Դավթյանն ու ՄԱԿ հակակոռուպցիոն համաժողովի նստաշրջանի նախագահը քննարկել են անդրազգային հանցավորության դեմ պայքարի խնդիրը

Եգիպտոսի Շարմ Էլ Շեյխ քաղաքում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր հանդիպում է ունեցել Եգիպտոսի Արաբական Հանրապետության վարչական վերահսկողության ծառայության նախագահ Հասան Աբդել Շաֆի Ահմեդ Աբդել Ղանի հետ, ով նաև ընտրվել է Կոռուպցիայի դեմ պայքարի ՄԱԿ-ի կոնվենցիայի անդամ երկրների համաժողովի՝ ընթացող 9-րդ նստաշրջանի նախագահ:

Այս մասին հաղորդագրություն է տարածել դատախազության հանրային կապերի բաժինը:

Հանդիպմանը մասնակցել է նաև Եգիպտոսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա Փոլադյանը:

Կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել անդրազգային հանցավորության, այդ թվում նաև միջազգային ահաբեկչության դեմ պայքարում Հայաստանի և Եգիպտոսի միջև համագործակցության խորացման հնարավորություններին, կապված երկու երկրների քաղաքացիների փոխայցելությունների զգալի աճի հետ՝ միմյանց երկրներում նրանց իրավական պաշտպանության մակարդակի բարձրացման հարցին, իրավական ոլորտի տարբեր ուղղություններով գործակցության ամուր իրավական հիմքեր ձևավորելու հեռանկարներին:

ՀՀ գլխավոր դատախազն արժևորել է ՄԱԿ հակակոռուպցիոն համաժողովի այս տարվա նստաշրջանը Եգիպտոսում հաջողությամբ կազմակերպելու ուղղությամբ կատարված աշխատանքը: Ընդգծելով Վարչական վերահսկողության ծառայության դերը Եգիպտոսի իրավապահ համակարգում՝ Արթուր Դավթյանն առաջարկել է ՀՀ դատախազության և այդ կառույցի միջև համագործակցության նոր կամուրջներ ստեղծել:

ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի արդյունքում տարածաշրջանում ստեղծված անվտանգային և հումանիտար մարտահրավերները:

Նա խոսել է ռազմական գործողություններում հայ խաղաղ բնակչության դեմ պետական մակարդակով ահաբեկչական խմբավորումների զինյալների ներգրավման  փաստերի մասին՝ ակնկալելով տարածաշրջանում բույն դրած այդ չարիքի դեմ պայքարում բարեկամ երկրների աջակցությունն ու սերտ համագործակցությունը:

Պարոն Հասան Աբդել Շաֆի Ահմեդ Աբդել Ղանին իր համաձայնությունն է հայտնել ՀՀ գլխավոր դատախազի բաձրարցրած բոլոր մտահոգություններին և այդ շրջանակներում բոլոր ուղղություններով համագործակցության պատրաստակամություն հայտնել:

Մասնավորապես, նկատի ունենալով, որ առաջիկա տարվա ընթացքում Կոռուպցիայի դեմ պայքարի ՄԱԿ-ի կոնվենցիայի անդամ երկրների համաժողովի նախագահությունն ստանձնում է Եգիպտոսը, և որ ՄԱԿ-ի  թմրամիջոցների և հանցագործության դեմ պայքարի գրասենյակը (UNODC) ղեկավարում է Եգիպտոսը ներկայացնող Ղադա Վալին,  նա առաջարկել է աջակցել միջազգային հանցավորության բոլոր դրսևորումների դեմ պայքարում ՀՀ նախաձեռնություններին:

Եգիպտոսի վարչական վերահսկողության ծառայության նախագահը հատուկ շեշտել է Եգիպտոսի հայ համայնքի՝ դարեր շարունակվող բարձր հեղինակությունն ու դերն իր երկրում:

Նշելով, որ հայ ժողովուրդն ու Հայաստանը բարեկամ են Եգիպտոսի համար՝ նա փոխանցել է իրենց շահագրգռությունը՝ ակտիվացնելու Հայաստանի հետ երկկողմ կապերը բոլոր ոլորտներում:

Տպել
723 դիտում

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը

Որևէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները անհիմն և արհեստածին են․ ԱԳՆ խոսնակը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպման մասին