Երևան
6 °C
Երևանի Արաբկիր վարչական շրջանի տարածքում շարունակվում են բարեկարգման և նորոգման աշխատանքները: Այս շրջանում երկար տարիներ Սոսե և Վաղարշյան փողոցների բնակիչները հնարավորություն չունեին օգտվելու մայթերով քայելու հնարավորությունից, սակայն դա այսուհետ հնարավոր է:
«Հայկական ժամանակի» հետ զրույցում Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը նշեց, որ փողոցները ոչ թե չունեին մայթեր, այլ անմխիթար վիճակում էին գտնվում, սակայն դրանք բարեկարգվել են և այսուհետև ծառայելու են քաղաքացիներին:
«Դրանք տարիներ ի վեր չէին կառուցվել, չէին նորոգվել, ինչի հետևանքով դարձել էին ոչ օգտագործելի. մարդիկ չէին կարողանում օգտվել մայթերից: Գրեթե 400 մետր մայթ հիմնանորոգվել է, փոքր հատվածներ են մնացել, որտեղ մի փոքր հողային աշխատանքներ կան կատարելու և վերջ»,- ասաց Դանիելյանը:
Վարչական շրջանի ղեկավարը նշեց, որ մայթերի եզրաքարերը ևս ամբողջովին փոխարինվել են. «Մայթերն ամբողջովին ասֆալտապատվել են, դրանց համապատասխան թեքություն է տրվել, որպեսզի, օրինակ, ջուր չմնա, հետո սառի: Կառուցվել են նաև թեքահարթակներ, որպեսզի հաշմանդամություն ունեցող մարդիկ, ծնողերը մանկասայլակներով որևէ խնդիր չունենան տեղաշարժվելու»:
Դիտարկմանը, որ այդ հատվածում կա նաև փողոցի հատվածի ասֆալտապատման խնդիր, հարցին՝ ասֆալտապատման խնդիրը նույնպե՞ս լուծվելու է, Արամ Դանիելյանն ասաց. «Խնդիրն այն է, որ այս հատվածում փողոցի հիմքը ասֆալտ չէ, այլ սալահատակ է: Ժամանակին այդ սալահատկի վրա ասֆալտ են արել, ինչը արդյունավետ չէ և շատ շուտ է քայքայվում: Սակայն քանի որ շուտով ձմեռ է, մենք ավելի նպատակահարմար համարեցինք այս հատվածի մայթերի խնդիրը լուծել, սակայն մյուս տարի կլուծենք նաև փողոցի ասֆալտապատման հարցը»:
Անդրադառնալով փողոցների մայթերի բարեկարգման համար ծախսված գումարին՝ Դանիելյանը հայտնեց, որ մոտ 7 միլիոն դրամ գումար է ծախսվել:
Վարչական շրջանի ղեկավարի խոսքով՝ մայթերին պետք է միշտ ուշադրություն դարձնել, քանի որ դրանք նաև անվտանգային նշանակություն ունեն:
«Բացի անվտանգության հարցը, լավ մայթեր ունենալը նաև հարմարավետություն է և էսթետիկա: Մեր վարչական շրջանում ամեն տարի է՛լ ավելի շատ մայթեր ենք վերականգնում ու նորոգում: Հիմա մենք Ավետիսյան փողոցի մայթերն էլ ենք վերանորոգում, որոնք տարիներ ի վեր զավթված են եղել: Ամեն տարի ավելի ենք մեծացնելու քանակը»,- վստահեցրեց նա:
Անյուտա Աթանեսյան
Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել Փաշինյանի՝ Տավուշ այցի ժամանակ. մանրամասներ (լուսանկարներ)
Ես չեմ վիրավորում, ասում՝ «գյադեն հերդ ա», քոքից բռնվեք, կհանդիպենք․ Հովհաննես Դավթյանը՝ Արզաքանցյանին
Մենք պետք է թույլ չտանք պատերազմի սկսում․ ինչ է ասել վարչապետը տավուշցիների հետ հանդիպմանը
Պուտինն իրեն լեգիտիմություն տվեց՝ այլանդակությունները շարունակելու համար, ՌԴ-ին բարի ճանապարհ դեպի գերեզման. Սուքիասյան
Երևանն այս տարի կունենա 20 հա տարածք զբաղեցնող տնկարան, կտնկվի 2000 ծառ
ԱՄՆ-ն մտադիր չէ շնորհավորել Ռուսաստանի նախագահին ընտրություններում հաղթելու համար․ Պատել
Ամեն խաղի պետք է պատրաստվենք, ինչպես վերջինի․ Հարոյանը՝ Կոսովոյի հավաքականի հետ խաղի մասին
Հայաստանի և Մալթայի ԱԳՆ պաշտոնյաների խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է եղել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը
ՌԴ ԿԸՀ-ն ավարտել է ձայների հաշվարկը․ ընտրողների 87,28% քվեները Վլադիմիր Պուտինինն է
Նռնակ, պայթուցիչ ու փամփուշտներ․ Կապանի բնակիչը փրկարարական ջոկատում հանձնել է ԼՂ-ից բերված զինամթերքը
Վրաստանի ԱԺ կրթության հանձնաժողովի նախագահը գալիս է Հայաստան․ մանրամասներ
Մկրտչյանը ԱՄՆ ՄԶԳ փոխկառավարչի հետ քննարկել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցության հարցում համագործակցությունը
Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին ժամը 20։00-ի դրությամբ
Վրաստանը պետք է ավելին անի Ռուսաստանին զսպելու համար․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
Երկու երիտասարդ վիճել են տաքսու վարորդի հետ, ապա դանակահարել ուղևորին
Պուտինը հանդիպել է ՌԴ նախագահի թեկնածուների հետ, առաջարկել շարունակել ակտիվ համատեղ աշխատանքը
Հայաստանը հստակ դիրքորոշում ունի հասնել խաղաղության․ նախագահը հանդիպել է ֆրանսիացի մտավորականների հետ
Բորիս Բախշինյանը նշանակվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր
Իսակովի պողոտայում՝ ռուսական եկեղեցու դիմաց, «ԿամԱԶ»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին
ՀՀ ԱԳՆ պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական միության Արևելյան գործընկերության Ավագ պաշտոնյաների հանդիպմանը
Բայրամովը Լուիս Բոնոյի հետ հանդիպմանը վերահաստատել է Ադրբեջանի հանձնառությունը խաղաղության գործընթացին
Արտուր Հարությունյանը նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր
Հակոբ Բալայանն ու Երևան քաղաքի ավագանու անդամ Միքայել Խաչատրյանը շրջայց են իրականացրել Էրեբունի վարչական շրջանում
Գորիսում 3 անձի նկատմամբ մահափորձի վարույթով հետախուզվող տղամարդը հայտնաբերվել է. մանրամասներ
ԱԺ-ում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստը․ քննարկվել են տեղահանվածներին տրամադրվող ծրագրերը
Հռոմի Պապը չի շնորհավորել Պուտինին նորից վերընտրվելու համար․ Սուրբ Աթոռից հերքում են տեղեկությունները
Շիրակի մարզպետարանի կալանավորված պաշտոնյաների լիազորությունները կասեցվել են
Ինչ իրավիճակ է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին
Դուք շարունակում եք շարժվել Բուխարեստի գագաթնաժողովի որոշմամբ, Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ․ Ստոլտենբերգ
Քանաքեռավանի գազալցակայանում «Պեժո»-ի լիցքավորման պահին տեղի ունեցած պայթյունի հատկանիշներով նախաձեռնվել է քրվարույթ
Նիկոլ Փաշինյանը մանրամասնել է, թե ինչ խոսակցություն է ունեցել տավուշցիների հետ
Հասանովը Ստոլտենբերգին զեկուցել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին
Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահը եվրոպական դրոշ է փոխանցել Սիմոնյանին
Աբովյանում ուղևորափոխադրման հարցի շուրջ տեղի ունեցած խուլիգանության գործով երեք անձի մեղադրանք է ներկայացվել
Երևանյան 28 փողոցներում վերգետնյա մալուխները կանցկացվեն ստորգետնյա կապուղիներով
Անդրանիկ Քոչարյանը ՆԱՏՕ ԽՎ նստաշրջանից առաջ հանդիպում է ունեցել ՀՀ ԱԳ փոխնախարարի հետ
Բաքվում Պուտինի օգտին քվեարկել է ռուսաստանցիների 77%-ը, ռեկորդային քվեարկությունը գրանցվել է Չեչնիայում՝ 98,99 տոկոս
Կալանավորվել է Շիրակի մարզպետարանի Քաղաքաշինության վարչության պետը և ևս մեկ հոգի
36-ամյա երիտասարդը հարվածներ է հասցրել ընկերուհուն, 26-ամյա աղջիկն էլ դանակահարել է նրան
Աշխարհի Գավաթում Հայաստանը կներկայացնի 5 ծանրորդ
© 2024 Հայկական ժամանակ