Երևան
25 °C
Սույն թվականի դեկտեմբերի 5-ին Տավուշի մարզի Նոյեմբերյան խոշորացված համայնքում նույնպես սպասվում են ՏԻՄ ընտրություններ: «Հայկական ժամանակ»-ը զրուցել է Նոյեմբերյանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող թեկնածուի՝ Կարեն Աբազյանի հետ:
Աբազյանը համոզված է՝ 50+ ձայն են հավաքելու, ուստի կոալիցիա կազմելու մասին անգամ չեն էլ մտածում:
- Պարոն Աբազյան, ինչո՞ւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Նոյեմբերյանում որոշեց առաջադրել հենց Ձեր թեկնածությունը, և Դուք ինչպե՞ս եք գնահատում Ձեր ընտրվելու շանսը:
- Մեր քաղաքական թիմն ընտրությունը կատարել է՝ գնահատելով այս տարիների իմ աշխատանքը, վստահելով և ճանաչելով ինձ: Երեք տարի է՝ միասին ենք աշխատում, կա փոխադարձ հասկացողություն եւ փոխըմբռնում: Իսկ ինչ վերաբերում է շանսերին, պիտի նշեմ, որ եթե կասկածեինք մեր հաջողությանը, չէինք առաջադրվի: Միանշանակ համոզված ենք՝ հաղթելու ենք:
- 2016 թվականից Նոյեմբերյանի համայնքապետն եք: Ձեր կառավարման տարիներին ի՞նչ փոփոխություններ են կատարվել համայնքում: Ինչքանո՞վ է բարելավվել նոյեմբերյանցիների կյանքը:
- 2016 թվականին ես ընտրվել եմ խոշորացված համայնքի ղեկավար, դրանից հետո մեր տարածաշրջանում բավականին մեծ առաջխաղացում է արձանագրվել: Ջրամատակարարման հետ կապված խնդիրներ են լուծվել բնակավայրում, գիշերային լուսավորությունը գրեթե վերջացրել ենք բոլոր բնակավայրերում: Ուշադրություն ենք սեւեռել ճանապարհների վրա, զարգացրել մշակութային կյանքն ու սպորտը: Իմ պաշտոնավարման առաջին իսկ օրից առաջնային խնդիր եմ համարել մանկապարտեզների հարցը, լծվել դրանց կարգավորմանը: Պետության զարգացման համար առաջին մեխը կրթությունն է, որն սկսվում է ոչ թե դպրոցից, այլ հենց մանկապարտեզից: Գյուղերում, որտեղ մանկապարտեզներ կամ նախակրթարաններ չեն եղել, ստեղծել ենք:
- Հաղթելու դեպքում ի՞նչ նոր ծրագրեր եք կյանքի կոչելու:
- Տարածաշրջանը բավականին մեծանում է (մինչեւ հիմա 9 բնակավայր էր, խոշորացումից հետո դառնալու է 19), մոտեցումը նույնն է լինելու: Առաջնահերթություն ենք տալու ցանկացած բնակավայրի ցանկացած խնդրին, անկախ նրանից, թե որտե՞ղ է այն գտնվում, մե՞ծ է, թե՞ փոքր: Եթե որեւէ խնդրի լուծում համայնքի տիրույթում է, այն չի անտեսվելու: Խնդիրները տարբեր են, ամենքին յուրովի մոտեցում ենք ցուցաբերելու՝ իհարկե հաշվի առնելով համայնքի ընդհանուր զարգացման ծրագիրը:
- Պարոն Աբազյան, եթե անհրաժեշտություն առաջանա կոալիցիա կազմելու, Ձեզ մրցակից քաղաքական թիմերի հետ հնարավոր է՝ կոալիցիա կազմեք:
- Առայժմ այդ մասին չեմ էլ մտածել, իրենց հետ էլ չեմ քննարկել: Կարծում եմ՝ 50+ կլինենք, եւ դրա կարիքը չի էլ լինի: Ամեն դեպքում, միայն իմ որոշելու խնդիրը չէ, դա մեր քաղաքական թիմով ենք որոշելու:
- Ավագանու անդամների ցուցակը կազմելիս ինչո՞վ եք առաջնորդվել:
- Բնակավայրերի մեծությամբ ենք առաջնորդվել հիմնականում, աշխատել ենք, որ առաջին համարներում մեծ բնակավայրերի ներկայացուցիչներ լինեն, որպեսզի անցողիկ տեղերում անպայման մեծ բնակավայրերից էլ ունենանք ներկայացուցիչներ: Կարեւորել ենք նաեւ մարդկանց հեղինակությունն ու փորձառությունը: Երկրորդ համարն Այրում համայնքի ղեկավարն է, բժիշկներ ունենք, ուսուցիչներ եւ այլք:
- Նոյեմբերյան խոշորացված համայնքի բնակիչներն ինչո՞ւ պիտի ընտրեն հենց Ձեզ:
- Խոշորացված համայնքի բնակիչները ճիշտ որոշում կկայացնեն՝ ընտրելով ինձ, որովհետեւ արդեն տեսել են իմ աշխատանքը: Ես աշխատանքում ազնիվ եմ, սրտացավ եւ մտածում եմ իմ համայնքի ու ժողովրդի մասին: Սա իմ կարծիքը չէ, այլ ժողովրդի: Վստահ եմ, որ նրանք կընտրեն հենց ինձ:
Վարազդատ Հարոյանը հեռացել է «Կադիս»-ից
Առցանց հարթակներում տեղեկատվության անվտանգության իրավական կարգավորման հարցով գլխավոր դատախազը դիմել է կառավարությանը
ԲԴԽ անդամը հրաժարական է ներկայացրել
Հայաստանում ընթանում է հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստը
Ռուբեն Վարդազարյանը միջնորդություն է ներկայացրել՝ հետաձգելու համար ԲԴԽ նախագահի ընտրությունները
Համբարձում Մաթևոսյանն ու Գնել Սանոսյանն աշխատանքային այցով եղել են Լոռիում, ծանոթացել իրականացվող աշխատանքներին
Երևանում վիճաբանության ժամանակ կինը դանակահարել է ամուսնուն
Սնկային թունավորման դեպք Վանաձորում. ծանր վիճակում հոսպիտալացվել է 5 անձից բաղկացած ընտանիք, այդ թվում՝ երեխաներ
Արմավիրի բնակչին պատժելու համար ՌԴ–ից վերադարձել են, զինված կողմնակիցների հետ կրակոցներ արձակել. կա 29 մեղադրյալ
Մեկնարկել է Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղարի հանդիպումն Արարատ Միրզոյանի հետ
Արթուր Ղազինյանը վայր է դնում պատգամավորական մանդատը
Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 7 մարզերում
Նորատուսում վարորդը վրաերթի է ենթարկել իր հորեղբոր 13–ամյա թոռանը․ երեխան մահացել է, վարորդը հետախուզվում է
Ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակոցներ արձակելու մասին լուրերը սուտ են. ՊՆ
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջոզեֆ Բայդենին
Երևանի Ազատամարտիկների փողոցում ավտոմեքենա է այրվել
Դատախազության՝ պետական իշխանության դեմ հանցագործությունների գործերով վարչության պետին շնորհվել է նոր դասային աստիճան
Ես կվերադառնամ. «50-Cent»-ը հրաժեշտի տեսանյութ է հրապարակել Հայաստանից
Տեխնոլոգիաները գալիս են մարդկանց, հասարակություններին ծառայելու. վարչապետը մասնակցել է «Պոլիտեխնիկ»-ի ավարտական երեկոյին
Նոր չափորոշիչով ուսուցչի շաբաթական դրույքաչափը տարրական դասարանում կազմելու է 18 ժամ՝ գործող 22-ի փոխարեն. փոխնախարար
Ըմբիշ Լյովա Գևորգյանը՝ Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող. Հայաստանը երկրորդն է թիմային հաշվարկում
Պատերազմը մեր հրաշք էրեխեքին տարավ. Ախուրյանում Զինվորի պուրակ և հուշահամալիր է բացվել (լուսանկարներ)
Նշվել է Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի գահակալության 27-ամյակը
Կիևում հայտնել են Թուրքիայի կողմից՝ իբր ուկրաինական հացահատիկ տեղափոխող ռուսական նավի կալանավորման մասին
Նվերներ և դրամական պարգևներ են հանձնվել բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կազմակերպչական աշխատանքներում ներգրավված անձանց
«Վերին Լարսի» ճանապարհին երթևեկությունն իրականացվում է բնականոն կերպով. ՌԴ ԱԻՆ
Կարեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ճանապարհային ոստիկանության ծառայողի մասնագիտական օրվա առթիվ
Հայտնի է Հուրգադայի հանգստավայրում շնաձկան հարձակման հետևանքով երկրորդ զոհի մասին (տեսանյութ)
Ուզբեկստանի նախագահը հայտնել է Նուկուսում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով զոհերի մասին
Սերգեյ Շոյգուն Վլադիմիր Պուտինին զեկուցել է Լուգանսկի ամբողջական ազատագրման մասին
Ավտովթար Երևանում. բախվել են «Տոյոտա Պրադո» -ն ու «07»-ը, կա վիրավոր
Կարճատև անձրև, տեղ-տեղ՝ կարկուտ. առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա, սակայն տեղումներ կլինեն
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի նախագահին՝ Անկախության օրվա կապակցությամբ
Երևանի դատախազին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան
Բողոքի ցույցեր և զանգվածային անկարգություններ Ուզբեկստանում. հայտարարվել է արտակարգ դրություն (տեսանյութեր)
8 ժամով կդադարեցվի Վանաձորի մի շարք թաղամասերի գազամատակարարումը
Պատրաստված է հատուկ 50Cent-ի համար. համաշխարհային ճանաչում ունեցող աստղը «Դաֆնէզարդ» կկրի (լուսանկարներ)
Անկանխիկ են լինելու նաև 300 հազար դրամը գերազանցող աշխատավարձերը, տրամադրվող վարկերը և փոխառությունները. ԿԲ
Վարչապետի որոշմամբ հաստատվել է հայ-ռուսաստանյան միջպետական հանձնաժողովի հայկական մասի կազմը
2 օրում ԱԻՆ փրկրարաներն արգելափակումից դուրս են բերել 4 ավտոմեքենա
© 2022 Հայկական ժամանակ