Բացվել է «Գետահովիտ-2» քարայր-կացարանի պեղումներից հայտնաբերված գտածոների ցուցադրությունը

ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքում տեղի է ունեցել «Գետահովիտ-2» քարայր-բնակատեղիի պեղումներից հայտնաբերված գտածոների ցուցադրության բացման արարողությունը, որին ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, թանգարանների տնօրեններ, հնագետներ և ոլորտի այլ մասնագետներ։ 

Հնագիտական պեղումներն իրականացվում են 2018 թ․-ից (արշավախմբի ղեկավար՝ Իռեն Քալանթարյան)՝ ‹‹Իջևանի գինու, կոնյակի գործարան›› ՓԲԸ-ի ֆինանսավորմամբ։

Նախարարի տեղակալ Ա․ Խզմալյանը ողջունել է ներկաներին և կարևորել մասնավոր հատված-պետություն համագործակցությունը, ‹‹Իջևանի գինու, կոնյակի գործարան›› ՓԲԸ-ի՝ պեղումների ֆինանսավորման շարունակականության ապահովումը, որն ուղղված է պատմամշակութային ժառանգության պահպանությանը: Փոխնախարարը ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի անունից շնորհակալագիր է հանձնել  ‹‹Իջևանի գինու, կոնյակի գործարան›› ՓԲԸ-ին ՀՀ Տավուշի մարզի վարչական տարածքում գտնվող ‹‹Գետահովիտ-2›› քարայր-բնակատեղիի հնագիտական ուսումնասիրություններին աջակցելու, Հայաստանի պատմամշակութային ժառանգության պահպանմանն ու հանրահռչակմանն ուղղված հայրենանվեր գործունեություն իրականացնելու համար։

Ցուցադրությունից հետո գործարանի տնօրինությունը շրջայց է կազմակերպել գինու և կոնյակի արտադրամասեր, հնեցման սրահներ, ներկայացվել է գործարանի պատմությունը։ Տնօրինությունը պատրաստակամություն է հայտնել շարունակելու պեղումների ֆինանսավորումը և խորացնելու համագործակցությունը պատմամշակութային ժառանգության ուսումնասիրման և պահպանության ոլորտում։

Հիշեցնենք, որ «Գետահովիտ-2» քարայրը գտնվում է Իջևան քաղաքից դեպի հյուսիս-արևմուտք՝ Գետահովիտ և Ենոքավան գյուղերի միջև։ Հնագիտական պեղումները սկսվել են 2011 թվականից և շարունակվում են մինչ օրս։ Տարբեր տարիներին հնագետների կողմից հայտնաբերված իրեղեն ապացույցների հիման վրա նշյալ քարայրը (13*8 մ) որակավորվել է՝ որպես բնակավայր՝ թվագրվելով տարբեր մշակութային շերտերով՝ վերին պալեոլիթյան (Ք․ա․ 24-18–րդ հազարամյակներ), պղնձեքարեդարյան (էնեոլիթյան, Ք․ ա. 5-րդ հազարամյակ), միջնադարյան (9-13-րդ դդ.)։ Հատկապես հետաքրքիր են ընտելացրած ձիու՝ քարայրից հայտնաբերված ոսկորների գտածոները, որոնք ուսումնասիրության և հաստատման փուլում են։   

Տպել
774 դիտում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ