2022 թվականի հունվարի 1-ից խմելու ջրի նոր սակագին կգործի

30/11/2021 schedule15:45

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) սահմանել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագները:

Այս մասին հաղորդագրություն է տարածել հանձնաժողովը:

2022 թվականի համար սոցիալապես անապահով բաժանորդների համար սակագինը կմնա անփոփոխ՝ 180 դրամ, իսկ մյուս բաժանորդների համար՝ 200,47 դրամ:

2021 թվականի օգոստոսի 9-ին «Վեոլիա Ջուր» ընկերությունը Հանձնաժողով է ներկայացրել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման 2022 թվականի սակագների վերանայման (ճշգրտման) հայտ: Հանձնաժողովը ծառայությունների սակագների հաշվարկներում  ներառվող մանրածախ ջրամատակարարման փաստացի ծավալների ճշգրտման նպատակով Հայաստանի Հանրապետության ջրային կոմիտեի, «Վեոլիա Ջուր» ընկերության և սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ 2021 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 1-ը նախաձեռնել էր մոնիթորինգ, որի արդյունքում հաշվարկված լրացուցիչ մանրածախ ջրամատակարարման ծավալը կազմել է 2 137 566 խորանարդ մետր։

Զուգահեռաբար՝ սոցիալապես անապահով համարվող ընտանիքների համար հնարավորինս նվազ սակագներ սահմանելու նպատակով ընդունվել է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի №1880-Ն որոշումը:

Վարձակալության պայմանագրի մնացած 10 տարիների ընթացքում խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների կտրուկ տատանումները չեզոքացնելու և սպառողների համար հնարավորինս կայուն սակագնային քաղաքականություն ապահովելու  նպատակով «Վեոլիա Օ-Կոմպանի Ժեներալ Դեզ Օ», «Վեոլիա Ջուր» ընկերությունների և ՀՀ կառավարության (ի դեմս Ջրային կոմիտեի) միջև 2021 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրվել է №24 համաձայնագիրը, որի հիման վրա համապատասխան փոփոխություններ են կատարվել «Վեոլիա Ջուր» ընկերության լիցենզիայի պայմաններում։

Նոր սակագները կգործեն  2022 թվականի հունվարի 1-ից:

Տպել
665 դիտում

Վերացվել է հացի արտադրամասի գործունեության կասեցումը

Կորոնավիրուսի օրական ցուցանիշները շեշտակի աճել են. հաստատվել է 360 նոր դեպք՝ 1 օրում

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունել է անկանխիկ գործառնությունների դաշտն ընդլայնող օրենքի նախագիծը

Արագածոտնի մարզպետի նորանշանակ տեղակալի կենսագրությունը

Կայացել է ՖԻՖԱ-ի The Best ամենամյա մրցանակաբաշխությունը. հայտնի են մրցանակակիրները

Որքան կտուգանվեն տնտեսվարողները չպատվաստված և չթեստավորված քաղաքացիների մուտքը հանրային վայրեր թույլատրելու դեպքում

Առողջապահության նախարարությունը շտկել է կորոնավիրուսից մահացածների տվյալների անհամապատասխանությունը

Դավիթ Տոնոյանը պահանջելու է դռնբաց դատական նիստեր

ՀԴՄ կիրառման կանոնները խախտելու համար տուգանքներ նշանակելիս հաշվի չեն առնվում իրավախախտման հանգամանքները. ՄԻՊ

Թուրքիայի արտաքին կարճաժամկետ պարտքը հասել է 124 մլրդ դոլարի

Սյունիքի, Արագածոտնի և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

Երևանում ու 3 մարզերի մի շարք հասցեներում ժամանակավոր հոսանքազրկումներ են սպասվում

Երևանում ավտոմեքենա է հրդեհվել

Հունվարի 16-17-ը ձյան մեջ արգելափակումից դուրս է բերվել 36 ավտոմեքենա

Վթարի պատճառով 11 ժամ ջուր չի լինելու Արարատի մարզի Մասիս քաղաքում

Գյումրու Գործարանային 2 Ա շենքից կինը հոսպիտալացվել է. Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այցելել է նշված հասցե

Գյուղատնտեսության բնագավառի խնդիրները պատասխանատուների ուշադրության կենտրոնում են. Շիրակի մարզպետ

Ոստիկանությունը 2 երիտասարդի է որոնում (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին որքան մարդ է հեռացել ՀՀ-ից. Գևորգ Պապոյանը թվեր է ներկայացրել

Էդգար Փարվանյանը նշանակվել է Արագածոտնի մարզպետի տեղակալ

Ժիրայր Մարգարյանը պայմանագիր է կնքել ուկրաինական ФК «Верес» Рівне-ի հետ

Հայաստանի՝ Թուրքիայի հետ հարաբերությունների հարցերով բանագնացին վարկաբեկելը ձեռնտու է միայն Թուրքիային. Մարուքյան

Երեկ ինքնասպանության փորձ կատարած 21-ամյա տղային տեղափոխել են հոգեբուժարան, հայրը պատմում է՝ ինչ է կատարվել

Ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1939 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին

Միքայել Միքայելյանը և Կատյա Գալստյանը՝ դահուկավազքի Հայաստանի չեմպիոններ

Նրանք իրենց «քաղաքական հոր»-ը ապացուցելու բան ունեն. Բաքոյանը՝ «Հայաստան» խմբակցության անդամների վարքագծի մասին

Ժամը 21:00-ի դրությամբ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է

Ոստիկանության տարբեր բաժիններում արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգների կամավոր հանձնման դեպքեր (տեսանյութ)

Զորամիավորումում ամփոփվել են 2021 թ. ուսումնական տարվա աշխատանքների արդյունքները

«Քովիդ-19»-ի հակազդմանն ուղղված միասնական ու համաձայնեցված գործողությունների անհրաժեշտություն կա

Աճյունների որոնումներ են իրականացվել Վարանդայում

Մահացել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակիցը

Քննարկվել են Հայաստանում ներդրումների հնարավորությունները. ՀՀ նախագահը հանդիպել է «Մուբադալա»-ի գործադիր տնօրենի հետ

Մեկնարկել է «Զորամիավորումների կառավարում» վերապատրաստման դասընթացի կրթական ծրագիրը

Դոլարի գինն աճել է, նվազում են արձանագրել եվրոն և ռուսական ռուբլին

ՄԿՈՒ մասնագիտությունների տեղաբաշխումը կիրականացվի տարածքային համաչափ զարգացման սկզբունքով

Վիեննայում քննարկվել են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման, հայ-թուրքական հարաբերությունների ընթացիկ մանրամասները. ԱԳՆ

Հարթավան գյուղի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել

Ավարտվել է սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված հսկողության ուժեղացված միջոցառումների ծրագիրը

Միանվագ դրամական օգնություն կստանան Արցախի Հանրապետությունում հաշվառված առանձին խմբերի անձինք