Լաբորատոր հետազոտության արդյունքները ոչ միայն չտվեցին սպառիչ պատասխան, այլև նոր հարցեր առաջ բերեցին. «Երեմյան փրոջեքթս»

«Երեմյան փրոջեքթս» ընկերությունը, որին պատկանող «Բուրգըրի Անգուս ընդ Մոր» ռեստորանից օգտված և «աղիքային վարակ» ախտորոշմամբ 13 քաղաքացի էր դիմել բուժօգնության, մամուլի հաղորդագրություն է տարածել և տեղեկացրել, որ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» կողմից նոյեմբերի 23-ին և 24-ին հիշյալ դեպքի մասին հրապարակված հայտարարությունները ոչ միայն չեն տվել ակնկալվող սպառիչ պատասխանները, այլև շատ ու շատ նոր հարցեր են առաջ բերել այդ արդյունքների արժանահավատության վերաբերյալ։

Հաղորդագրությունն ամբողջությամբ՝ ստորև.

«Հարգելի՛ գործընկերներ,

Վերջին շրջանում Երևանում հաճախացել են սննդային թունավորման դեպքերը։ Սույն թվականի նոյեմբերի 19-ի դրությամբ նմանատիպ իրավիճակ արձանագրվեց նաև«Երեմյան Փրոջեքթս» ընկերության «Բուրգըրի Անգուս ընդ Մոր» ռեստորանում։

«Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը պատասխանատու է իր հաճախորդների առողջության համար, և մենք առաջին իսկ օրվանից սերտորեն համագործակցել ենք Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնի հետ, որպեսզի կարողանանք արագ վերհանել պատճառներն ու կոտրել դեպքերի տարածման շղթան, հետամուտ ենք եղել, որ պատշաճ կերպով իրականացվեն բոլոր հետազոտություններն ու փորձաքննությունները։ Բայց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից նոյեմբերի 23-ին և 24-ին հրապարակված հայտարարությունները ոչ միայն չտվեցին ակնկալվող սպառիչ պատասխանները, այլև շատ ու շատ նոր հարցեր առաջ բերեցին այդ արդյունքների արժանահավատության վերաբերյալ։

«Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը գրություն է ուղարկել ՀՀ Առողջապահության նախարարություն՝ այդ խնդրահարույց կետերի պարզաբանման նպատակով։

Սույն թվականի նոյեմբերի 23-ին ժամը 20:15 ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն ՊՈԱԿ-ը հայտարարություն տարածեց առ այն, որ սույնթվականինոյեմբերի 18-22-ն ընկած ժամանակահատվածում «աղիքային վարակ» նախնականախ տորոշմամբ՝ 13 քաղաքացի դիմել և հոսպիտալացվել է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում: Իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ նոյեմբերի 16-18-ն ընկած ժամանակահատվածում բոլոր հիվանդներն օգտվել են «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի հասարակական սննդի օբյեկտից: Նրանց մոտ նոյեմբերի 17-19-ն ընկած ժամանահատվածում ի հայտ են եկել աղիքային վարակին/սննդայինթունավորմանը բնորոշ կլինիկական ախտանշաններ՝ սրտխառնոց, փսխում, ջերմության բարձրացում մինչև 38-40 աստիճան, լուծ: Լաբորատոր հետազոտությունների նպատակով կատարվել են նմուշառումներ:

Հաջորդ օրը՝ նոյեմբերի 24-ին ժամը 16:13 ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ ՊՈԱԿ-ը անմիջապես տարածեց հաջորդ հաղորդագրությունն առ այն, որ արդեն հայտնի են «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի «Բուրգըրի Անգուս ընդ Մոր» հանրային սննդի կազմակերպությունում արձանագրված աղիքային վարակին բնորոշ դեպքերի վերաբերյալ լաբորատոր արդյունքները, որի համաձայն ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Ռեֆերենս Լաբորատոր կենտրոն մասնաճյուղ»-ի կողմից իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքների՝ խմելու ջրում շեղումներ չեն հայտնաբերվել։Մակերեսներից և աշխատակիցների ձեռքերից վերցված լվացուկներում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ) և Staphylococcus aureus։ Միաժամանակ նշվում է, որ բուրգերի համար նախատեսված տավարի հում մսի մեջ հայտնաբերվել է աղիքային վարակիչ հիվանդության հարուցիչ (salmonella enteritidis):

Այս երկու հայտարարություններում առկա պնդումները խնդրահարույց են մի շարք առումներով։ Այսպես․

  • Նմուշառում կատարվել է մի շարք մթերքներից, սակայն հայտարարություն է տարածվել միայն ջրի, մակերեսների և լվացուկների ու տավարի հում մսի մասով՝ անտեսելով մնացածում հարուցիչների առկայության կամ բացակայության փաստը։
  • Նմուշառում կատարվել է նաև ՀՀ սննդի անվտանգության տեսչական մարմնի կողմից։ Միաժամանակ սահմանված կարգով նմուշներ են տրամադրվել երրորդ չեզոք լաբորատորիայի, որոնք սակայն մինչ օրս չեն տվել եզրակացություն՝ մեկնաբանելով, որ պահանջված ընթացակարգերի համապատասխան հետազոտություններ իրականացնելու և նման եզրակացություն տրամադրելու համար մի քանի օրը բավարար չէ։ Այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչպե՞ս ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ-ը կարողացավ այդքան սեղմ ժամկետներում ներկայացնել արդյունքները, իսկ մյուսները՝ ոչ։
  • ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն ՊՈԱԿ-ը փորձաքննությունը պատվիրել է իր կենտրոնի «Ռեֆերենս Լաբորատոր կենտրոն մասնաճյուղի» փորձարկման լաբորատորիային, որի հավատարմագրման վկայականը դադարեցված է 10.10.2021թվականի դրությամբ(https://www.armnab.am/AP02T01_view?APNumber=LB00000069)։

Բացի այդ՝ «Ռեֆերենս Լաբորատոր կենտրոն մասնաճյուղի» փորձարկման լաբորատորիայի հավատարմագրման վկայականի դադարեցման մասին վկայում է նաև ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի փորձարկման լաբորատորիաների միասնական ռեեստրը (portal.eaeunion.org) և այս փաստն ավելի է ընդլայնում անպատասխան մնացած խնդրահարույց հարցերի շրջանակը, քանի որ ըստ Եվրասիական տնտեսական միության Պայմանագրով հաստատված հավելված 9-ի 5-րդ կետի՝ Միության տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին համապատասխանության գնահատման աշխատանքներ իրականացնող համապատասխանության գնահատման հավատարմագրված մարմինները (այդ թվում՝սերտիֆիկացման մարմինները, փորձարկման լաբորատորիաները (կենտրոնները)) պետք է ընդգրկվեն Միության համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրում։

  • ԵԱՏՄ հանձնաժողովի խորհդի 09.10.2013թ․ «Մսի և մսամթերքի անվտանգության մասին»մաքսային միության տեխնիկական կանոնակարգի մասին թիվ 68 որոշման 133-րդ հոդվածի համաձայն՝ Մսամթերքի համապատասխանության հավաստումն ․․․իրականացվում է ․․․ Մաքսային միության փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) Միասնական ռեեստրում ընդգրկված հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի (կենտրոնի) մասնակցությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա` համապատասխանության հայտարարագիրը ընդունելու միջոցով: Այսինքն այս փաստաթուղթը ևս պահանջում է, որ փորձարկման լաբորատորիան լինի հավատարմագրված և ընդգրկված ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի փորձարկման լաբորատորիաների միասնական ռեեստրում։

Արդեն իսկ մեր կողմից վերհանված անհամապատասխանությունները հիմք են հանդիսանում, որպեսզի մենք պահանջենք բացատրություններ լաբորատոր հետազոտությունների իրականացման մեթոդաբանության և ընթացակարգերի մանրամասների վերաբերյալ։

Այս պահի դրությամբ «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը սպասում է ՀՀ սննդի անվտանգության տեսչական մարմնի և երրորդ չեզոք, ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի փորձարկման լաբորատորիաների միասնական ռեեստրում ընդգրկված լաբորատորիաների եզրակացություններին։

Մեզ առավել հետաքրքրում է ոչ միայն այս կամ այն սննդամթերքում համապատասխան հարուցիչի առկայությունը կամ բացակայությունը, այլև առաջնային խնդրի բացահայտումը՝ հայտնվելու պատճառները, հնարավոր տարածման ուղիները, ինչպես նաև այլ մթերքներին փոխանցման և փոխկապակցման հավանականությունը։

Մենք վստահ ենք, որ մեր սկզբունքայնության, հետևողականության շնորհիվ, ի վերջո, հնարավոր կլինի պարզել մեր երկրում օրեցօր հաճախակիացող դեպքերի իրական պատճառը և կանխել դրանց տարածումը՝ պատասխանատվության ենթարկելով մեղավորներին։

Այսօր այս դեպքերից  տուժել են հարյուրավոր քաղաքացիներ, որորնց թվում են ոչ միայն ռեստորանային բազմաթիվ ընկերությունների այցելուներ, այլև երեխաներ։  Ու սա մեզ ավելի է պարտավորեցնում, որ հետամուտ լինենք բացահայտելու հանգամանքները ևվերջնականապես կոտրենք շղթան»։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 18-22-ն ընկած ժամանակահատվածում ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն տեղեկատվություն էր ստացվել, որ «աղիքային վարակ» նախնական ախտորոշմամբ 13 քաղաքացի դիմել և հոսպիտալացվել է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն: Բոլոր հիվանդներն օգտվել էին «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի «Բուրգըրի» (հասցե՝ Ամիրյան 3/37) և «Պանդոկ Երևան» (հասցե՝ Ամիրյան 5) հասարակական սննդի կազմակերպություններից:

Տպել
1934 դիտում

«Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)

Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել

Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)

Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում

Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին

ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր

Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը

Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ

Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ

Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է