Աբովյանի անվան N1 ավագ դպրոցում ազատված ուսուցիչը դատարանի որոշմամբ վերականգնվել է աշխատանքի

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Խաչատուր Աբովյանի անվան N1 ավագ դպրոցը նորից ուշադրության կենտրոնում է:

Այս դպրոցի պատմության ուսուցիչ Հայկ Փայտյանը, որին տնօրեն Քարմիլե Առաքելյանն ազատել էր աշխատանքից 2021 թվականի փետրվարին, դատարանի որոշմամբ վերականգնվել է իր աշխատանքին և դեկտեմբերի 28-ից կվերադառնա դպրոց՝ նորից որպես պատմության ուսուցիչ:

Խաչատուր Աբովյանի անվան N1 ավագ դպրոցում 2021 թվականի փետրվարից, այսինքն՝ շուրջ երկու ամիս, ուսուցչական կազմն ու աշակերտների մի մասը բողոքի ցույց էին անում՝ պահանջելով նորանշանակ տնօրեն Քարմիլե Առաքելյանին հեռանալ դպրոցից, և նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանը վերադառնա աշխատանքի: Ակցիան գլխավորում էր Հայկ Փայտյանը, որը նշում էր՝ ակցիան չի դադարի այնքան, մինչև նոր տնօրենը չհեռանա: Առաքելյանին դպրոցի տնօրեն ընտրել էր ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, երբ հունվարի 22-ին դպրոցի կառավարման խորհուրդն անցկացրել էր տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ, որին մասնակցող երկու թեկնածուներն էլ հաղթող էին ճանաչվել: Այդ դեպքում, ըստ գործող օրենքի, տնօրենի ընտրությունը պետք է կատարեր ԿԳՄՍ նախարարը։ Վահրամ Դումանյանն էլ փետրվարի 3-ին ընտրել էր նոր տնօրեն Քարմիլե Առաքելյանին:

Նոր տնօրենին միայն երկու ամիս անց հաջողվեց վերականգնել դասապրոցեսը, իսկ 26 ուսուցիչներից 13-ն ազատվել էին աշխատանքից իրենց կամքով կամ առանց դրա, այդ թվում՝ Հայկ Փայտյանը, որն էլ դիմել էր դատարան՝ բողոքարկելու Առաքելյանի կայացրած որոշումը:

Քարմիլե Առաքելյանը «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց՝ վստահորեն գիտեր, որ Փայտյանը վերականգնվելու է աշխատանքին, քանի որ այն բոլոր հիմքերը, որն ուզում էր ապահովել ինքը, չի կարողացել ապացուցել. «Ազատման հրամանը ձեռքիցս նա չէր վերցրել, դրանից հետո ես փոստով եմ ուղարկել, կրկին փոստով հետ է ուղարկել: Ես օրենքի բոլոր նորմերը, սահմանները պահել եմ: Հիմա, երբ Փայտյանը վերականգնվել է իր աշխատանքին, պետք է պահի գործատու և աշխատող փոխհարաբերությունները: Կա  աշխատանքային պայմանագիր, որով սահմանված են բոլոր կետերը և նշված, թե դրանք խախտելու դեպքում ինչ կլինի: Ինքը պետք է գիտակցի, որ գալիս է աշխատելու դպրոցում: Ես իրեն աշխատանքից ազատել եմ փետրվարի 22-ին, դատարանը որոշումը կայացրել է նոյեմբերի 28-ին, իսկ վճիռը ուժի մեջ է մտնելու դեկտեմբերի 28-ին: Ես սպասում էի, որ ինքը գար դպրոց, բայց չեկավ, ինքս զանգեցի և հրավիրեցի նրան»,- ասաց տնօրենը:  

Հարցին՝ մտավախություն ունի՞ արդյոք, որ Փայտյանի վերադարձով դպրոցում մթնոլորտը նորից կլարվի և ինչ-որ ակցիաներ կսկսվեն, Առաքելյանը նշեց. «Իրեն ճանաչելով՝ մտածում եմ, որ կփորձի ինչ-որ քայլեր անել, բայց ինքը փոքրամասնություն է դպրոցում: Որևէ մեկը նրան չի աջակցելու: Պատմության ուսուցիչ է և դասարաններում, դասից բացի, միայն ու միայն իր պատմության առարկայից պետք է խոսի»:

Դպրոցի տնօրենն ասում է՝ աշխատանքից ազատված և նորից վերականգնված պատմության ուսուցիչը պետք է հիշի՝ դպրոցն ապաքաղաքական կառույց է, և որևէ մեկը չպետք է խոսի իր քաղաքական գաղափարներից: Նա նաև շեշտեց՝ հիմա դպրոցում շատ լավ մթնոլորտ է, ուսուցչական կազմի հետ հարաբերությունները լավ են, կոլեկտիվը պատրաստ չէ երկրորդ անգամ ցնցում ապրելու:

Նշենք, որ հարցի վերաբերյալ մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև Հայկ Փայտյանից, սակայն դա մեզ չհաջողվեց. մեր հեռախոսազանգերին Փայտյանը չպատասխանեց:

Տպել
2191 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա