Արարատի բնակիչը «Ալեն Սիմոնյանի», «Հայկ Սարգսյանի», «Սասի Արտակի» և այլ անուններով սոցցանցերում գրանցել է կեղծ էջեր․ ՔԿ

Քննչական կոմիտեն քաղաքական և գործարար միջավայրում հայտնի անձանց անվամբ ստեղծված կեղծ էջերի միջոցով խարդախությամբ հափշտակություններ կատարելու դեպք է բացահայտել։

ՔԿ-ի հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորեւ․

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են հանրությանը հայտնի անձանց անվամբ բացված ֆեյսբուքյան կեղծ էջերի միջոցով խարդախությամբ հափշտակություններ կատարելու, անձնական կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, ինքնասպանության հասցնելու դեպքերի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ մեխանիզմը, ինչպես նաև՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ համացանցի միջոցով տարբեր օգտատերերից խարդախությամբ, խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարած անձը Արարատի մարզի բնակիչ է:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վերջինս 2020թ. հունիսից մինչև 2021թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում հանրությանը հայտնի անձանց՝ «Վարդան Սրմաքեշի», «Ալեն Սիմոնյանի», «Հայկ Սարգսյանի», «Սասի Արտակի», «Սամվել Կարապետյանի», «Սարգիս Կարապետյանի» անվամբ «Facebook.com» և «Instagram» սոցիալական կայքերում գրանցել է կեղծ էջեր:

Քրեական գործի շրջանակներում պարզվել է, որ տուժածներից երեքին ներկայացել է որպես հայազգի, Հայաստանում տարբեր բարեգործական ծրագրեր իրականացրած, ռուսաստանաբնակ գործարար, հանրության շրջանում հայտնի անձի որդի «Սարգիս Կարապետյան»:

Գործարարի համբավն այդ կերպ օգտագործելու միջոցով իր՝ որպես վստահելի անձնավորություն տպավորությունն ապահովելուց հետո, նշված կեղծ էջով նամակագրություն է սկսել ֆեյսբուքյան կին օգտատերերի հետ, ասել, որ Հայաստանում իրականացնում է տարբեր խոցելի խմբերի աջակցության բարեգործական ծրագրեր:

Համացանցային նամակագրության սկզբնական շրջանում օգտատերերի մոտ թողնելով դրական տպավորություն և նրանց մոտ ստեղծելով կեղծ վստահություն՝ շփումների ընթացքում հայտնել է, թե իբրև իր կողմից իրականացվող բարեգործական ծրագրերին ծառայեցնելու նպատակով նախատեսված, իբրև իր մոտ եղած դրամական միջոցներն անկանխիկ կերպով օգտագործելու հետ կապված առկա են տեխնիկական խնդիրներ և քանի որ այդ ծախսերն մեծ գումարներ չեն ներկայացնում, որոնք իր մտերիմներից խնդրելու դեպքում իր համար անհարմար և անցանկալի իրավիճակ կստեղծվի, վերադարձնելու «խոստումով» խնդրել է «Idram» էլեկտրոնային դրամապանակի իր հաշվեհամարներին փոխանցել գումարներ: Օգտատերերը, կեղծ տվյալներով ու անձնական նամակագրության արդյունքում ստացած «դրական» տպավորությամբ պայմանավորված, ինչպես նաև վստահ լինելով, որ շփվում են գործարարի որդու հետ, վերջինիս կողմից նշված հաշվեհամարներին պարբերաբար փոխանցել են տարբեր չափերի գումարներ:

Այնուհետև բարեգործության իրականացման պատրանքն ապահովելու համար նույն ժամանակահատվածում վերադարձրել է ստացված գումարների մի մասը՝ այդ կերպ ամրապնդելով վստահությունն իր հանդեպ, իսկ վերջնարդյունքում խաբեությամբ հափշտակել է խոշոր չափերով, նախնական տվյալներով, 1.702.000 ՀՀ դրամ գումար:

Նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել նույն տղամարդու կողմից կատարված այլ հանցագործությունների վերաբերյալ ևս:

Մասնավորապես պարզվել է, որ վերջինս իր կեղծ էջով հաստատված նամակագրության ընթացքում ձևավորված վստահության արդյունքում կին օգտատերերից մեկին հայտնել է՝ նրա հանդեպ իբր ունեցած զգացմունքների մասին, սիրահետել է նրան և շարունակելով նամակագրությունն իբրև գործարարի որդի՝ կնոջը խնդրել է ուղարկել իր կիսամերկ տեսագրությունը:

Վերջինս, հայտնվելով տղամարդու ծուղակում և գտնվելով մոլորության մեջ, ուղարկել է իր կիսամերկ տեսագրությունը, իսկ երբ կնոջը հայտնել է իր իրական ինքնությունը, և հետագա շփումները չեն հաջողվել, սպառնացել է, թե իր տրամադրության տակ գտնվող վերոնշյալ տեսագրությունը հնարավոր է՝ հրապարակի համացանցում՝ այն հասանելի դարձնելով նրա դստեր համադասարանցիներին և վերջիններիս ծնողներին:

Կինը, գտնվելով անելանելի վիճակում, իր կյանքին վերջ տալու նպատակով օգտագործել է բուժական դեղաչափը գերազանցող քանակությամբ հոգեմետ դեղահաբեր: Բարեբախտաբար, ժամանակին ցուցաբերված բժշկական օգնության շնորհիվ վերջինիս կյանքը հնարավոր է եղել փրկել:

Վարույթն իրականացնող մարմնի և ՀՀ ոստիկանության ծառայողների համատեղ գործողությունների արդյունքում 38-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով, 144-րդ հոդվածով և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրվելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, տուժածների ամբողջական շրջանակը պարզելու, օբյեկտիվ, բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է՝ բոլոր այն քաղաքացիները, որոնք տուժել են վերոհիշյալ անձանց անվամբ գրանցված կեղծ օգտատիրոջ գործողություններից, կարող են դիմել վարույթն իրականացնող մարմնին:

Տպել
2680 դիտում

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար