ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է անկանխիկ գործառնություններ կատարելու հարցը

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով:

ԱԺ-ն հայտնում է, որ նախատեսվում է կարգավորել անկանխիկ վճարումների մասով իրավահարաբերությունները:

Փաթեթի նպատակն է նվազեցնել կանխիկ դրամաշրջանառությունը եւ քաղաքացիների համար պայմաններ ստեղծել անկանխիկ վճարումներ իրականացնելու համար: Նախատեսվում է ուժեղացնել հարկային վարչարարությունն ու պայքարել ստվերային տնտեսության դեմ, մեծացնել ֆինանսական միջնորդության ծավալները, ձեւավորել անկանխիկ վճարումներ իրականացնելու մշակույթ: Օրինագծով ֆիզիկական անձանց կողմից կատարվող կանխիկ գործառնությունների շեմը սահմանվում է 300 հազար դրամը. այդ գումարը գերազանցող գործառնությունները պետք է կատարվեն անկանխիկ եղանակով:

Նախագծի վերաբերյալ մի շարք գործատուներ որոշակի անհամաձայնություններ ունեն, ինչով էլ պայմանավորված ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 22-ին աշխատանքային քննարկում էր նախաձեռնել՝ շահագրգիռ անձանց կարծիքը օրինագծի վերաբերյալ լսելու նպատակով: Քննարկմանը մասնակցել են ԱԺ պատգամավորներ, Կենտրոնական բանկի, Փաստաբանների պալատի եւ  գրավատների ներկայացուցիչներ:

Հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանի խոսքով՝ հանձնաժողովը նամակներ է ստացել Փաստաբանների պալատից եւ գրավատներից՝ օրինագծի որոշ դրույթների վերաբերյալ:

Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանի դիրքորոշումը նախագծի վերաբերյալ բացասական էր: Ըստ նրա՝ փաստաբանական գործունեությունը չպետք է դիտարկել զուտ ձեռնարկատիրության համատեքստում եւ կիրառել սահմանափակումներ, որոնք կհանգեցնեն որոշակի խնդիրների:

Գրավատների ներկայացուցիչներն էլ առաջարկել են հնարավորություն տալ, որպեսզի գրավատուին առաջարկված 20 հազար դրամի փոխարեն հնարավոր լինի տրամադրել մինչեւ 300 հազար դրամի չափով կանխիկ գումար:

Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանը նշել է, որ ամբողջ աշխարհում անցում է կատարվում գործարքների անկանխիկ եղանակին, ինչը չի կարող շրջանցել նաեւ մեր երկիրը: Նա ընդգծել է, որ փաստաթուղթը բնականոն ընթացքով մատուցվող ծառայությունները սահմանափակելու նպատակ չի հետապնդում:

Ամփոփելով քննարկումը՝ հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը նշել է՝ մինչեւ երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածը վերստին կլսեն շահագրգիռ անձանց եւ գործադիրի հետ կգտնեն բոլոր կողմերին գոհացնող լուծումներ:

Տպել
537 դիտում

Արամ Սարգսյանը հոդված է հրապարակել՝ դիտարկելով, թե ինչ նպատակ են հետապնդում Իլհամ Ալիևի գործողությունները

Հայ-ադրբեջանական սահմանային դրությունը սեպտեմբերի 24-ի ժամը 22:30-ի դրությամբ

Կրակոցներ Երևանում. հայտնաբերվել են ինքնաձիգից և ատրճանակից արձակված մեծ քանակի պարկուճներ, կա զոհ, վիրավոր

Վլադիմիր Պուտինը ստորագրել է զինծառայության վերաբերյալ փոփոխությունների փաթեթը

«Արմենիա տոբակոյի» աշխատակիցներին ազատել են աշխատանքից՝ «Հայաստան» դաշինքի հավաքին չգնալու համա՞ր. ինչ է ասում ՍՊԸ-ն

Սեպտեմբերի 13-ին գերեվարված հայերը ընտանիքների հետ կապ են հաստատել․ Կարմիր խաչի ներկայացուցիչները տեսակցել են նրանց

Արցախի որոշ շրջաններում կանխատեսվում է քամու ուժգնացում

Այսօր էլ Հնչակյան կուսակցությունն անվերապահ ու աներկբա կանգնած է պետականության կողքին․ ՀՀ նախագահ

ՈւԵՖԱ Եվրոպայի Մ-19 առաջնություն. Հայաստանի ընտրանին զիջեց Սլովակիայի հավաքականին

Բացառիկ երևույթ, գյուղատնտեսական ուղղությամբ մասնագիտության ընդունելության դեպքում ունեցել ենք մրցույթ․ Անդրեասյան

Օդի ջերմաստիճանը կփոխվի․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումներ

Արցախից ոչ մի ջոկատ Ջերմուկ չի ժամանել․ ՊՆ

Վայոց ձորի մարզ Է այցելել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի թիմը

Երևանում նախատեսվում է բացել իրանական ապրանքների առևտրի կենտրոն

Հրդեհ Վերին Դվինում

Արգելանք է կիրառվել Վանաձորի նախկին ղեկավարի կողմից ապօրինի օտարված համայնքային նշանակության հողամասի նկատմամբ

Անհասցե արձագանքները պարարտ հող են նախապատրաստում ադրբեջանական նոր ագրեսիաների համար․ Արարատ Միրզոյան

Արշակունյաց պողոտայում բռնկված հրդեհը մարվել է

Վթարային ջրանջատում Արարատի մարզում

Անգնահատելի է ՍԴՀԿ-ի ներդրումը հայապահպանության, Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդման գործում. ՀՀ վարչապետ

«Հյուսիս-հարավ»-ի շրջանակում Մեղրիի որոշ տարածքներ ճանաչվել են հանրային գերակա շահ․ կմեկնարկի հողերի օտարման գործընթացը

18-ամյա արտաշատցին օդաճնշիչ ատրճանակով մեքենաներ է վնասել

ՀՀ վարչապետի հետ ունեցանք լավ հանդիպում, քննարկեցինք Հայաստանի անվտանգության հարցը. Բլինքեն

Գյումրիում ընթացքի մեջ են բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության արդիականացման աշխատանքները

Վերջին կարճատև պատերազմի ժամանակ թշնամին մեծ անակնկալների է եկել ու ջախջախվել. Դավիթ Սանասարյան

Ֆրանսահայերի խորհուրդը հաստատակամորեն կանգնած է հայոց պետականության և հայկական շահերի պահպանության կողքին․ Քյուրքջյան

Ադրբեջանական ստորաբաժանումն այս գիշեր փորձել է անցնել հայկական մարտական դիրքերից մեկի թիկունք. ՊՆ

Արշակունյաց պողոտայում հրդեհ է բռնկվել

Անցնող ամեն օրը նշանավորվում է մայրաքաղաքի դիմագծում ևս մեկ երանգ ավելացնելով․ Արցախում այսօր նշվում է Ստեփանակերտի օրը

Սյունիք գյուղում անասնագոմ է հրդեհվել

Եղեգնաձորի մի քանի թաղամասերում 9 ժամով կդադարեցվի գազամատակարարումը

Նյու Յորքում կայացել է Հայաստանի և Վրաստանի վարչապետների հանդիպումը (տեսանյութ)

Վարչապետը Շառլ Միշելի հետ հանդիպմանն ընդգծել է Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ հասցեական գնահատականների անհրաժեշտությունը

Ինֆորմացիոն դիվերսիան կառավարվում է մեկ հստակ կենտրոնից․ Վահագն Ալեքսանյան

ՀՀ վարչապետը հանդիպել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին (տեսանյութ)

Հանրային տոկունությունը մարտահրավերներին դիմակայելու համար մեկ զենքն է․ Վիլեն Գաբրիելյան

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան պարզաբանումը Հայաստանի արևելյան և հարավային մարզեր չայցելելու կոչի վերաբերյալ

Քաղաքագետի կարծիքով՝ դժվար չէ կռահել՝ կաթողիկոսն ու ՀՀ-ի և Արցախի կառավարումը ժամանակին ստանձնած անձինք ինչ են քննարկել

ՀՀ վարչապետը Քսավյե Բեթթելին մանրամասներ է ներկայացրել ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի վերաբերյալ (տեսանյութ)

Զինվորի տանը վիրաբուժական բաժանմունք է բացվել