ինտենսիվորեն կիսում ենք Լիտվայի սեփական հաջողություններն ու դասերը տարբեր ոլորտներում, ակտիվացնում ենք քաղաքական երկխոսությունը և ավելացնում զարգացման համագործակցության աջակցությունը։ Ես կարող եմ միայն վերահաստատել Լիտվայի վճռական պատրաստակամությունը՝ շարունակելու քաղաքական և գործնական աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին։
Չնայած գլոբալ համաճարակները կաթվածահար արեցին աշխարհը և խոչընդոտեցին համագործակցության որոշ ձևաչափերի, մենք կարողացանք նաև դա օգտագործել ի շահ մեր երկկողմ հարաբերությունների։ 2020 թվականին Լիտվան աջակցել է Հայաստանին տարբեր միջոցներով (ինչպիսիք են անհատական պաշտպանության միջոցները, ՊՇՌ թեստերը, ինտենսիվ թերապիայի բաժանմունքների սարքավորումները)՝ Հայաստան ուղարկելով բժշկական առաքելություն, Հայաստանին աջակցելով ԵՄ արտադրության AstraZeneca պատվաստանյութի 27 500 դեղաչափով և Moderna-ի արտադրած Spikevax պատվաստանյութի 50 000 դեղաչափով: Այս արդյունավետ համագործակցությունը զարգանում և շարունակվում է:
Հատկապես ուրախ եմ նկատել, որ համերաշխությունը երկկողմանի է: Ինչպես ասում ենք, իրական ընկերը ճանաչվում է կարիքի մեջ: Հայաստանի կառավարությունը համերաշխություն է դրսևորել մեր երկրի հետ՝ պատվիրակելով քուրմանջի լեզվի թարգմանիչ՝ աջակցելու լիտվական հաստատություններին, երբ մեզ ամենաշատն անհրաժեշտ էր նման գործնական աջակցություն՝ բելառուսա-լիտվական սահմանին ստեղծված միգրացիոն ճգնաժամի պայմաններում:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում.
Տպել
947 դիտում

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան