Տուն-ինտերնատի ճաշարաններում առկա է տաք և սառը ջուր, տասնյակ սանհանգույցներ վերանորոգված են․ նախարարության արձագանքը

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի ստորաբաժանման և փորձագետների մշտադիտարկման այցի ընթացքում վեր էին հանվել «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում արձանագրված բազմաթիվ խնդիրներ, որոնց վերաբերյալ կազմվել է մանրակրկիտ վերլուծություն։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը որոշ պարզաբանումներ է ներկայացրել բարձրացված խնդիրների վերաբերյալ, որում նշվում է․

«Բարձր գնահատելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ներում տրամադրվող ծառայությունների որակի բարձրացմանն ուղղված մշտադիտարկման իրականացումն ու վստահեցնելով, որ կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր եղած թերացումների շտկման համար՝ այդուհանդերձ, Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ այցի ընթացքում ՄԻՊ-ի կողմից հրապարակված խնդիրների վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել որոշ պարզաբանումներ․

Նշենք, որ տուն-ինտերնատում, որը նախատեսված է 450 անձի համար, այժմ փաստացի խնամվում է 447 շահառու։ Ինչ վերաբերում է վերջիններիս կեցությանն, ապա ՄԻՊ-ի կողմից հրապարակված լուսանկարները, ցավոք, չեն արտացոլում հաստատության շենքային պայմանների ամբողջական պատկերը։ ՊՈԱԿ-ի բաժանմունքների մի մասը վերանորոգված է․ բարեկարգման մյուս աշխատանքներն իրականացվում են փուլ առ փուլ։ Բաժանմունքների մուտքերի հիմնական մասն ապահովված է թեքահարթակներով, ինչի արդյունքում տեղաշարժման խնդիրներ ունեցող խնամյալները կարող են անխոչընդոտ տեղաշարժվել։ Շահառուների սենյակներում վարդակների բացակայությունը պայմանավորված է նրանց անվտանգությամբ՝ հոգեբույժի ցուցումով:

Ինչ վերաբերում է ՄԻՊ-ի կողմից ներկայացված ապաստարանի լուսանկարին, նշենք, որ այն նկուղային պահեստարան է, որտեղ պահեստավորվում է այս պահին չօգտագործվող գույքը»։

Նախարարությունը շենքային մյուս պայմանների վերաբերյալ տեղեկացրել է, որ երեք տասնյակից ավելի սանհանգույցներն արդեն իսկ վերանորոգված են, մի քանիսը նախատեսվում է վերանորոգել։ Դրանցից միայն մեկն ունի շտապ վերանորոգման անհրաժեշտություն, գտնվում է շենքի չգործող հատվածում, որն էլ արտացոլվել է ՄԻՊ-ի կողմից հրապարակված լուսանկարում։

Հաստատության բաժանմունքների ճաշարաններն ապահովված են մշտական տաք և սառը ջրով, որը հասանելի է բոլոր խնամյալներին: Ճաշարանների 80%-ը վերանորոգված է, մնացածի վերանորոգումը նախատեսվում է։ 2022 թվականին նախատեսվում է նաև ձեռք բերել անհրաժեշտ գույք և տեխնիկա, այդ թվում՝ լվացքի մեքենա, հեռուստացույց, սառնարան և այլն։

«Ինչ վերաբերում է ժամկետանց բժշկական պարագաներին և լաբորատոր հետազոտությունների համար նախատեսված ժամկետանց նյութերին, նշենք, որ փաստացի չօգտագործված ժամկետանց նյութերը խոտանվում են՝ օրենքով սահմանված կարգով՝ համապատասխան հանձնաժողովի կողմից։ Ուստի, անհրաժեշտ էր արձանագրել, որ նշվածները խոտանվելու են տարեվերջին՝ համապատասխան հանձնաժողովի կողմից։

ՊՈԱԿ-ում դեղորայքի, այդ թվում՝ հոգեմետ դեղերի տեսակի և քանակի պակաս չկա․ անհրաժեշտ դեղորայքը ձեռք է բերվում՝ հոգեբույժի կողմից սահմանված բուժման սխեմաների հիման վրա և «Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն։ Բացի այդ, տուն-ինտերնատի շահառուն հանդիսանում է Վարդենիս համայնքի բնակիչ և լիարժեք օգտվում է ոչ միայն տեղի հիվանդանոցի և պոլիկլինիկայի, այլև հանրապետության բոլոր նեղ մասնագիտական բուժհիմնարկների պետպատվերի ծառայություններից։ Հարկ է նշել նաև, որ դեղորայքի պահպանումն իրականացվում է դեղատանը՝ համաձայն ՀՀ առողջապահության նախարարության կողմից սահմանված չափորոշիչների։

Ինչ վերաբերում է ՊՈԱԿ-ի անձնակազմին, ապա աշխատակիցների՝ համավարակի և պատերազմի պատճառով հետաձգված վերապատրաստման դասընթացներն իրականացվում են ինչպես առկա, այնպես էլ հեռավար եղանակով։ Թափուր հաստիքների, այդ թվում՝ հոգեբույժների ներգրավման ուղղությամբ նախարարության կողմից պարբերաբար աշխատանքներ են տարվում։

Հրապարակման մեջ ներկայացվում է, որ անթույլատրելի սկզբունքով են վարվում բժշկական փաստաթղթերը, մինչդեռ, ՊՈԱԿ-ում բոլոր բժշկական փաստաթղթերը վարվում են համաձայն ՀՀ առողջապահության նախարարության կողմից հաստատված ձևաչափերի։ Այն, որ արձանագրվել են զսպման միջոցների կիրառման կարգի խախտումներ, պետք է փաստել, որ տուն-ինտերնատը հոգեբուժարան չէ, այլ շուրջօրյա խնամքի հաստատություն, որտեղ անհրաժեշտ է գրեթե բացառել զսպման մեխանիկական մեխանիզմների կիրառումը։

Ինչ վերաբերում է ՊՈԱԿ-ում խնամարկյալների զբաղվածության ապահովմանն, ապա պետք է նշել, որ տուն-ինտերնատում գործում է զբաղվածության կենտրոն, որտեղ շահառուներն, ըստ նախընտրության, կարող են  մասնակցել՝ նկարչության, գորգագործության և ձեռագործության այլ դասընթացների։

Հարկ է նշել, որ շահառուների՝ հարազատների կամ համապատասխան մարմինների հետ կապի հաստատումն իրականացվում է սոցիալական աշխատողի և ավագ բուժքրոջ միջոցով՝ ինչպես տեսակապի, այնպես էլ հեռահար կապի միջոցով։

Խնամարկյալների համար՝ նամակներ, դիմումներ և բողոքներ գրելու համար անհրաժեշտ գրենական պարագաների պակաս երբևէ չի եղել։ Այդ մասին կարող են փաստել նրանց կողմից գրված բազմաթիվ նամակները, ստեղծագործող շահառուների աշխատանքները, գնման պլանում նախատեսված և իրականացված գրենական պիտույքների վերաբերյալ գնումները»,- մանրամասնել է նախարարությունը։

Ամփոփելով վերոգրյալը, նախարարությունը նշել է, որ արժևորում է ՄԻՊ-ի կողմից մշտադիտարկման արդյունքում իրականացված աշխատանքների դերն ու վստահեցնում է, որ արձանագրված խնդիրների և բացթողումների վերացման ուղղությամբ կիրականացվեն անհրաժեշտ աշխատանքներ։

Տպել
1082 դիտում

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է