Պայմանները կապ չունեն, կարեւորը հաղթել եմ. Բագրատաշենում ապրող 17-ամյա տղան հաղթել է կարատեի KWF աշխարհի առաջնությունում

Տավուշի մարզի Այրում համայնքի Բագրատաշեն գյուղում ապրող 17-ամյա Գոռ Մատոյանը կարատեի KWF աշխարհի առաջնությունում առաջին պատվավոր տեղն է զբաղեցրել:

Սույն թվականի նոյեմբերի 19-20-ը Լեհաստանի Կրակով քաղաքում տեղի ունեցած KWF «KYOKUSHIN WORLD CHAMPIONSHIP»-ի աշխարհի առաջնությունում Գոռը նվաճել է 80+ քաշային կարգի բոլոր երեք գոտեմարտերը եւ դարձել աշխարհի չեմպիոն: Նա երեք մենամարտ է ունեցել, երեքն էլ՝ հաղթել, երկուսը՝ նոկաուտով: 16-17 տարիքային խմբում գրավել է 1-ին պատվավոր տեղը՝ վեր բարձրացնելով հայկական եռագույնը:

Գոռը սովորում է Բագրատաշեն դպրոցի 12-րդ ավարտական դասարանում: «Հայկական ժամանակի» հետ զրույցում նա պատմեց, որ 12 տարի է՝ զբաղվում է կարատեով, հաղթանակն անչափ սպասված էր և մեծ դժվարությամբ է հասել դրան: «Իմ հաղթանակի և մոտիվացիայի համար շնորհակալ եմ 12 տարվա մարզչիս՝ Արմեն Կիրակոսյանին»,- շեշտեց Գոռն ու հավելեց՝ առանց Կիրակոսյանի ոչինչ չէր հաջողվի:

Ասում է՝ չնայած շարունակելու է զբաղվել սիրելի սպորտաձեւով, բայց անչափ կարեւոր է համարում հիմնական մասնագիտություն ունենալը: Գոռն ապագա իրավաբան է:

Մարզասրահը, որտեղ 12 տարի սպորտով է զբաղվում նա, 60-ից ավելի երեխաներ են մարզվում, սակայն այն չափազանց վատ եւ անբարեկարգ վիճակում է:

«Ամեն օր 2-3 ժամ այդտեղ եմ անցկացնում: Կուզենայինք, որ մի քիչ բարեկարգեին, խոնավ է ու շատ հին»,- ասաց նա և նշեց, որ օրեր են եղել, երբ պարապմունքի ընթացքում վերեւից խոշոր կտորներով ծերպեր են թափվել:

Հարցին՝ մարզասրահի վատ կարգավիճակը չի՞ խանգարում իր պարապմունքներին, Գոռն ասաց. «Դե խանգարում է, բայց պայմանները կապ չունեն, փորձում եմ ուշադրություն չդարձնել, կարեւորը հաղթել եմ»:

կալոս.jpg (285 KB)

գեշշշշշշշ.jpg (417 KB)

Տպել
2400 դիտում

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել