Պարզվում են Երևանի և Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի մահվան ելքով ավտոպատահարների հանգամանքները. ՔԿ (տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում քննություն է տարվում Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում տեղի ունեցած՝ մահվան ելքով ավտոպատահարի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն, որում ասված է.

«Նախնական տվյալներով 2021թ․ դեկտեմբերի 12-ին՝ ժամը 23։30-ի սահմաններում, Երևան քաղաքի նշյալ վայրում միմյանց են բախվել  «ԲՄՎ» և «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով վերջինիս վարորդը ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է, իսկ «Ինֆինիտի»-ի ուղևորը,  «ԲՄՎ»-ի վարորդը և ուղևորը  տեղափոխվել են բժշկական կենտրոններ։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:

Կատարվել է դեպքի վայրի և տրանսպորտային միջոցների զննություն, նշանակվել են դիակի դատաբաժշկական, դատատաբժշկական և դատատոկքսիկոքիմիական փորձաքննություններ: Կատարվում է նախաքննություն»։

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում նաև Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին տեղի ունեցած մահվան ելքով ավտովթարի դեպքի առթիվ:

ՔԿ հաղորդագրության համաձայն, նախնական տվյալներով դեկտեմբերի 13-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, բախվել են «ՎԱԶ 2121» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով վերջինիս վարորդը տեղում մահացել է, ևս երեք անձ՝ «Օպել»-ի ուղևորը և «ՎԱԶ 2121»-ի ուղևորն ու վարորդը վթարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն: Կատարվել է դեպքի վայրի և տրանսպորտային միջոցների զննություններ, նշանակվել են փորձաքննություններ:

Նույն օրը և նույն ավտոճանապարհին տեղի է ունեցել ևս մեկ մահվան ելքով ավտովթար: Մասնավորապես. դեկտեմբերի 13-ին՝ ժամը 11:20-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում միմյանց են բախվել «Վազ 21074» և «Վազ 2110» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինիս ուղևորը տեղում մահացել է, իսկ վարորդը  և նույն ավտոմեքենայի մյուս ուղևորը, ինչպես նաև «Վազ 21074»-ի վարորդը և նույն ավտոմեքենայի ուղևորը, վթարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվել է դեպքի վայրի և տրանսպորտային միջոցների զննություններ, ստացվել են արյան փորձանմուշներ։ Որոշումներ են կայացվել՝ դատաքիմիական, դատաբժշկական և դիակի դատաբժշկական փորձաքննություններ նշանակելու մասին։ Նախաքննությունը շարունակվում է։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ավտոպատահարների բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

1639400965,7203.jpeg (662 KB)1639397722,3209.jpeg (303 KB)1639401151,09.jpeg (626 KB)1639401402,6659.jpeg (625 KB)

Տպել
1550 դիտում

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ դրություն հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը