Միայն վրացական բեռնատարները չեն կարողացել երթևեկել Գյումրիում. ձյան մաքրման աշխատանքները շարունակվում են (լուսանկարներ)

13/01/2022 schedule22:22

Ամառային անվադողերով Գյումրիում հայտնված վրացական բեռնատարներն այսօրվա միակ խնդիր են եղել Գյումրու համայնքապետարանի «Կոմունալ ծառայություն բյուջետային հիմնարկ»-ի համար:

Ձյունառատ օրվա աշխատանքն ամփոփելիս այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում տեղեկացրեց Գյումրու համայնքապետարանի «Կոմունալ ծառայություն բյուջետային հիմնարկ»-ի տնօրենի պաշտոնակատար Արման Շաբոյանը:

«Հատուկ այդ մեքենաների համար նախատեսված ճանապարհով վրացական բեռնատարները եկել և Սևեևսկի թաղամսում չէին կարողացել շարժվել: Խնդիրն այն էր, որ ամառային անվադողերով էին: Վրացիներն ասացին, որ նման եղանակի պատրաստ չէին: Բայց մենք արագ արձագանքեցինք և կարողացանք օգնել, ճանապարհել»,- ասաց Շաբոյանը:

Դեռ երեկվանից Գյումրիում տեղացած և այսօր մինչ այս պահը շարունակվող առատ ձյունը երթևեկության համար հիմնականում խնդիրներ չի առաջացրել: Սկզբում՝ 7, այնուհետև ևս 8 միավոր տեխնիկա է համայնքապետարանը դուրս բերել փողոց: Ընդհանուր 15 տեխնիկա է աշխատել Գյումրու փողոցները ձյունից մաքրելու համար:

Մեքենաներից զատ, նաև բանվորական ուժ է օգտագործվել: Արման Շաբոյանն ասաց՝ մայթերը, բացի ավլող փոքրիկ մեքենաներից, ձյունից ազատվել են սանմաքրման բանվորների ձեռքի աշխատանքի միջոցով:

271773670_2799976286974146_1987675804943188728_n.jpg (576 KB)270260261_351550009817073_3719944929865973921_n.jpg (95 KB)

Ընդհանուր առմամբ, ըստ պատասխանատուի, առկա տեխնիկան, կարելի է ասել, բավարար է աշխատանքի համար, սակայն, վերջին օրերի տեղումներով պայմանավորված, նկատվել է, որ ևս մի քանի մեքենա ունենալն աշխատանքն առավել արդյունավետ կդարձնի:

«Արդեն քաղաքի ասֆալտապատ փողոցները շատ են և գնալով ավելանում են: Զգում ենք, որ նման ծավալի ձյան դեպքում արագ արձագանքման համար մեքենաները քչություն են անում: Քաղաքապետին զեկուցել ենք, եթե հնարավոր լինի, այս տարվա բյուջեով կարողանանք 2 մեքենա ձեռք բերել»,- հույս հայտնեց Արման Շաբոյանը:

Դեռ տարեսկզբին 1200 խմ խարամ, 16 տոննա էլ տեխնիկական աղ են ամբարել: Շաղ են տալիս փողոցներում, ինչպես պատասխանատուն է վստահեցնում, առանց ասֆալտաշերտը վնասելու:

271837058_4789320291154985_1078629691657503415_n.jpg (552 KB)

«Այս պահին 4 մասնագիտացված-համակցված մեքենա ունենք, որոնք այս եղանակային պայմաններում ավլում են ձյան շերտն ու միանգամից մշակում աղ-ավազային խառնուրդով: 2 էքսկավատոր-ամբարձիչ ունենք, 2՝ գրեյդեր, փոքր՝ 2-3 տրակտոր, որոնք մայթերի ավլման համար են: Նաև ունենք ինքնաթափեր, որոնք ևս այսօր ստիպված եղանք դուրս բերել փողոց և հին մեթոդով մշակման աշխատանքներ կատարել»,- նշեց պատասխանատուն:

Մաքրվել են քաղաքի գրեթե բոլոր փողոցներն ու հիմնականում այն մայթերը, որոնք առավել բանուկ են և մարդաշատ:

271758761_4789320167821664_5709968177101148370_n.jpg (452 KB)

 

Սամսոն Մատինյան

Տպել
2113 դիտում

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)