Երևան
15 °C
Աղքատության ու գործազրկության բարձր շեմով պայմանավորված՝ Շիրակի մարզը հանրապետությունում ամենախոցելին է: Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, այս երկու հիմնական գործոնները ներկայացնելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին, ողջունեց նրա այցը Գյումրի:
«Մեզ համար կարևոր է այդ խնդիրների մեղմացմանը միտված ցանկացած ծրագրի իրականացումը։ Պատրաստ ենք համագործակցության, և ես՝ որպես մարզպետ, հաստատում եմ համատեղ աշխատանքի պատրաստակամությունս։ Ինքս կարևորում եմ համագործակցությունը և՛ տարածքային կառավարման, և՛ տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակում, որովհետև փոխգործակցության արդյունքում կկարողանանք հասցեական օգնություն տրամադրել խոցելի խմբերին ու մարդկանց։ Կառավարության որդեգրած սկզբունքներն են սոցիալական բնագավառում աշխատել՝ կարևորելով թափանցիկությունը, մատչելիությունն ու հասանելիությունը»,- ասաց մարզպետը։
Նարեկ Մկրտչյանն էլ վստահեցրեց՝ ամեն ինչ արվելու է առկա խնդիրների լուծման ուղղությամբ: Քննարկման առանցքում, ի թիվս այլ հարցերի, կարևորվեցին հատկապես պատերազմի հետևանքով հաշմանդամություն ստացած զինծառայողների կրթության և աշխատանք գտնելու հնարավորությունները:
Ըստ Մկրտչյանինի՝ հետպատերազմյան շրջանի սոցիալական ճգնաժամը մեծ մասամբ հաղթահարված է, բայց կան մարտահրավերներ, որոնց դեռ պետք է անդրադառնալ՝ պայմանավորված պատերազմի մասնակից տղաների կայուն զբաղվածության, վերապատրաստման տարբեր ծրագրերի իրականացմամբ:
«Ունենք տարբեր ծրագեր պատերազմի մասնակից ավելի քան 500 զինվորի համար: Հիմա քննարկում ենք Շիրակի մարզից հնարավոր շահառուներ ներգրավելու, ինչպես նաև միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների, մարզպետարան ՏԻ մարմինների հետ համագործակցություն սահմանելու, նաև միջազգային գործընկերների հետ հնարավոր համահամագործակցության տարբերակները:
Օրինակ՝ ֆրանսիական մի քանի ընկերությունների հետ ունենք համագործակցություն, որոնք առցանց են մատուցում ծառայությունը և կարող ենք այստեղ Շիրակից շահառուներ ունենալ: Կան ընթացքի մեջ գտնվող ծրագրեր: Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի հետ համագործակցության արդյունքում ավելի քան 100 զինծառայողների կրթության, վերապատրաստման ծրագիր ենք իրականացնում»,- նշեց նախարարը:
Արդյո՞ք վերապատրաստված և կրթություն ստացած հաշմանդամություն ունեցող տղաները կկարողանան աշխատանք գտնել: Նախարարը վստահ ասաց՝ այո, պատերազմից հետո մտածողություն և վերաբերմունք է փոխվել:
«Պատերազմից հետո մասնավորապես պատասխանատվության զգացումը պատերազմական գործողություններին մասնակցած և իրենց առողջությունը վնասած տղաների նկատմամբ ավելի է մեծացել հասարակության շրջանում:
Ունենք բազմաթիվ առաջարկներ մասնավոր ընկերությունների կողմից, որոնք որ պատրաստակամ են իրենց ընկերություններում ընդունել, կրթել, վերապատրաստել և աշխատանքի տեղավորել նրանց:
Մենք՝ որպես Կառավարություն, հնարավորություններ ենք ընձեռում հարմար պայմաններ ստեղծել հաշմանդամություն ունեցողներին աշխատանքի ընդունողների համար: Պետությունը փոխհատուցում է մեկ տարի մինչև 100.000 եկամտահարկի գումար և գումար է տրամադրում գործատուին՝ աշխատավայրի հարմարեցման համար»,- մանրամասնեց Նարեկ Մկրտչյանը:
Շիրակի մարզպետի հետ հանդիպման ընթացքում քննարկվեց նաև վերակազմավորման արդյունքում արդեն ձևավորված միասնական սոցիալական ծառայությունների գործունեության ոլորտին ու աշխատանքի արդյունավետությանը վերաբերող հարցեր։ Համաձայնություն ձեռք բերվեց, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից միջոցներ կուղղվեն Շիրակի մարզ՝ առավել խոցելի խմբերի կարիքները թեթևացնելու նպատակով:
Սամսոն Մատինյան
Եթե Ադրբեջանը չհարձակվի գարնանը, մեր գործը հաջողված կհամարենք. ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար
11 օրում Հայաստանի շրջակա միջավայրին 1 միլիոն դրամի վնաս է հասցվել
Բաթումիում ու Քոբուլեթիում փոթորիկ է. կան տուժածներ և զոհ
Մահափորձ ադրբեջանցի ամենաակտիվ պատգամավորներից մեկի նկատմամբ, վերջինս վիրավոր է. մանրամասներ
«Շենգավիթի համալիր մարզաձևերի մարզադպրոց»-ում վերաբացվել է հիմնանորոգված մեծ դահլիճը
Ավտովթար Պառավաքար-Իջևան ճանապարհին. «Մերսեդես»-ը մոտ 20 մետր սահել է ձորը
Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանի և 3 մարզի բազմաթիվ հասցեներում
Պայթյուն «Կամակատար» լեռան ստորոտում․ այրվել է էլեկտրաենթակայան` հոսանքազրկելով Վանաձորի մի մասը
«Վիզդ կկտրեմ». Արագածոտնի նախկին փոխմարզպետն ավտոմեքենայի ձայնային ազդանշանի համար վիճաբանել է
Հայտնի են «Արտավազդ-2023» մրցանակաբաշխության հաղթողները
Ներկայում Ստեփանակերտի հետ կապի միակ միջոցը միայն հեռախոսն է. Մեծ Շենի համայնքապետ
Մեծ խնդրանք ունեմ՝ շատ մի գովեք Ռանոսին. Պետրակովը խոսել է հետխաղային մամուլի ասուլիսում
Սա քաղաքական որոշում է. եթե վավերացվի Հռոմի կանոնադրությունը, ՌԴ նախագահը կձերբակալվի՞ Հայաստան այցելելու դեպքում
Շենգավիթ վարչական շրջանում մարտի 29-ից 30-ը ջուր չի լինի
Քաղաքացին «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության է գնացել տաբատին ամրացված դանակով
Հայաստան-Կիպրոս՝ 2-2. Հայաստանի հավաքականի նորեկը` 2 գոլի հեղինակ
Էյֆելյան աշտարակը փակել է դռները այցելուների համար
ՀՀ հավաքականի նորեկը հավասարեցրել է Հայաստան-Կիպրոս հանդիպման հաշիվը
Մոսկվա է մեկնել Իրանի արտաքին գործերի նախարարը
«Զուգարանում ուտելը զզվելի է». Քարդաշյանի հրապարակած լուսանկարից երկրպագուները զայրացել են
Ուղիղ կես դար է անցել. 50 տարի առաջ «Արարատը» սխրանք գործեց՝ դառնալով ԽՍՀՄ չեմպիոն ու գավաթակիր
Ուկրաինայի շփման գծում իրավիճակը շարունակում է լարված մնալ. Պենտագոն
60-ամյա կինը հուշանվեր դաշույնով խփել է 19-ամյա երիտասարդ հարևանին
Քննարկվել են ՏԿԵ նախարարի՝ առաջիկայում Վրաստան կատարելիք այցի մանրամասները
Վանաձոր-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել. վարորդներից մեկը մահացել է
Դոլարն ու ռուբլին էժանացել են. տատանումներ տարադրամի շուկայում
Մենք պետք է ճնշում գործադրենք, որպեսզի Ադրբեջանն ապաշրջափակի Լաչինի միջանցքը. ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար
Ռոբերտ Խաչատրյանն ԱՄՆ դեսպանի հետ համագործակցության ծրագրեր է քննարկել
235 մլն դրամ, Բայրոն փողոցում գտնվող բնակարան. ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ նոր հայցադիմում
Դեռ վերակենդանացման բաժանմունքում է․ մանրամասներ Լուսինե Կիրակոսյանի առողջական վիճակից
ԱԽ քարտուղարը Տալլինում բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից Հայաստանի և ԼՂ-ի նկատմամբ հավանական էսկալացիայի մասին
Ֆիզկուլտ ինստիտուտի 21-ամյա ուսանողը հարվածել է ամբիոնի վարիչի գլխին, նա ձերբակալվել է. մանրամասներ
Վրաստանի դեսպանը ՀՀ ՆԳՆ ոստիկանության հետ փոխգործակցությունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել (տեսանյութ)
Ինչ կազմով հավաքականը կմեկնարկի Կիպրոսի դեմ խաղը․ ՀՖՖ–ն հրապարակել է ցանկը
Մեկնարկել է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը
Երևանի համայնքային գերեզմանատներում հուղարկավորությունների համար անվճար տարածք կտրամադրվի
ԿԸՀ-ն նախապատվության քվեակարգով համալրել է թիվ 9 ԸԸՀ-ի թափուր տեղը
Կոնվերս բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
Ինչ է արել վարչապետի աշխատակազմը 2022-ին. Նիկոլ Փաշինյանին զեկուցվել է կատարողականը
«Քաղաքացիական պայմանագիր»-ը ՄԻՊ պաշտոնում առաջադրել է Անահիտ Մանասյանի թեկնածությունը
© 2023 Հայկական ժամանակ