UNITY՝ «Շնորհավո՜ր Նոր Տարիֆ». UCOM-ը հանդես է եկել բոլոր ժամանակների իր լավագույն առաջարկով (տեսանյութեր)

01/12/2021 schedule17:27

Ucom ընկերությունը հանդես է եկել նոր՝ Unity տարիֆով, որում միավորված են թե՛ ֆիքսված, թե՛ շարժական կապի ծառայություններն ամբողջ ընտանիքի համար։ Միանալով Unity տարիֆներին, բաժանորդները յուրաքանչյուր ամիս կարող են ստանալ մինչև 400 Մբ/վրկ արագությամբ տան ինտերնետ, 200+ հեռուստաալիքներ, անսահմանափակ շարժական ինտերնետ, մինչև 6000 րոպե դեպի տեղական բոլոր ցանցեր, Արցախ, ԱՄՆ և Կանադա զանգելու համար, Super Wi-Fi սարք և հատուկ սակագնով մինչև 4 հավելյալ Unity Super SIM-քարտեր՝ նոր տարիֆն ամբողջ ընտանիքով վայելելու համար։

«Unity տարիֆներն իրապես բոլոր ժամանակների մեր լավագույն առաջարկն են։ Մեր նոր և առկա բաժանորդների համար մենք միավորել ենք ֆիքսված և շարժական կապի այն բոլոր ծառայությունները, որոնք անհրաժեշտ են ցանկացած ընտանիքի։ Ընտրելով հենց ձեր ընտանիքին ամենահարմար տարիֆը՝ ամսական ընդամենը 8 000-ից 20 000 դրամի շրջանակներում Դուք ոչ միայն հնարավորություն ունեք ստանալու անսահմանափակ ինտերնետ և շատ րոպեներ, այլև տան ամենաարագ ինտերնետը, ամենաշատ հեռուստաալիքները, չհաշվել րոպեներն ու մեգաբայթերը և խնայել ընտանեկան բյուջեն։ Իսկ վճարումը կկատարեք մեկ միասնական հաշվով՝ պարզապես լիցքավորելով Ձեր Unity տարիֆի հիմնական հեռահամարը», - ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։ 

«Unity տարիֆների առավելությունները շատ են։ Super Unity տարիֆներին միանալու դեպքում, օրինակ, բաժանորդները կստանան Super Wi-Fi սարք, որը 16 անգամ ավելի արագ ինտերնետ, 2 անգամ ավելի լայն ծածկույթ և 2 անգամ ավելի կայուն Wi-Fi է ապահովում ձեր տան ամեն սենյակում։ Իսկ ձեռք բերելով սուպեր տարիֆով SIM-քարտերը՝ Դուք նվեր կանեք ոչ միայն Ձեզ, այլև Ձեր մտերիմներին», - նշել է կոմերցիոն տնօրեն Արինա Առուստամյանը:

 Նոր տարիֆները ներկայացված են մարզային՝ Unity 7000 և Unity 9000 տարբերակներով, ինչպես նաև «գին-որակ-ներառումներ» լավագույն համադրությամբ՝ Unity 8000, Unity 12 000, Super Unity 16 000 և Super Unity 20 000 տարբերակներով: Օրինակ՝ վճարելով ամսական ընդամենը 16 000 դրամ, Super Unity 16 000 տարիֆի բաժանորդները կստանան մինչև 300 Մբ/վրկ արագությամբ ֆիքսված ինտերնետ, Super Wi-Fi սարք, անսահմանափակ շարժական ինտերնետ, 3000 րոպե դեպի տեղական բոլոր ցանցեր, Արցախ, ԱՄՆ և Կանադա զանգելու, ինչպես նաև 180 րոպե տան հեռախոսից օգտվելու համար, 200+ հեռուստաալիք դիտելու և 4 Unity Super SIM-քարտ ձեռք բերելու հնարավորություն։ Ի դեպ, Unity Super SIM կանխավճարային քարտերը հասանելի են բացառապես Unity տարիֆներին 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում։ Unity տարիֆից դուրս, օրինակ, Unity 1500 SIM-քարտի ամսավճարը 3000 դրամ է, իսկ Unity 3500-ի ամսավճարը՝ 5000 դրամ: 

Հավելենք, որ մինչև 2022 թվականի հունվարի 31-ը Unity 12000 և Unity 9000 մարզային տարիֆներին բաժանորդագրվելու դեպքում գործում է հատուկ առաջարկ։ Դրա շրջանակներում Unity 12000 տարիֆով բաժանորդները յուրաքանչյուր ամիս, մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը, կստանան անսահմանափակ ինտերնետ և 200+ հեռուստաալիք դիտելու հնարավորություն, որից հետո ամսական կստանան 30 ԳԲ ինտերնետ ու կդիտեն 150 TV ալիք։ Իսկ Unity 9000 մարզային տարիֆով բաժանորդները կունենան 200+ հեռուստաալիք դիտելու հնարավորություն, որից հետո կդիտեն 150-ը։

Տպել
394 դիտում

Կրթական հետազոտությունների եվրոպական ասոցիացիայի (EERA) ամենամյա համաժողովը տեղի կունենա Երևանում

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

Արցախի ժողովրդագրությունը հօգուտ ադրբեջանցիների փոխելու քաղաքականությունն Ադրբեջանում նոր չէ. Գեղամ Ստեփանյան

Մեծերը մահ չունեն. լրացավ Հրանտ Դինքի սպանության 15 տարին, Թուրքիայում ոգեկոչել են նրա հիշատակը

Գյումրիում վաղը կգործարկվի քաղաքի շչակը

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-2-ի մրցույթի մասնակցության հայտ է ներկայացրել 4 կազմակերպություն

ՇՄ-ում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շահառուներ են 147 դպրոցի 1-ից 4-րդ դասարանցիներն ու 66 նախակրթարանների սաները

100-ավոր որդեկորույս ծնողների եմ հանդիպել, նրանք պատրաստ չեն իրենց մյուս որդիներին էլ ծառայության ուղարկել. Սարգսյան

Բժշկական դիմակով մուտք են գործել «Գրանդ Քենդի»-ի գանձապահի աշխատասենյակ և հափշտակել մոտ 13 միլիոն դրամ (տեսանյութ)

Աբու Դաբիում Գնել Սանոսյանը շրջել է Ապագայի էներգետիկայի համաշխարհային գագաթնաժողովի ցուցադրության տաղավարներում

Վարանդայում իրականացվել է զոհված և անհետ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց աճյունների որոնողական աշխատանք

Սաստիկ բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է, դժվարանցանելի է Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհը

Նոր լիցք հայ-բելառուսական հարաբերություններին. ՍԴ նախագահն ընդունել է ՀՀ-ում Բելառուսի դեսպանին

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողի մոտ հայտնաբերել են թմրամիջոց և արգելված իրեր

Հայ-հունական հարաբերությունները հիմնված են արյունակցական կապերի վրա և վեր են բոլոր տեսակի այլ շփումներից. Մկրտչյան

Կաշառք ստանալու կասկածանքով պաշտոնատար անձինք են ձերբակալվել

Կասեցվել է Գյումրիում գործող հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը (լուսանկարներ)

Մոնթեն «այնքան խելացի չի գտնվել, որ ԵՊՀ պատերի տակ ծվարած, կաշառքներ հավաքելով՝ միլիոնատեր դառնա». Փաշինյանը՝ Ղազինյանին

Հայաստանում է Կիպրոսի ազգային գվարդիայի գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությունը (լուսանկարներ)

Կամո Հովհաննիսյանը՝ ղազախական «Աստանայի» ֆուտբոլիստ

Դավիթ Տոնոյանի և ևս 7 անձի գործի քննությունը հետաձգվել է. վիճարկման առարկա է գործը դատավորին մակագրելու հարցը

Զորամասերում անցկացվել են մասնագիտական պարապմունքներ

Ռուբեն Ռուբինյանին ես եմ նշանակել Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, նա հաշվետու է ինձ, ԱԽ-ին ու ժողովրդին. Փաշինյան

Հունվարի 25-26-ին կկայանա արագ շախմատի Հայաստանի առաջնությունը

Բարև Ձեզ, մենք տրամադրված ենք կարգավորման. Միրզոյանը՝ Չավուշօղլուի հետ հանդիպման մասին

Հանրապետության գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում

Կոշտ միջոցառումներ՝ ձմեռային օլիմպիական խաղերն անվտանգ անցկացնելու համար

Պարոն Քերոբյանին ես եմ արգելել հրաժարական տալ. Նիկոլ Փաշինյան

ՔԿ-ն թվեր է ներկայացրել վերջին պատերազմում զոհվածների, անհետ կորածների և Ադրբեջանից ՀՀ-ին փոխանցված անձանց վերաբերյալ

Ես հակված եմ վստահ լինել, որ անապահով խավի համար գազի սակագինը չի փոխվելու. Մհեր Գրիգորյան

ՀԾԿՀ-ն ընդունել է ուսումնասիրության գազի սակագների վերանայման վերաբերյալ «Գազպրոմ Արմենիա»-ի հայտը

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Գնել Սանոսյանը այսօր Աբու Դաբիում հանդիպել է ԱՄԷ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարարին (լուսանկարներ)

Անգելա Մերկելը հրաժարվել է աշխատել ՄԱԿ-ում

Շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Դոլարի փոխարժեքն աճել է, եվրոն էժանացել. կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ

Առողջապահության նախարարությունը քննարկել է «օմիկրոնի» տարածման կանխարգելիչ միջոցառումների հետ կապված հարցեր

Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Երևանում թալանել են բանկի վաճառքի վարչության պետի բնակարանը. հափշտակել են խոշոր չափի ոսկյա զարդեր

Թուրքիայի սահմանի բաց լինելն ավելի լավ է, քան՝ փակ. Ռուստամ Բադասյան