Վարչապետի մոտ քննարկվել են քաղաքաշինության ոլորտի խոշորամասշտաբ ներդրումային ծրագրերի առաջարկներ (լուսանկարներ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում այսօր տեղի է ունեցել Էկոնոմիկայի նախարարության «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Քննարկվել են ՆԱԿ կողմից ուղեկցվող մի շարք ներդրումային ծրագրերի առաջարկները և դրանց իրականացման հետ կապված խնդիրները: Նիստին մասնակցել են պատասխանատու գերատեսչությունների և ներդրումային ծրագրերի հեղինակ ընկերությունների ներկայացուցիչները:

Ներկայացված ծրագրերը խոշորամասշտաբ են և վերաբերում են քաղաքաշինության ոլորտին. մեկով առաջարկվում է Երևանում կառուցել առևտրի կենտրոն և բնակելի թաղամաս, մյուսով՝ երկնաքերերից կազմված գործարար կենտրոն-համալիր և այլն:

Ներդրումային նախագծերի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, պարզաբանումներով և դիտարկումներով են հանդես եկել թե՛ շահագրգիռ գերատեսչությունների, թե՛ ներդրումային կազմակերպությունների ներկայացուցիչները: Քննարկվել են ծրագրերի իրագործելիությանը և նպատակահարմարությանը, ենթակառուցվածքային, քաղաքաշինական, տնտեսական և այլ բաղադրիչներին վերաբերող հարցեր:

Վարչապետը նշել է, որ ներդրումների ներգրավումն ու խթանումը Կառավարության առաջնահերթություններից է, միևնույն ժամանակ դրանք պետք է իրականացվեն ճարտարապետական և քաղաքաշինական նորմերի պահպանմամբ:

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է պատասխանատուներին սեղմ ժամկետում ամփոփել նախագծերի իրագործմանը վերաբերող հարցադրումները, շարունակական աշխատել ներդրողների հետ ծրագրերը հնարավորինս փոխադարձ ընդունելի դարձնելու ուղղությամբ:

28214_b.jpg (1.19 MB)28213_b.jpg (858 KB)28215_b.jpg (1.20 MB)

Տպել
1035 դիտում

Էրեբունու տարածքում կառուցվող եկեղեցու բակի վագոն-տնակում 48-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել

Գողություն է կատարվել Գյումրու պոլիկլինիկաներից մեկում

Վարդենյաց լեռնանցքով պետք է երթևեկել անվաշղթաների կիրառմամբ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների ընթացքը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Արտակարգ դեպք ՀՀ բանտերից մեկում. փաստաբանը փորձել է փոխանցել ծխելու համար նախատեսված սարք, որում թմրամիջոց է եղել

Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո հետախուզվող է բերման ենթարկվել

Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում մեքենաներ են բախվել. պարեկները պարզում են վարորդների ինքնությունը

Թեստի բացասական պատասխան կամ պատվաստման սերտիֆիկատ. հանրային վայրերի այցելության նոր սահմանափակումները (տեսանյութ)

25-ամյա երիտասարդին մարմնական վնասվածք պատճառած անձը ձերբակալվել է

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Wizz Air Abu Dhabi-ն թռիչքներ կիրականացնի դեպի Երևան, ՀՀ-ում կկառուցվի ևս մեկ արևային ֆոտովոլտային կայան

Առնոլդ Շվարցենեգերն անցել է կարմիր լույսի տակով և վթարի ենթարկվել

Գյումրիում տեղի ունեցածը բնական գազի արտահոսք չէ. «Գազպրոմ Արմենիա»

Ավարտվել է Ղազարավան ջրաղբյուրից դեպի Աշտարակի ու Էջմիածնի տարածաշրջաններ ձգվող խողովակաշարի կառուցումը

Արցախում ծայահեղ ծանր վիճակում է 4 մարդ. հաստատվել է կորոնավիրուսի 9 նոր դեպք

Հաստատվել է կորոնավիրուսի 940 նոր դեպք. մահ չի արձանագրվել

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 50 ավտոմեքենա, օգնություն է ցուցաբերվել 80 քաղաքացու

Շիրակի մարզում չափահաս ազգաբնակչության 41,5 տոկոսը պատվաստված է

Մինչև 6 ժամ լույս չի լինի Երևանի բազմաթիվ հասցեներում և 3 մարզի տարբեր համայնքներում

Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում բուք է. ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Տաթև-Կապան ավտոճանապարհին արգելափակումից 23 բեռնատար է դուրս է բերվել

Բարի գալուստ սպորտի, հումորի և մշակույթի կենտրոն. Տյումենից Գյումրի են ժամանել տուր-օպերատորներ և ԶԼՄ ներկայացուցիչներ

Պետական գույքը հանրային սեփականություն է, հանրությունը պիտի տեղյակ լինի՝ ինչպես է կառավարվում այն. Առնակ Ավետիսյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն

Արցախից Երևան տեղափոխված երեխան «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում է. վիճակը կայուն ծանր է

ՀՀ-ում կրճատվել է միջմարզային երթուղիների թիվը. աստիճանաբար անցում կկատարվի միասնական երթուղային ցանցի

Մահացել է Հայաստանի վաստակավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար Սամվել Հարությունյանը

Ձեր չարչարանքի և փայլուն աշխատանքի արդյունքում պետությունը 2021-ին ստացել է 600 մլն դրամի շահույթ. Կարեն Անդրեասյան

Նազելի Բաղդասարյանը Շիրակի մարզ է հրավիրել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալին՝ ֆերմերների հետ հանդիպման

Ղազախստանը պատրաստակամ է քննարկել «Քովիդ-19»-ի դեմ իր արտադրած պատվաստանյութը ՀՀ-ին տրամադրելու հարցը

ՀՀ ոստիկանապետը 2022-ը հայտարարել է թմրամիջոցների դեմ պայքարի տարի. տեղի է ունեցել ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստը

ՀՀ արդարադատության նախարարը նոր տեղակալ ունի

Գորիս-Սիսիան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ

Հանրային սննդի օբյեկտներ, հյուրանոց, մարզասրահ, գրադարան, թանգարան, թատրոն ու կինո այցելելու նոր պահանջ

ԱԺ փոխնախագահն ընդունել է ԵՄ պատվիրակությանը. անդրադարձ է արվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին

Կենտրոն վարչական շրջանի տնտեսվարողները տուգանվել են պոլիէթիլենային չթույլատրված տոպրակների օգտագործման համար

Երևանի քաղաքապետարանում անցկացվող ամենշաբաթյա գործակարգավարական խորհրդակցությունները կհեռարձակվեն ուղիղ եթերով

Թաղման բյուրոյի խնդիրների ու խախտումների վերաբերյալ քննարկում է տեղի ունեցել Երևանի դատախազի տեղակալի եւ քաղաքապետի միջև

Հակոբ Հակոբյանն ու Արթուր Մանուկյանն ընտրվել են ՀՌՀ անդամ