Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու գործով երեք անձի մասով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են երկու և ավելի անձանց պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դեպքի հանգամանքները։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն, որում ասված է.

«Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Մասիս քաղաքի 33 և 39-ամյա բնակիչները,  քննությամբ դեռևս չպարզված անձանց հետ նախնական համաձայնության գալով Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայում մարմնավաճառությամբ զբաղվող անձանց պոռնկությամբ զբաղվելու նպատակով նշված տարածքում կանգնելը թույլատրելու, գործունեության ընթացքում առաջացած խոչընդոտները հարթելու, տեղափոխման համար տրանսպորտային միջոցներ տրամադրելու եղանակով նպաստելու, ինչպես նաև նրանց կողմից հաճախորդներից ստացված գումարները հավաքելու միջոցով օգուտ ստանալու շուրջ, մարմնավաճառներից մեկի օժանդակությամբ 2021թ. մարտից մինչև հունիսն ընկած ժամանակահատվածում նպաստել են մի շարք անձանց պոռնկությամբ զբաղվելուն:

Նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Մասիս քաղաքի բնակիչներն ամենօրյա ռեժիմով վերոնշյալ մարմնավաճառներից պահանջել են գումար: 39-ամյա տղամարդը ինչպես անձամբ, այնպես էլ մարմնավաճառներից մեկի միջոցով ամբողջությամբ կամ մասամբ ստացել է պոռնկությամբ զբաղվելու ընթացքում ստացված գումարը, որի մի մասն էլ իր հերթին պարբերաբար փոխանցել է 33-ամյա համաքաղաքացուն և քննությամբ դեռևս չպարզված այլ անձանց:

Պարզվել է նաև, որ նշված տարածքում պոռնկությամբ զբաղվող կանանցից մեկը պարբերաբար տեղեկատվություն է տրամադրել 39-ամյա տղամարդուն՝ այլ մարմնավաճառի գտնվելու վայրի, սեռական բնույթի ծառայություններ մատուցելու և դրա արդյունքում աշխատած գումարների վերաբերյալ՝ օժանդակելով պոռնկությամբ զբաղվելուն նպաստելուն:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Մասիս քաղաքի երկու բնակիչներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով (Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը):

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Մարմնավաճառ կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-262-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով, որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը:

Նշված երեք անձանց մասով նախաքննությունն ավարտվել է»:

Հիշեցնենք, որ սույն գործով անցնողներից մեկը Մասիսի ներկայիս քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրն է՝ Գոռ Համբարձումյանը, որը կալանավորվել է հուլիսի 8-ին: Հիշեցնենք, որ Գոռ Համբարձումյանը մեղադրվում է նաև մեկ այլ քրեական գործով: Նրան մեղադրանք է առաջադրվել զանգվածային անկարգությունների և խուլիգանության հոդվածով։ Համբարձումյանը 2018 թվականի հեղափոխության օրերին Կորյուն-Հերացի խաչմերուկում փողոց փակած քաղաքացիներին հայհոյել էր, ինչպես նաև փորձել ուժով դուրս հանել փողոցից՝ հարվածներ հասցնելով նրանց:

Տպել
3289 դիտում

Առողջապահության նախարարությունը շտկել է կորոնավիրուսից մահացածների տվյալների անհամապատասխանությունը

Դավիթ Տոնոյանը պահանջելու է դռնբաց դատական նիստեր

ՀԴՄ կիրառման կանոնները խախտելու համար տուգանքներ նշանակելիս հաշվի չեն առնվում իրավախախտման հանգամանքները. ՄԻՊ

Թուրքիայի արտաքին կարճաժամկետ պարտքը հասել է 124 մլրդ դոլարի

Սյունիքի, Արագածոտնի և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

Երևանում ու 3 մարզերի մի շարք հասցեներում ժամանակավոր հոսանքազրկումներ են սպասվում

Երևանում ավտոմեքենա է հրդեհվել

Հունվարի 16-ից 17-ը ձյան մեջ արգելափակումից դուրս է բերվել 36 ավտոմեքենա

Վթարի պատճառով 11 ժամ ջուր չի լինելու Արարատի մարզի Մասիս քաղաքում

Գյումրու Գործարանային 2 Ա շենքից կինը հոսպիտալացվել է. Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այցելել է նշված հասցե

Գյուղատնտեսության բնագավառի խնդիրները պատասխանատուների ուշադրության կենտրոնում են. Շիրակի մարզպետ

Ոստիկանությունը 2 երիտասարդի է որոնում (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին որքան մարդ է հեռացել ՀՀ-ից. Գևորգ Պապոյանը թվեր է ներկայացրել

Էդգար Փարվանյանը նշանակվել է Արագածոտնի մարզպետի տեղակալ

Ժիրայր Մարգարյանը պայմանագիր է կնքել ուկրաինական ФК «Верес» Рівне-ի հետ

Հայաստանի՝ Թուրքիայի հետ հարաբերությունների հարցերով բանագնացին վարկաբեկելը ձեռնտու է միայն Թուրքիային. Մարուքյան

Երեկ ինքնասպանության փորձ կատարած 21-ամյա տղային տեղափոխել են հոգեբուժարան, հայրը պատմում է՝ ինչ է կատարվել

Ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1939 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին

Միքայել Միքայելյանը և Կատյա Գալստյանը՝ դահուկավազքի Հայաստանի չեմպիոններ

Նրանք իրենց «քաղաքական հոր»-ը ապացուցելու բան ունեն. Բաքոյանը՝ «Հայաստան» խմբակցության անդամների վարքագծի մասին

Ժամը 21:00-ի դրությամբ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է

Ոստիկանության տարբեր բաժիններում արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգների կամավոր հանձնման դեպքեր (տեսանյութ)

Զորամիավորումում ամփոփվել են 2021 թ. ուսումնական տարվա աշխատանքների արդյունքները

«Քովիդ-19»-ի հակազդմանն ուղղված միասնական ու համաձայնեցված գործողությունների անհրաժեշտություն կա

Աճյունների որոնումներ են իրականացվել Վարանդայում

Մահացել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակիցը

Քննարկվել են Հայաստանում ներդրումների հնարավորությունները. ՀՀ նախագահը հանդիպել է «Մուբադալա»-ի գործադիր տնօրենի հետ

Մեկնարկել է «Զորամիավորումների կառավարում» վերապատրաստման դասընթացի կրթական ծրագիրը

Դոլարի գինն աճել է, նվազում են արձանագրել եվրոն և ռուսական ռուբլին

ՄԿՈՒ մասնագիտությունների տեղաբաշխումը կիրականացվի տարածքային համաչափ զարգացման սկզբունքով

Վիեննայում քննարկվել են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման, հայ-թուրքական հարաբերությունների ընթացիկ մանրամասները. ԱԳՆ

Հարթավան գյուղի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել

Ավարտվել է սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված հսկողության ուժեղացված միջոցառումների ծրագիրը

Միանվագ դրամական օգնություն կստանան Արցախի Հանրապետությունում հաշվառված առանձին խմբերի անձինք

Քրեական գործի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը (տեսանյութ)

Գառնու տաճարը ներառվել է Հռոմեական կայսրության օրոք կառուցված աշխարհի լավագույն հուշարձանների ցանկում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են գինեգործության ոլորտի զարգացման հեռանկարները

Ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց. Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է

Մեքենայի առք ու վաճառքի շուրջ վիճաբանության ժամանակ դիտավորյալ դանակահարել է համաքաղաքացուն, տղամարդը ձերբակալվել է. ՔԿ

Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծանր վիրավորանք հասցնելու համար