Զագրեբում քննարկվել է հայ-խորվաթական երկկողմ օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ (լուսանկարներ)

04/12/2021 schedule16:44

Դեկտեմբերի 2-ից 3-ը Զագրեբում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Խորվաթիայի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Հայկական պատվիրակությունը գլխավորել է ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը, խորվաթականը՝ Խորվաթիայի Արտաքին և եվրոպական գործերի նախարարության Եվրասիայի և Օվկիանիայի գլխավոր տնօրինության քաղաքական հարցերով տնօրեն Դունյա Սիչայան։ Հայկական պատվիրակության կազմում է եղել Խորվաթիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը (նստավայրը՝ Պրահա)։

Խորհրդակցությունների ընթացքում հայկական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև ԱԵԳՆ քաղաքական հարցերով գլխավոր տնօրեն Պետար Միխատովի, վարչապետի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Վլադիմիր Դրոբնյակի, նախագահի արտաքին և եվրոպական հարցերով խորհրդական Նեվեն Պելիցարիչի, ինչպես նաև` խորհրդարանի Խորվաթիա-Հայաստան բարեկամության խմբի անդամների հետ՝ խմբի ղեկավար Դավոր Իվո Շտիրի գլխավորությամբ։

Հանդիպումների ընթացքում քննարկվել է հայ-խորվաթական երկկողմ օրակարգին, միջազգային կազմակերպություններում երկու երկրների համագործակցությանը, տնտեսական կապերի խթանմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։

Կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերության ներկա վիճակին և հետագա խորացմանը, այդ գործընթացում Խորվաթիայի դերին և ԱլԳ առաջիկա գագաթնաժողովին առնչվող հարցերի:

Հայկական պատվիրակությունը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ագրեսիայի և Հայաստանի ինքնիշխան տարածքի ներխուժման հետևանքով առաջացած հումանիտար խնդիրները, գերեվարված անձանց անհապաղ վերադարձի կարևորությունը, ինչպես նաև՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորման անհրաժեշտությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո խաղաղ բանակցությունների միջոցով։

պ.jpeg (81 KB)պպ.jpeg (154 KB)պպպ.jpeg (224 KB)

Տպել
312 դիտում

Գյումրու Գործարանային 2 Ա շենքից կինը հոսպիտալացվել է. Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այցելել է նշված հասցե

Գյուղատնտեսության բնագավառի խնդիրները պատասխանատուների ուշադրության կենտրոնում են. Շիրակի մարզպետ

Ոստիկանությունը 2 երիտասարդի է որոնում (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին որքան մարդ է հեռացել ՀՀ-ից. Գևորգ Պապոյանը թվեր է ներկայացրել

Էդգար Փարվանյանը նշանակվել է Արագածոտնի մարզպետի տեղակալ

Ժիրայր Մարգարյանը պայմանագիր է կնքել ուկրաինական ФК «Верес» Рівне-ի հետ

Հայաստանի՝ Թուրքիայի հետ հարաբերությունների հարցերով բանագնացին վարկաբեկելը ձեռնտու է միայն Թուրքիային. Մարուքյան

Երեկ ինքնասպանության փորձ կատարած 21-ամյա տղային տեղափոխել են հոգեբուժարան, հայրը պատմում է՝ ինչ է կատարվել

Ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1939 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին

Միքայել Միքայելյանը և Կատյա Գալստյանը՝ դահուկավազքի Հայաստանի չեմպիոններ

Նրանք իրենց «քաղաքական հոր»-ը ապացուցելու բան ունեն. Բաքոյանը՝ «Հայաստան» խմբակցության անդամների վարքագծի մասին

Ժամը 21:00-ի դրությամբ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է

Ոստիկանության տարբեր բաժիններում արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգների կամավոր հանձնման դեպքեր (տեսանյութ)

Զորամիավորումում ամփոփվել են 2021 թ. ուսումնական տարվա աշխատանքների արդյունքները

«Քովիդ-19»-ի հակազդմանն ուղղված միասնական ու համաձայնեցված գործողությունների անհրաժեշտություն կա

Աճյունների որոնումներ են իրականացվել Վարանդայում

Մահացել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակիցը

Քննարկվել են Հայաստանում ներդրումների հնարավորությունները. ՀՀ նախագահը հանդիպել է «Մուբադալա»-ի գործադիր տնօրենի հետ

Մեկնարկել է «Զորամիավորումների կառավարում» վերապատրաստման դասընթացի կրթական ծրագիրը

Դոլարի գինն աճել է, նվազում են արձանագրել եվրոն և ռուսական ռուբլին

ՄԿՈՒ մասնագիտությունների տեղաբաշխումը կիրականացվի տարածքային համաչափ զարգացման սկզբունքով

Վիեննայում քննարկվել են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման, հայ-թուրքական հարաբերությունների ընթացիկ մանրամասները. ԱԳՆ

Հարթավան գյուղի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել

Ավարտվել է սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված հսկողության ուժեղացված միջոցառումների ծրագիրը

Միանվագ դրամական օգնություն կստանան Արցախի Հանրապետությունում հաշվառված առանձին խմբերի անձինք

Քրեական գործի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը (տեսանյութ)

Գառնու տաճարը ներառվել է Հռոմեական կայսրության օրոք կառուցված աշխարհի լավագույն հուշարձանների ցանկում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են գինեգործության ոլորտի զարգացման հեռանկարները

Ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց. Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է

Մեքենայի առք ու վաճառքի շուրջ վիճաբանության ժամանակ դիտավորյալ դանակահարել է համաքաղաքացուն, տղամարդը ձերբակալվել է. ՔԿ

Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծանր վիրավորանք հասցնելու համար

Հայտնի է ՀՀ-ի և Մոլդովայի Հանրապետության միջև առևտրատնտեսական համագործակցության հանձնաժողովի հայկական կողմի կազմը

Ռաֆիկ Անդրեասյանի կողմից կատարված ինքնիրավչության մասով նախապատրաստվում են նյութեր

Հայտնաբերվել է «օմիկրոն» շտամով վարակվածության ևս 7 դեպք

Արտակ Դավթյանի ղեկավարությամբ քննարկվել են զինվորական կարգապահության վիճակի բարելավման ուղիները

Մասիսում վաղը վթարային ջրանջատում է սպասվում

Հունվարի 9-ից մինչև հունվարի 16-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել է շուրջ 67.011 պատվաստում

Նազելի Բաղդասարյանի որոշմամբ՝ Արթուր Նաջարյանը նշանակվել է Շիրակի մարզպետի խորհրդական

Ձյուն, բուք, մառախուղ. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության նախագահի տիկինը առաջարկել է «Հայաստանը 5-րդ դարից մինչև Արշիլ Գորկի» խորագրով ցուցադրություն կազմակերպել