Վարկային կազմակերպությունների անվան տակ խարդախությամբ հափշտակում են գումարներ. ոստիկանությունը զգուշացնում է (տեսանյութ)

13/01/2022 schedule11:15

Այսօր չափազանց հեշտացել է վարկ ձևակերպելու գործընթացը։ Ցանկացած անձ կարող է առանց բանկ կամ վարկային կազմակերպություն այցելելու օնլայն վարկ ձևակերպել։ Սա, իհարկե, հեշտացնում է մարդկանց կյանքը, սակայն այս հանգամանքից օգտվում են նաև հանցավոր հակումներ ունեցող անձինք։ Ընդհանրապես, վարկ ձևակերպելու համար հարկավոր են վարկառուի անձնական տվյալները։ Հանցամիտների թիրախը նախ հենց քաղաքացիների անձնական տվյալներ հավաքելն է լինում։

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ այդ հավաքումը հիմնականում իրականացվում է սոցիալական կայքերի միջոցով։

Սոցիալական կայքերում բացում են տարատեսակ էջեր, որոնք, իբր, քաղաքացիներին տրամադրում են վարկեր։

Քաղաքացին, հավատալով այս ամենին, ուղարկում է իր անձնական տվյալները, ինչից հետո նրա անունով ձևակերպվում է վարկ, բայց նա, բնականաբար, գումար չի ստանում։ Ձևակերպված վարկի գումարը հափշտակում է խարդախը, իսկ վարկային բեռը մնում է քաղաքացու ուսերին։

Էլեկտրոնային դրամապանակների մասով խաբեության մյուս եղանակն էլ այն է, որ սոցիալական ցանցով քաղաքացու հետ կապվում է, իբր, էլեկտրոնային դրամապանակի կազմակերպության մի աշխատակից, որն առաջարկում է «պրեմիումպլյուս» կամ, այլ կերպ ասած, ստանալ առավել բարձր դաս, ինչը կօգնի վարկեր ձևակերպել կամ ավելի շատ գործարքներ կատարել։ Կրկին պահանջում են տրամադրել անձնական տվյալներ։ Եվ նույն եղանակով բանկում կամ վարկային կազմակերպությունում ձևակերպում են վարկ։ Փորձը ցույց է տվել, որ խարդախները հիմնականում վարկի գումարը փոխանցում են իրենց բուքմեյքերական հաշիվներին, ապա կանխիկացնում։

Խարդախության մեկ այլ եղանակն էլ հետևյալն է։ Հանցամիտը, այսպես ասած, «սև ցուցակ»-ում հայտնված անձանց առաջարկում է միասին գնալ առևտրի որևէ կենտրոն, քաղաքացու անունով, ապառիկ եղանակով, գնել որևէ իր։ Նա խոստանում է վաճառել այդ իրը և գումարը տալ քաղաքացուն։ Իրականում գնածը վաճառում է շատ էժան, գումարը հափշտակում և անհետանում է։ «Լավագույն դեպքում» քաղաքացուն տալիս է վաճառած ապրանքի չնչին մասը, սակայն քաղաքացին սկսում է վճարել ապառիկի ողջ գումարը։

Նշված բոլոր եղանակներով հանցագործությունների փաստերով ոստիկանությունում և քննչական կոմիտեում կան հարուցված քրեական գործեր, կան բացահայտված հանցագործություններ ու պատասխանատվության ենթարկված անձինք, սակայն դեռ կան նաև խաբեությամբ գումար հափշտակողներ։ Ուստի պետք է լինել տեղեկացված։

ՀՀ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ կասկածելի անձանց կամ կազմակերպությունների հետ շփումից, չհավատալ և չուղարկել անծանոթներին սեփական անձնական տվյալները։

Համացանցը ողողված է նման կեղծ հայտարարություններով, դրանք փակցված են նաև գետնանցումների պատերին ու փողոցների սյուներին։ Ֆինանսական գործարքներ հարկավոր է կատարել միայն Կենտրոնական բանկի կողմից վերահսկվող բանկերում ու վարկային կազմակերպություններում։ 

Տպել
879 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին