Արցախի ՆԳ նախարար Կարեն Սարգսյանն ուղերձ է հղել ոստիկանության ծառայողի մասնագիտական օրվա կապակցությամբ

30/11/2021 schedule10:09

ԱՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանն ուղերձ է հղել ոստիկանության ծառայողի մասնագիտական օրվա կապակցությամբ:

Ուղերձում ասվում է.

Ոստիկանության համակարգի հարգարժան ծառայողներ, հարգելի վետերաններ

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ոստիկանության ծառայողի մասնագիտական օրվա կապակցությամբ:

Սա այն կառույցն է, որն իր գործունեությամբ՝ որպես կանոն, կարգավորում է երկրի իրավական դաշտը, անվերապահորեն պաշտպանում մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքներն ու ազատությունները:

Որպես իրավապահ ինստիտուտ, ոստիկանությունը երկրի կայունության պահպանման երաշխավորն ու հիմնասյունն է:

ՆԳ նախարարությունը՝ ենթակա բոլոր ստորաբաժանումներով, օր ու գիշեր ծառայում է մեկ հիմնական նպատակի ու սկզբունքի համար. ապահովել երկրի ներքին անվտանգությունը:

Ներքին գործերի համակարգի ծառայողները պատվով անցան նաև 44-օրյա պատերազմական փորձությունները:
Պատերազմը մեզնից խլեց մեր լավագույն տղաներին, թողնելով բազում անավարտ պատմություններ: Խաղաղ բնակչությանը հակառակորդի դիվերսիոն ուժերի գործողություններից պաշտպանելու համար՝ բնակավայրերի անմիջական հարևանությամբ տեղակայվեցին մարտական հենակետեր:
Ոստիկանության ծառայողները կատարեցին իրենց ծառայողական պարտականությունները:

Ցավոք, կորուստներն անխուսափելի էին: Կառույցն ունեցավ 11 զոհ և 3 տասնյակ վիրավոր: Հավերժ փառք հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած ոստիկաններին:

Զոհված ոստիկանների ընտանիքներն այսուհետ ևս լինելու են պետության հոգածության ներքո, իսկ նրանց հիշատակը միշտ վառ ենք պահելու:

Պատերազմից հետո ստեղծված ներկա իրավիճակը մեզ ամեն օր ստիպում է վերանայել մեր անելիքները: Վստահեցնում եմ, որ ոստիկանության ծառայողներն անում են առավելագույնը՝ կառույցն ավելի վստահելի դարձնելու համար, որպեսզի ոստիկանի կերպարը հասարակության շրջանում առաջին հերթին պաշտպանվածության զգացում ներշնչի:

Հանցագործությունների դեմ տարվող անզիջում պայքարի արդյունքում, էականորեն նվազել են բոլոր տեսակի հանցագործությունների դեպքերը: Համակարգում մեկնարկել է բարեփոխումների մի ծրագիր, որով ստեղծվում են անհրաժեշտ բոլոր պայմանները՝ ծառայությունն ավելի բարձր մակարդակով կազմակերպելու համար:

Վերանորոգվում են ռազմական գործողություններից էապես տուժած ստորաբաժանումների շենքերը, կառուցվում են նորերը, թարմացվում է նյութատեխնիկական բազան, վերազինվում՝ արդի չափանիշներին համապատասխան տեխնիկական միջոցներով:

Այս ամենին զուգահեռ՝ աշխատանքներ ենք իրականացնում ուղղված ոստիկանության ծառայողների մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները կատարելագործելուն:

Հարգելի գործընկերներ

Մաղթում եմ, որ այսուհետ ևս բարձր պատասխանատվությամբ ու արժանապատվորեն շարունակեք կատարել Ձեր մասնագիտական դժվարին գործը:

Խաղաղություն և ամենայն բարիք բոլորիս օջախներին:

Տպել
256 դիտում

28-ամյա երիտասարդը հիվանդանոց է ընդունվել պարանոցի շրջանում դանակահարված վիճակում. հարուցվել է քրգործ

Նոյեմբերյանում իր տուն մտած գողին կրակելու համար հրազենով հանդերձ ձերբակալվել է 59-ամյա տղամարդը

Գնել Սանոսյանն Արարատի մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Սեդրակ Թևոնյանին

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է տրանսպորտային 37 պատահար

Թշնամությունը չպետք է փոխանցենք սերնդեսերունդ՝ մեր զավակներին, պետք է հարաբերությունները կարգավորենք. Սուքիասյան

Ընտանեկան բռնություն, որսագողություն, յուրացում. 4 օրում բացահայտվել է հանցագործության 149 դեպք

Ուկրաինայի նախկին նախագահ Պորոշենկոն կոչ է արել Զելենսկիի հակառակորդներին համախմբվել

Հայաստանում կորոնավիրուսի պատվաստման խթանիչ դեղաչափ է ստացել 2.736 քաղաքացի

Էրդողանը մեկնում է Ալբանիա. բացի քաղաքական հանդիպումներից, նա կմասնակցի նաև մզկիթի վերաբացմանը

Հայ գիտնականները նախագծվել, պատրաստել ու փորձարկել են շենքերի վնասվածության աստիճանի որոշման սեյսմիկ համակարգ

ԱՄՆ-ի հիվանդությունների կանխարգելման կենտրոնի հետազոտությամբ՝ պատվաստվածների շրջանում մահվան դեպքերը հազվադեպ են

«Մի դրամի ուժը»՝ «City of smile» հիմնադրամին

Պայմանավորվածության համաձայն՝ «Wizz Air Abu Dhabi»-ն թռիչքներ կսկսի դեպի Երևան

Արգիշտի Քյարամյանի հրամաններով՝ ՀՀ քննչական կոմիտեում նոր նշանակումներ են եղել

Հաստատվել է կորոնավիրուսի 168 նոր դեպք, գրանցվել՝ 1 մահ

Երևանի Արզումանյան փողոցում հրդեհի հետևանքով տնակ է այրվել

Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարի որդին կալանավորվեց

Ավստրալիայի իշխանությունները թույլատրել են «Սպուտնիկ-Վի»-ով պատվաստված անձանց մուտքը երկիր

Վերին Խոտանան-Տանձավեր ավտոճանապարհին արգելափակումից դուրս է բերվել 9 բեռնատար

Հայաստանի մի շարք ավտոճանապարհների մերկասառույց է, Վարդենյաց լեռնանցքը՝ դժվարանցանելի

ԱՄԷ-ում քննարկվել են Հայաստանում հողմային էներգետիկայի ոլորտում մեծածավալ ներդրումներ կատարելու հնարավորությունները

Երևանում և 7 մարզում մի քանի ժամով լույս չի լինի

Արարատի մարզում մեքենան հայտնվել է ջրանցքում․վարորդը մահացել է, կան վիրավորներ

Հրազդան քաղաքում վագոն-տնակ է հրդեհվել

Նոր օրինագծով առաջարկվում է զինծառայությունից ազատել ընտանիքի զավակին, որն ունի պատերազմում զոհված եղբայր

«Շենգավիթ» ԲԿ-ում ծնվել է բազմազավակ ընտանիքի 10-րդ երեխան

Կապան-Քաջարան ավտոճանապարհին մեքենան բախվել է գազատարին ու գլորվել ձորը. կան տուժածներ

Ձեռագործելն ինձ համար արվեստ է. Անգել Դայան՝ հայկական արտադրության պայուսակների հեղինակ

Մահացել է նկարիչ, հայկական դրամի էսքիզների, ՊՆ զինանշանի հեղինակ Ռուբեն Արուտչյանը

Առաջիկա օրերին Հայաստանի զգալի մասում սպասվում է ձյուն, կցրտի 6-8 աստիճանով

Աշխարհի առաջին ռակետ Ջոկովիչը արտաքսվել է Ավստրալիայից՝ չկարողանալով մասնակցել մրցմանը

Վթար Կապան-Քաջարան ավտոճանապարհին

Շրջանառության է դրվել «Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նոր նախագիծ

ՀԱՊԿ զորախմբերն ամբողջապես կլքեն Ղազախստանը մինչև հունվարի 19-ը. Զաս

Արտակարգ դեպք Աշտարակում. ոստիկաններին հաջողվել է կանխել 21-ամյա տղայի ինքնասպանության փորձը

Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում կանխվել է հացատան հրդեհի հետևանքով 500 լիտր դիզվառելիքի և 1 տոննա քարածխի բռնկումը

Պաշտոնական Կիևը մեղադրում է Ռուսաստանին երկրի պետական կայքերի վրա կիբերհարձակման մեջ

Թուրքիան հայտարարել է Հյուսիսային Իրաքում վեց զինյալների չեզոքացման մասին

Վթարային իրավիճակ է ստեղծել, մեքենան վարել ոչ սթափ. Արցախի ՃՈ-ն 2 մեքենա է տեղափոխել հատուկ պահպանվող տարածք

Մեղրիի լեռնացքում կատարվում են ձնամաքրման աշխատանքներ