ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է 2022-ի պաշտպանության բյուջեի նախագիծը՝ մոտ 770 միլիարդ դոլար արժողությամբ

16/12/2021 schedule09:45

ԱՄՆ Կոնգրեսի Սենատը չորեքշաբթի հավանության է արժանացրել 2022 թվականի ֆինանսական տարվա (ԱՄՆ-ում այն սկսվում է հոկտեմբերի 1-ին) պաշտպանական բյուջեի նախագիծը՝ մոտ 770 մլրդ դոլարի չափով։ Քվեարկությունը հեռարձակել է C-SPAN հեռուստաալիքը։

Փաստաթղթի օգտին քվեարկել է 89 սենատոր, դեմ՝ 10-ը։ Ներկայացուցիչների պալատն անցած շաբաթ հավանություն է տվել օրինագծին, և այժմ մնում է միայն, որ այն ստորագրի նախագահ Ջո Բայդենը։

Կոնգրեսի կողմից ընդունված բյուջեի նախագիծը նախապես համաձայնեցվել էր ամերիկյան օրենսդիր մարմնի երկու պալատների կողմից։ Ի թիվս այլ բաների, այն պարունակում է դրույթ 4 միլիարդ դոլարի հատկացման մասին Եվրոպական զսպման նախաձեռնության ծրագրին, որն ուղղված է Ռուսաստանի դեմ։ Նախատեսվում է 300 մլն դոլար հատկացնել Ուկրաինային ռազմական օգնության համար, ևս 150 մլն դոլար կծախսվի «բալթյան երկրների հետ անվտանգության ոլորտում համագործակցության համար»։

Միևնույն ժամանակ, «Հյուսիսային հոսք-2» գազատարի դեմ պատժամիջոցների, Ռուսաստանի Դաշնության սուվերեն պարտքի և 35 ռուսաստանցիների, այդ թվում՝ ռուս նախարարների, ռուս խոշոր գործարարների, հասարակական գործիչների և լրագրողների նկատմամբ սահմանափակումներ մտցնելու հնարավորությունը բացառվել է բյուջեի նախագծի համաձայնեցված տարբերակում։ Դրանք բոլորն էլ նախապես մուտքագրվել են որպես փոփոխություններ Պաշտպանության բյուջեի՝ աշնանը Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված տարբերակում։

Կոնգրեսի կողմից հավանության արժանացած օրինագիծն այնուհետ սկսեց քննարկվել Սենատի կողմից, սակայն հանրապետականների և դեմոկրատների միջև տարաձայնությունների պատճառով այն այդպես էլ չհաստատվեց։ Այդ կապակցությամբ Կոնգրեսի վերին և ստորին պալատների համապատասխան հանձնաժողովների ներկայացուցիչները բյուջեի նախագծի նոր՝ փոխզիջումային տարբերակ էին պատրաստել։

Համաձայնեցված բյուջեի նախագծով նախատեսվում է նաև երկարաձգել Պենտագոնի և ՌԴ ՊՆ համագործակցության մի քանի տարվա սահմանափակումը և արգելել բյուջետային միջոցների օգտագործումը «Ղրիմի նկատմամբ Ռուսաստանի ինքնիշխանությունը ճանաչող ցանկացած գործողություն կատարելու համար»։

Բացի այդ, փաստաթուղթը նախատեսում է ավելի քան 7 միլիարդ դոլարի հատկացում Հնդկական և Խաղաղ օվկիանոսների հետ կապված ծրագրերի համար։ Նախագիծը նաև դրույթ է պարունակում Աֆղանստանում ամերիկյան ռազմական արշավն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծման և Պենտագոնից թալիբներին միջոցների և ռեսուրսների փոխանցման արգելքի մասին (Ռուսաստանի Դաշնությունում արգելված է):

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը գարնանը դեմոկրատների կողմից վերահսկվող Կոնգրեսից պաշտպանական կարիքների համար 753 միլիարդ դոլար է խնդրել, ինչը խորհրդակցությունների ընթացքում ավելացել է։ 2021 ֆինանսական տարվա պաշտպանության բյուջեն կազմել է մոտավորապես 740 միլիարդ դոլար։

Տպել
1283 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում