«Revive» աքսելերացիոն ծրագրի չորս հաղթող ստարտափ ստացել է դրամաշնորհ

Երևանում դեկտեմբերի 20-ին կայացել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կողմից իրականացված ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի օժանդակ տեխնոլոգիաների զարգացման «Revive» աքսելերացիոն ծրագրի արդյունքների ամփոփման պաշտոնական արարողությունը։ Տեխնոլոգիական աքսելերատորի նպատակը տեղի և արտասահմանյան ստարտափների կարողությունների զարգացումն ու նրանց ընթացիկ գործունեության ընդլայնումն էր՝ ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի որակի բարձրացմանը նպաստող օժանդակ տեխնոլոգիաների մշակմանը:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հայտնում է, որ վետերանների աջակցման «Revive» ծրագիրը ՄԱԶԾ ImpactAim Venture Accelerator-ի նախագծերից է, որն իրականացվել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կողմից՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ։

«Revive»-ին մասնակցության հայտ էր ներկայացրել յոթ երկրի 18 ստարտափ, այդ թվում՝ հայկական ընկերություններ, որոնցից 12-ն են մասնակցել հինգշաբաթյա աքսելերացիոն ծրագրին: Մասնակիցները FAST-ի աջակցությամբ լրամշակել են իրենց լուծումները, ծանոթացել տեղական և միջազգային շուկա մուտք գործելու, առողջապահական անհրաժեշտ հավաստագրեր ստանալու կարգին, ինչպես նաև ստացել խորհրդատվություն բիզնեսի զարգացման այլ ուղղություններով:

Փակման արարողության ժամանակ հայտարարվել են հաղթող ճանաչված չորս ընկերությունները, որոնք Հայաստանից, Իրանից ու ԱՄՆ-ից են: Իմպլանտներ արտադրող հայկական AIP Tech ստարտափը ստացել է 7 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ, մյուս երեքը՝  ամերիկյան Key2Enable-ը, իրանական Sheral-ը և հայկական Oqni-ն արժանացել են 2 հազարական ԱՄՆ դոլար պարգևի:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդգծեց, որ ծրագրի նպատակն է աջակցել բոլոր այն ստարտափերին, որոնք նպատակ ունեն նորագույն տեխնոլոգիաների միջոցով հեշտացնել և բարեկեցիկ դարձնել հաշմանդամություն ունեցող անձանց կյանքը ․«Հաշմանդամություն ունեցող անձանց ուղղված ծառայությունների որակի բարձրացումն, ինչպես նաև ներառական զարգացման ապահովումն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջնահերթություններից է: Այս նպատակով՝ վերջին տարիների ընթացքում նախաձեռնել ենք մի շարք բարեփոխումներ՝ մշակելու, իրականացնելու և ամրապնդելու այն քաղաքականություններն ու ծրագրերը, որոնք ուղղված են աջակցող միջոցների հասանելիությանը և հաշմանդամություն ունեցող անձանց համար ավելի մատչելի պայմանների ստեղծմանը»,-նշեց նախարարը։

Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին նշեց, որաշխարհում շուրջ մեկ միլիարդ մարդ ունի օժանդակ տեխնոլոգիաների կարիք։ Ըստ որոշ գնահատականների՝ 2030-ին այդ թիվը կարող է հասնել երկու միլիարդի: «Այս ամենի մեջ լավ լուրն այն է, որ տեխնոլոգիաների զարգացումը թույլ է տալիս հաշմանդամություն ունեցող անձանց ապահովել օժանդակ տեխնոլոգիաներով: Եվ մեր հանձնառությունն է աջակցել տեխնոլոգիական լուծումներ առաջարկող ընկերություններին, որպեսզի նրանց օգնությամբ արժանապատիվ կյանք վարելու հնարավորություն ստեղծենք հատուկ կարիքներով անձանց համար»,- ընդգծեց Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչը: 

Նաթիա Նացվլիշվիլին իր երախտիքի խոսքը հայտնեց գործընկերներին ու մասնակից ստարտափներին՝ հույս հայտնելով, որ այն կարևոր ու շահավետ փորձառություն էր նրանց համար:

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) ռազմավարական ծրագրերի գծով փոխնախագահ Սյուզաննա Շամախյանը նկատեց, որ ծրագիրը հաջողել է երեք կողմերի արդյունավետ աշխատանքի շնորհիվ:

«Մենք մեծապես կարևորում ենք կառավարության և միջազգային գործընկերների հետ համագործակցությունը Հայաստանում գիտության ու տեխնոլոգիաների համակարգային զարգացումը խթանելու նպատակով: Սա ՄԱԶԾ-ի հետ մեր երկրորդ նախագիծն է. առաջինը՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում հիմնադրված AgriTech աքսելերատորն է, որն արդեն գրանցել է մեծ հաջողություններ», – ասաց FAST-ի ռազմավարական ծրագրերի գծով փոխնախագահը:

Սյուզաննա Շամախյանի խոսքով՝Հայաստանը, լինելով տարբեր շուկաների խաչմերուկում, ունի մեծ ներուժ դառնալու նորարարական հանգույց ոչ միայն տեղական, նաև արտասահմանյան աճի փուլում գտնվող ընկերությունների համար: Եվ հատկանշական է, որ ծրագիրը նախատեսված էր նաև արտասահմանյան ստարտափների համար: «Ծրագրի կարևոր բաղադրիչներից է այն, որ տեղական ու արտասահմանյան ընկերությունները մշակում են լուծումներ Հայաստանում ներդնելու և զարգացնելու համար, և ստանում հնարավորություն հետագայում միջազգային այլ շուկաներ դուրս գալու, այդ թվում՝ Եվրասիական միության, Եվրոպական միության և Մերձավոր Արևելքի երկրներ»,-հավալեց Սյուզաննա Շամախյանը:

Միջոցառման ընթացքում հաղթող ճանաչված ստարտափները տեսակապի միջոցով ներկայացրին իրենց տեխնոլոգիական լուծումներն ու դրանք Հայաստանում կիրառելու հեռանկարը:

«Revive»-ը ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող վետերանների աջակցմանն ուղղված ավելի մեծ աշխատանքի մաս է՝ UNDP Tech2Life «Օժանդակ տեխնոլոգիաները՝ ինքնաբավ կյանքի համար» ծրագրի շրջանակներում։

«Revive» ծրագրի հաղթող ստարտափների մասին

AIP Tech-ն իմպլանտներ արտադրող հայկական ստարտափ է, որն օգտագործում է 3D տպիչ՝ կենսաքայքայվող և բիոակտիվ հարմարեցված իմպլանտներ արտադրելու համար։

Revive ծրագրի կողմից ստարտափը կստանա 7,000 ԱՄՆ դոլար դրամաշնորh`      արտոնագրի հայտ ներկայացնելու գործընթաց սկսելու համար:

Oqni-ն արհեստական բանականության վրա հիմնված ստորին վերջույթների պրոթեզներ արտադրող հայկական ստարտափ է, որը տրամադրում է նաև ինտեգրված վերականգնողական աջակցություն։

Revive ծրագրի կողմից ստարտափը կստանա 2,000 ԱՄՆ դոլար դրամաշնորh` անհրաժեշտ հավաստագրում ստանալու նպատակով մասնագիտական աջակցություն ձեռք բերելու համար:

Sheral-ը իրանական ընկերություն է, որն արտադրում է ստորին վերջույթների պրոթեզներ՝ օգտագործելով ածխածնային մանրաթել։

Revive ծրագրի կողմից ստարտափը կստանա 2,000 ԱՄՆ դոլար դրամաշնորh` անհրաժեշտ հավաստագրեր և հաստատումներ ստանալու նպատակով մասնագիտական աջակցություն ձեռք բերելու համար:

Key2enable-ն ամերիկյան ստարտափ է, որն առաջարկում է թվային հասանելիության նորարար գործիքներ, որոնք օգնում են հաղորդակցմանը, ուսմանը և ներառականությանը:

Revive ծրագրի կողմից ստարտափը կստանա 2,000 ԱՄՆ դոլար դրամաշնորh` անհրաժեշտ հավաստագրում և իրենց արտադրանքի էթիկական ստուգում իրականացնելու նպատակով մասնագիտական աջակցություն ստանալու համար:

Տպել
455 դիտում

Նախնական արդյունքներով՝ որ ուժերն են հաղթանակ տարել երեկվա ՏԻՄ ընտրություններում, և ովքեր կլինեն նոր համայնքապետները

Ազգությամբ քուրդ Աթիլլա Չիչեքի և Հուսեին Յըլդըրըմի նկատմամբ դեռ օգոստոսից ՀՀ-ում հետախուզում է հայտարարված եղել

ժամը 22:00-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է

Ֆրանսիան պահանջել է, որպեսզի Ադրբեջանի ուժերը վերադառնան ելման դիրքեր. Փարիզում կայացել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը

ՀՀ-ի ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի միջև ստորագրվել է համագործակցության ճանապարհային քարտեզ

«Մա՛մ, էն տղեն, որ նկարում էի, պատերազմում է զոհվել». Արեն Մալաքյանը դիմանկարիչ էր, հաճախ էր նկարում հերոսներին

Հերյուրանքի հեղինակին դատական կարգով պարտավորեցնելու եմ հրապարակային ներողություն խնդրել․ Շիրակի մարզպետ

Խոր ցավով տեղեկացա Իժևսկ քաղաքի դպրոցներից մեկում տեղի ունեցած ողբերգական միջադեպի մասին․ Նիկոլ Փաշինյանը հեռագիր է հղել

Կրակային պատրաստություն, մարտավարություն ռազմամարզական ճամբարում․ 11-րդ դասարանցիները 10 օր իրենց կզգան բանակում

Գազի ներքին ցանցի կառուցում, ասֆալտապատում, կենտրոնների նորոգում․ Աշոցքում ընթացքի մեջ են սուբվենցիոն ծրագրերը

ՔՊ-ն Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուներ է առաջադրել

Ինչ էլ ստորագրի, պիտի ասեն՝ դավաճան, թուրք, ով էլ գա, գուցե և ավելի վատ փաստաթուղթ է ստորագրելու․ Լևոն Տեր-Պետրոսյան

ՀՀ ԱԳՆ-ի դիմաց մի շարք քաղաքական և հասարակական ուժեր հավաք են իրականացրել՝ պահանջելով դուրս գալ ՀԱՊԿ-ից

ՀՀ ժողովրդական նկարիչ Արամ Իսաբեկյանը պարգևատրվել է ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալով

Ադրբեջանը քննարկել է Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ-2022»-ին իր մասնակցության հարցը

Սևանի բազմագործառութային պետական քոլեջում կստեղծվի տեխնոլոգիական ուսուցման կենտրոն

Բերդ համայնքում ՏԻՄ ընտրություններին քարոզչություն կատարելուն հարկադրելու մեղադրանքով երկու անձ կալանավորվել է. ՔԿ

Կդադարեցվի Արտաշատ համայնքի Քաղցրաշեն, Այգեզարդ և Այգեպատ բնակավայրերի գազամատակարարումը

Մեկնարկել է Հայ-ռուսական երիտասարդական 8-րդ համաժողովը

Առցանց անմաքս առևտրի շեմը կգործի մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը

Դեսպան Սարգսյանը Կատարի կապի նախարարի հետ անդրադարձել է ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությանը

Զորքերը պետք է վերադառնան սկզբնական դիրքեր. Մեծ Բրիտանիայի դիրքորոշումն Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ

Հունաստանի ԱԳ նախարարը կժամանի Հայաստան

Դոլարն ու եվրոն էժանանում են. ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է նոր փոխարժեքներ

Կարեն Անդրեասյանը միջազգային գործընկերներին է ներկայացրել մեկ տարում իրականացված բարեփոխումային ծրագրերի արդյունքը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Միրոսլավ Հացեկին է ներկայացրել ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված վերջին ագրեսիան

Թատրոնի վարագույրը պետք է բացվի, մենք էլ՝ լինենք մեր «խրամատում». Գյումրու դրամատիկականն ազդարարեց 157-րդ թատերաշրջանը

Լևոն Տեր-Պետրոսյանը Հանրայինի եթերում հարցազրույց կունենա

Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Թատերական պաստառներ» միջազգային փառատոն-մրցույթը

Ֆինանսների նախարարը և ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը քննարկել են մակրոտնտեսական զարգացումներին առնչվող հարցեր

Մահացել է օլիմպիական չեմպիոն Ռաֆայել Չիմիշկյանը

ՌԴ Պետդումայի նախագահ Վոլոդինը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ

Թող հրեական համայնքը շարունակի իր դարավոր և անխափան ընթացքը. ՀՀ վարչապետի շնորհավորական ուղերձը Ռոշ Հաշանայի առթիվ

Վատ և անտեղի. Զոհրաբ Մնացականյանը անդրադարձել է Բելառուսի արտգործնախարարի՝ Փելոսիի այցի քննադատությանը

Քրիստիննե Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Ստրասբուրգ

«Պտտի՛ր հրաշքը». 16 երկիր կհամախմբվի «Մանկական Եվրատեսիլի» 20-րդ պտույտի շուրջ (տեսանյութ)

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 26-30-ը աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով

Անհամբեր սպասում եմ նախագահ Մակրոնի հետ կարևոր բանակցություններին. Նիկոլ Փաշինյան

Երեխայի վաճառքին հանցակցելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է

Չսահմանված վայրում աղբ թափելու համար տուգանքների չափն էապես կմեծանա