ԱՄՆ-ի Կոնգրեսում ներկայացվել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր՝ ծավալուն փաթեթի օրինագիծ

ԱՄՆ Սենատի Դեմոկրատական կուսակցության 25 անդամներից բաղկացած խումբը՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի գլխավորությամբ, ներկայացրել է Ռուսաստանի և Վլադիմիր Պուտինի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագիծը, որը Վաշինգտոնը կարող է ընդունել, եթե Ուկրաինայում իրավիճակը սրվի։

Ինչպես նշվում է հանձնաժողովի կայքում, փաստաթուղթն ստացել է «Ուկրաինայի ինքնիշխանության պաշտպանության ակտ» անվանումը։

«Մեզ պետք են պատժամիջոցներ՝ ուղղված պաշտոնյաների, այդ թվում՝ նախագահ Պուտինի, վարչապետի, արտաքին գործերի նախարարի, պաշտպանության նախարարի, զինված ուժերի գլխավոր շտաբի պետի և զինված ուժերի տարբեր ճյուղերի հրամանատարների դեմ»,- ասվում է օրինագծում:

Բացի այդ, սենատորներն առաջարկել են արգելել Ռուսաստանի առաջնային և երկրորդային սուվերեն պարտքի հետ գործառնությունները, ինչպես նաև սահմանափակումներ մտցնել առաջարկվող ֆինանսական հաստատություններից առնվազն երեքի վրա՝ Սբերբանկ, ՎՏԲ, Գազպրոմբանկ, VEB.RF, Ռուսական ուղղակի ներդրումների հիմնադրամ, «Մոսկվայի Կրետ-բանկ», «Ալֆաբանկ», «Ռոսսելխոզբանկ», «Պրոմսվյազբանկ» «Սովկոմբանկ» և «Տրանսկապիտալբանկ»:

Մեկ այլ կետով առաջարկվում են պատժամիջոցներ «ֆինանսական հաղորդագրությունների մասնագիտացված ծառայությունների (օրինակ՝ SWIFT) մատակարարների նկատմամբ»:

Նախագիծը նախատեսում է նաև լրացուցիչ շտապ օգնություն հատկացնել Կիևին 2022 ֆինանսական տարում 500 միլիոն դոլարի չափով, եթե իրավիճակը վատթարանա։

Ինչպես նշվում է, այս օրինագիծը «հստակ ազդանշան է ուղարկում» Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման դեպքում Ռուսաստանի տնտեսության համար «կործանարար հետևանքների» հասնելու Միացյալ Նահանգների պատրաստակամության մասին։

Ինչպես ավելի վաղ գրել էր The Washington Post թերթը՝ վկայակոչելով Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցչին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն աջակցել է այս օրինագծին։

Նախանշված առաջարկները, այդ թվում՝ Ռուսաստանի ղեկավարության և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ պատժամիջոցների կիրառման վերաբերյալ, նման են այն առաջարկներին, որոնք Մենենդեսն առաջարկել էր ներառել 2021 թվականի աշնանը՝ որպես 2022 ֆինանսական տարվա ԱՄՆ պաշտպանական բյուջեի փոփոխություն։ Սակայն հետո հանրապետականներն արգելափակեցին օրինագծի հետագա ընդունումը։ 768 միլիարդ դոլարի վերջնական բյուջեն, որը ստորագրվել է 2021 թվականի դեկտեմբերի վերջին նախագահ Ջո Բայդենի կողմից, չի պարունակում դեմոկրատների առաջարկած դրույթները։

Այս շաբաթ ԱՄՆ Կոնգրեսը կքննարկի նաև հանրապետական սենատոր Թեդ Քրուզի առաջարկած «Հյուսիսային հոսք 2» գազատարի դեմ պատժամիջոցների նախագիծը։ Սակայն, ինչպես ավելի վաղ նշել էին ամերիկյան վարչակազմի Washington Post-ի աղբյուրները, Քրուզի առաջ քաշած նախաձեռնությունները «չի օգնի զսպել Ռուսաստանին», այլ ընդհակառակը՝ կթուլացնեն Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների դիրքերը։ Ակնկալվում է, որ դեմոկրատների մեծամասնությունը կաջակցի հանրապետական օրենսդիրի նախաձեռնությանը։

Տպել
1145 դիտում

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ դրություն հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը