Շիրակի մարզի մասնագիտական կրթության ու ուսուցման 4 հաստատություն նորացված մոդուլներ և կահավորված դասասենյակներ ունի

10/12/2021 schedule16:26

Տեղի է ունեցել «Անցում՝կրթությունից աշխատաշուկա» ծրագրի համաժողովը, որի ընթացքում ներկայացվել են երկամյա ծրագրի արդյունքներն ու համագործակցության շրջանակները: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը:

Համաժողովին մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը, Շիրակի մարզի՝ մասնագիտական կրթության ու ուսուցման (ՄԿՈՒ) հաստատությունների ղեկավարներ, կրթական և բիզնես կառույցների գործընկեր ներկայացուցիչներ և այլ հյուրեր:

«Կրթությունից դեպի աշխատաշուկա բարեհաջող անցման նպատակով հանրային-մասնավոր համագործակցություն՝ Շիրակի մարզում» («Անցում՝ կրթությունից աշխատաշուկա») ծրագիրը Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացնում է «Մարդը՝ կարիքի մեջ» ՀԿ-ն: Ծրագրի նպատակն է նպաստել Շիրակի մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանը՝ ՄԿՈՒ հաստատությունների և մասնավոր հատվածի միջև կապն ամրապնդելով:

Շիրակի մարզի Ամասիայի, Մարալիկի արհեստագործական պետական ուսումնարաններում, Արթիկի պետական քոլեջում ու Շիրակի պետական գյուղատնտեսական քոլեջում ներդրվել ու փորձարկվել են ՄԿՈՒ-մասնավոր հատված համագործակցության նոր մեխանիզմներ և աշխատանքի վրա հիմնված ուսուցման մասնագիտական ու կարճաժամկետ դասընթացներ՝ տեքստիլ և գյուղատնտեսության ոլորտների ուղղությամբ:

Ուսուցումն առավել արդյունավետ կազմակերպելու համար կահավորվել են հատուկ դասասենյակներ ու լաբորատորիաներ, վերապատրաստվել է դասախոսական կազմը:

ԵՄ ներկայացուցիչ Ֆրանկ Հեսսը ծրագրի լավ հատկանիշներիցմատնանշել է ձեռներեցության հմտությունների ձեռքբերումը: Ըստ նրա՝ ծրագրի ավարտից հետո համարժեք աշխատանք չգտնելու դեպքում շահառուները կարող են հանդես գալ սեփական նախաձեռնությամբ:

Աշխատաշուկայի պահանջների ուսումնասիրության արդյունքում Շիրակի մարզի նշյալ 4 ուսհաստատություններում ձևավորվել և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից երաշխավորվել են 8 կարճաժամկետ և 4 երկարաժամկետ ուսումնական ծրագրեր։

Ներդրված կարճաժամկետ դասընթացներին ընդգրկված է շուրջ 130 մասնակից. նրանցից տասն արդեն աշխատում է, իսկ ևս 8-ը ԵՄ-ի ֆինանսավորմամբ վճարովի փորձաշրջան է անցնում՝ըստ գործատուների հետ ձեռք բերված համագործակցության պայմանավորվածության:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց ու կառույցներին, որոնց աշխատանքի և աջակցության շնորհիվ հնարավոր եղավ ծրագիրը կյանքի կոչել, և նախարարության անունից պատրաստակամություն է հայտնել աջակցելու գործընթացին և խորացնելու արդյունքները:

«ՄԿՈՒ ոլորտը մեզ համար ռազմավարական առաջնահերթություն է, և ոլորտի դրական առաջընթացն էապես նպաստելու է մեր հասարակության և տնտեսության զարգացմանը: Խիստ կարևորում ենք ՄԿՈՒ ոլորտում մասնավորի հետ կապերի սերտացումը, ինչը նպաստում է ուսհաստատությունների կարողությունների բարելավմանը»,- ասել է փոխնախարարը՝ ընդգծելով թվային տեխնոլոգիաների օգտագործման հնարավորությունները հեռավար ուսուցում կազմակերպելու համար:

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ առաջիկայում նախարարությունը հանդես կգա օրենսդրական նախաձեռնությամբ, որը համակարգային, իրավական կարգավորում կմտցնի ուսհաստատությունների աշխատանքի կազմակերպման մեջ:

Նա շնորհավորել է կողմերին, հաջողություն մաղթել և հույս հայտնել, որ ծրագրի մասնակիցները ձեռք բերված փորձն ու կարողությունները կփոխանցեն նաև մյուս գործընկերներին:

Միջոցառման ընթացքում «Մարդը՝ կարիքի մեջ» ՀԿ-ի և ծրագրի մասնակից ՄԿՈՒ հաստատությունների միջև ստորագրվել է նվիրատվության հուշագիր: Ծրագրի շրջանակում ՄԿՈՒ հաստատությունների համար ստեղծվել է ուղեցույց-ձեռնարկ՝ աշխատաշուկայի կարիքների հետազոտման և արդյունավետ հաղորդակցման համար:

Տպել
635 դիտում

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են