Երևան
30 °C
Կարմիր բլուրում ուրարտական քարավանատուն է բացվել. նոր բացահայտումներ հնավայրում։ Տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանը։
«Կարմիր բլուրում գարնանը անձրևից հետո նկատեցինք թաց հողի վրա ուրվագծված պատերի շարվածք: Հասկանալի դարձավ, որ գործ ունենք ուրարտական շրջանի մի կառույցի հետ»,- պատմել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի փոխտնօրեն, Կարմիր բլուր մասնաճյուղի նախկին ղեկավար Վահե Սարգսյանը:
Ուղիղ 50 տարվա դադարից հետո Կարմիր բլուրում, միջնաբերդի հարակից տարածքում ամիսներ առաջ սկսվեցին պարբերական պեղումներ:
«Այստեղ մոնումենտալ պատերով կառույցների հետ գործ ունենք: Ըստ էության, եռամաս կառույց է, որի նմանը բացվել է Ուրարտական Բաստամ բնակավայրում՝ այսօրվա Մակու քաղաքում, Իրանի տարածքում: Գործ ունենք արքայական ախոռի հետ, որը կարող էր ունենալ նաև քարավանատան գործառույթ: Այն բաղկացած է 3 մասից՝ պատը, սալահատակը, այնուհետև ավելի ցածր պատը, որտեղ ունենք կլոր սյան խարիսխները, որոնց վրա գերաններն են տանիքի համար արվել: Միջնամասում ունենք տեղ, որտեղով մարդիկ էին քայլում, և նույնի հայելային արտացոլումը՝ մյուս կողմը: Այսինքն, տեսեք, ինչ հզոր պատ ունենք»,- ասել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը՝ նկատելով, որ աշխատանքները հնարավոր են եղել Հայաստանի գինեգործության կենտրոնի կազմակերպած հանգանակությամբ:
Սա Հայաստանում բացված դեռևս միակ նման մոնումենտալ կառույցն է: Տարածքի ճարտարապետական հատակագիծն ու անմիջապես ամրոցի դարպասներին մոտ գտնվելը մասնագետներին հուշում է՝ գործ ունեն հայկական միջնադարյան 2650 տարվա քարավանատան հետ:
Հնագիտական շերտերը բացելիս պարզ երևում են վառված գերաններ, ինչը պատմում է մեծ հրդեհի կամ հրդեհների մասին, որից հետո կառույցն անընդհատ վերափոխվել ու վերակառուցվել է:
Պեղումների ընթացքում տարածքից գտնվել են նաև խեցեղենի բեկորներ, կենդանիների մնացորդներ:
«Այս հատվածից գտել ենք ձիու ոսկորներ և ցուլի ատամ: Վերին շերտերում ունենք մանր եղջրավոր անասունների ոսկորներ: Հողից հատուկ անալիզ է արվելու Կոպենհագենում, որտեղ հողից փորձելու են կենդանիների ԴՆԹ առանձնացնել: Հետազոտութունների համար նյութեր են ուղարակվելու նաև Գերմանիայի կարևորագույն լաբորատորիաներից մեկը»,- ասել է Միքայել Բադալյանը:
Պեղումները կշարունակվեն նաև հաջորդ տարի: Կարևոր է, որ գտնված կառույցը ոչ թե կրկին հողով փակվի, այլ ստեղծվեն հատուկ ծածկեր, որոնք թույլ կտան պահպանել այն ու ներկայացնել այցելուներին:
«Կարմիր բլուրը Երևանի կարևորագույն հնավայրերից է, բայց դրա հանրահռչակման մասին խոսելուց առաջ պետք է խոսենք դրա պատշաճ տեսքի բերելու, ենթակառուցվածքների զարգացման և ներկայանալի դարձնելու մասին: Վերջին 2- 3 տարում լայնածավալ աշխատանք է իրականացվել: Ցավոք, Կարմիր բլուրը վերածվել էր շինաղբ թափելու մի վայրի և մեծածավալ աշխատանքի արդյունքում այնտեղից գրեթե ամբողջությամբ շինաղբը հեռացված է: Հաջորդ տարվա բյուջեով նախատեսված է Կարմիր բլուրում բավական մեծ ծավալով բարեկարգման աշխատանք կատարել՝ ճեմուղու որոշակի հատվածը, որովհետև այն շատ մեծ է և մաշված, նոր լուսավորություն, նստարաններ, աղբամաններ, անվտանգության տեսախցիկներ, ցուցանականեր, նաև ավտոբուսների համար կայանատեղի: Առաջին փուլում սա կանենք, հաջորդիվ արդեն կկարողանանք ավելի ընդլայնել աշխատանքները: Ի դեպ, սա «Ակտիվ քաղաքացու» շրջանակում ներկայացված նախագիծ էր»,- ընդգծել է քաղաքապետի տեղակալ Գայանե Մելքոմ-Մելքոմյանը:
Բարեկարգումից հետո, երբ տարածքն ավելի ներկայանալի դառնա, ծրագրերը կուղղվեն հնավայրի զարգացմանն ու հանրահռչակմանը: Քաղաքապետարանը հետագայում մտածում է նաև տարածքում թանգարանային շենք կառուցելու մասին:
Նոր պեղումները Կարմիր բլուրի պատմության նոր էջ են բացում՝ ուրարտական ժամանակաշրջանին նախորդող ու հաջորդող պատմությունը բացահայտելու և մեր երկրի հարուստ ժառանգությունն աշխարհին ներկայացնելու համար:
Հայաստանում հայտարարված սգո օրերն աշխատանքային են
«Սուրմալու»-ի ողբերգական դեպքերի հետ կապված ովքեր և ինչ նպատակով են տարածում ապատեղեկատվություն
Պարգևատրվել է «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերի սամբո մարզաձևի հաղթող Մհեր Օհանյանը
Զոհերի, մասնավորապես՝ մահացած կնոջ և երեխայի լուսանկարի հրապարակման նպատակը, համաչափությունը մտահոգության տեղիք է տվել
Սուսաննա Հակոբյանը նշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ
ժամը 21:00-ի դրությամբ հայտնաբերվել է 16 դի, անհետ կորած է համարվում 2 քաղաքացի (թարմացված)
Արցախում ևս սգո օր կհայտարարվի, կխոնարհվի պետական դրոշը
Մայրաքաղաքի կենտրոնում օդը աղտոտված է. ինչ առողջական խնդիրներ կարող է առաջացնել այն և ինչպես պաշտպանվել
«Սուրմալու»-ի պայթյունի հետևանքով օդում ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիան գերազանցել է 4.6, ազոտի երկօքսիդիինը՝ 2.6 անգամ
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է 33-ամյա կալանավորի դին՝ սավանով կախված վիճակում
Քննարկվում է խոշոր եղջերավորների համատարած համարակալման և հաշվառման համակարգի ներդրման ծրագիրը
Կառավարության որոշմամբ սահմանվել է Խելամիտ հարմարեցումներ ապահովելու կարգը
Գնել Սանոսյանը Սյունիքում հետևել է Մ-12- Տեղ-Կոռնիձոր նոր կառուցվող ճանապարհի շինարարությանը
Առգրավվել են «Սուրմալու»-ի հարակից տարածքի բոլոր տեսաձայնագրող սարքերը, քննության առարկա են բոլոր վարկածները
Անի Խաչատրյանի անդրադարձը՝ «Սուրմալուի» սեփականատիրոջ և «Հանրապետություն» կուսակցության կապին վերաբերող նամակներին
ՀՀ-ում սուգ կհայտարարվի․ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել
Ժամը 18։30-ի դրությամբ «Սուրմալուի» տարածքում կա 3 անհետ կորած և 16 զոհ
Զորամիավորումում անցկացվել է մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն
«Սուրմալուի» ողբերգությամբ պայմանավորված Գյումրիում կայանալիք «Գարեջրի օր» փառատոնը հետաձգվում է
Ի գիտություն «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարի մասնակիցների
Հայտնաբերվել է տուֆի ապօրինի արդյունահանման դեպք
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ վարչապետին
Սուրեն Պապիկյանը Շոյգուին ներկայացրել է Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին արձանագրված զարգացումները
ՀՀ ոստիկանության պատվիրակությունը այցելել է Չեխիայի անվտանգության ուժերի գլխավոր տեսչություն
Շիրակում կորոնավիրուսն ակտիվացել է, պատվաստումային գործընթացը՝ նվազել
Առողջապահության նախարարն այցելել է բժշկական կենտրոններում բուժում ստացող, պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներին
Նշվել է «Արծիվ» մահապարտների գումարտակի կազմավորման տարեդարձը
Անհետ կորածների թիվը դարձել է 3 (թարմացված)
Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են. ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է նոր փոխարժեքներ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 54 դեպք
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը
Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհին հեղուկ գազ տեղափոխող ավտոմեքենա է այրվում
Ոստիկանները պարզել են Գյումրու հարկայինի շենքը պայթեցնելու ահազանգ հնչեցրած քաղաքացու ինքնությունը
Մի քանի փողով գրողներ պատմում են, թե Սուքիասյանն է պայթեցրել, որ բիզնեսը խլի. Իոաննիսյանը՝ տարածվող լուրերի մասին
Շարունակվում են հանրակրթական ուսհաստատությունների տնօրենների և տնօրենի տեղակալների վերապատրաստումները
Վթարային ջրանջատում Վեդիում
Անհետ կորածների թիվը դարձել է 4 (թարմացված)
Վրաստանի վարչապետը ցավակցել է «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
31-ամյա Խաչատուր Քեշիշյանը որոնվում է որպես անհետ կորած
Լոռիում խոտը հակավորելու շուրջ վեճն ավարտվել է սպանությամբ․ տրակտորի վարորդը կասկածվում է հանդամասի տիրոջը սպանելու մեջ
© 2022 Հայկական ժամանակ