Հաագայում տարածվել է ՀՀ հայտարարությունը՝ Արցախում Ադրբեջանի կիրառած քիմիական տարրեր պարունակող զենքի վերաբերյալ. ԱԳՆ

02/12/2021 schedule19:42

Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 2-ը Հաագայում տեղի ունեցած Քիմիական զենքի արգելման կոնվենցիային անդամակցող պետությունների 26-րդ համաժողովին մասնակցել է նաև Հայաստանի պատվիրակությունը: Այն ղեկավարել է ԱԳՆ միջազգային անվտանգության վարչության պետ Գեորգի Քոչարյանը։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Համաժողովի ընթացքում քննարկվել են Քիմիական զենքի արգելման կոնվենցիայի իրականացման ընթացքը, առկա մարտահրավերները և առաջիկա քայլերը։ Կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում վերանշանակվել է Ֆերնանդո Արիասը։

Հայկական պատվիրակության ղեկավարը՝ որպես Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) նախագահող երկրի ներկայացուցիչ, համաժողովի ընթացքում ՀԱՊԿ անդամ երկրների անունից հանդես է եկել համատեղ հայտարարությամբ, որն անդրադառնում է զինված հակամարտությունների ընթացքում քիմիական զենքի կիրառման անընդունելիությանը, կազմակերպության տեխնիկական ուղղվածության պահպանման և վերջինիս չքաղաքականացման կարևորությանը։

ՀԱՊԿ անդամ երկրներն ընդգծել են զինված հակամարտությունների ընթացքում քիմիական զենքի ենթադրյալ օգտագործման վերաբերյալ Կոնվենցիային անդամակցող երկրների հայտերին արագ արձագանքելու հարցում տեխնիկական քարտուղարության օբյեկտիվության և անաչառության պահպանման կարևորությունը։

Համաժողովին տարածվել է Հայաստանի ազգային հայտարարությունը, որում հայկական կողմն անդրադարձել է 2020թ․ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի ընթացքում քիմիական տարրեր պարունակող զենքի կիրառմանը՝ ափսոսանք հայտնելով առ այն, որ Տեխնիկական քարտուղարությունը ՔԶԱԿ փաստահավաք առաքելություն չի գործուղել Արցախ՝ քիմիական նյութ պարունակող զենքի կիրառման փաստը քննելու նպատակով:

Տպել
741 դիտում

Գնել Սանոսյանը 3 օրով գործուղվում է Արաբական Միացյալ Էմիրություններ

Արարատի մարզի գյուղերից մեկում որդու գերեզմանի մոտ ինքնասպանության փորձ է կատարել 52-ամյա մի կին

Լիանա Սիմոնյանը նշանակվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավարի տեղակալ

Հրապարակվել է «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխության լրամշակված տարբերակը

Արմեն Սարգսյանը ԱՄԷ պետնախարարի հետ քննարկել է գիտության, տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորությունները

Փարաքարում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. գործը դատարանում է

Վարչապետը շնորհավորել է Բուլղարիայի վարչապետին հայ-բուլղարական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի առթիվ

Տղամարդը Ադրբեջանի հատուկ ծառայություններին տեղեկություններ է փոխանցել՝ սպառնալիքի, շանտաժի ազդեցությամբ. ԱՀ ԱԱԾ

Կկայանա Ռուբեն Ալթունյանի հիշատակին նվիրված համերգ

Վերացվել է հացի արտադրամասի գործունեության կասեցումը

Կորոնավիրուսի օրական ցուցանիշները շեշտակի աճել են. հաստատվել է 360 նոր դեպք՝ 1 օրում

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունել է անկանխիկ գործառնությունների դաշտն ընդլայնող օրենքի նախագիծը

Արագածոտնի մարզպետի նորանշանակ տեղակալի կենսագրությունը

Կայացել է ՖԻՖԱ-ի The Best ամենամյա մրցանակաբաշխությունը. հայտնի են մրցանակակիրները

Որքան կտուգանվեն տնտեսվարողները չպատվաստված և չթեստավորված քաղաքացիների մուտքը հանրային վայրեր թույլատրելու դեպքում

Առողջապահության նախարարությունը շտկել է կորոնավիրուսից մահացածների տվյալների անհամապատասխանությունը

Դավիթ Տոնոյանը պահանջելու է դռնբաց դատական նիստեր

ՀԴՄ կիրառման կանոնները խախտելու համար տուգանքներ նշանակելիս հաշվի չեն առնվում իրավախախտման հանգամանքները. ՄԻՊ

Թուրքիայի արտաքին կարճաժամկետ պարտքը հասել է 124 մլրդ դոլարի

Սյունիքի, Արագածոտնի և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

Երևանում ու 3 մարզերի մի շարք հասցեներում ժամանակավոր հոսանքազրկումներ են սպասվում

Երևանում ավտոմեքենա է հրդեհվել

Հունվարի 16-17-ը ձյան մեջ արգելափակումից դուրս է բերվել 36 ավտոմեքենա

Վթարի պատճառով 11 ժամ ջուր չի լինելու Արարատի մարզի Մասիս քաղաքում

Գյումրու Գործարանային 2 Ա շենքից կինը հոսպիտալացվել է. Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այցելել է նշված հասցե

Գյուղատնտեսության բնագավառի խնդիրները պատասխանատուների ուշադրության կենտրոնում են. Շիրակի մարզպետ

Ոստիկանությունը 2 երիտասարդի է որոնում (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին որքան մարդ է հեռացել ՀՀ-ից. Գևորգ Պապոյանը թվեր է ներկայացրել

Էդգար Փարվանյանը նշանակվել է Արագածոտնի մարզպետի տեղակալ

Ժիրայր Մարգարյանը պայմանագիր է կնքել ուկրաինական ФК «Верес» Рівне-ի հետ

Հայաստանի՝ Թուրքիայի հետ հարաբերությունների հարցերով բանագնացին վարկաբեկելը ձեռնտու է միայն Թուրքիային. Մարուքյան

Երեկ ինքնասպանության փորձ կատարած 21-ամյա տղային տեղափոխել են հոգեբուժարան, հայրը պատմում է՝ ինչ է կատարվել

Ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1939 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին

Միքայել Միքայելյանը և Կատյա Գալստյանը՝ դահուկավազքի Հայաստանի չեմպիոններ

Նրանք իրենց «քաղաքական հոր»-ը ապացուցելու բան ունեն. Բաքոյանը՝ «Հայաստան» խմբակցության անդամների վարքագծի մասին

Ժամը 21:00-ի դրությամբ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է

Ոստիկանության տարբեր բաժիններում արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգների կամավոր հանձնման դեպքեր (տեսանյութ)

Զորամիավորումում ամփոփվել են 2021 թ. ուսումնական տարվա աշխատանքների արդյունքները

«Քովիդ-19»-ի հակազդմանն ուղղված միասնական ու համաձայնեցված գործողությունների անհրաժեշտություն կա

Աճյունների որոնումներ են իրականացվել Վարանդայում