Գազի վերջնական սակագինը սպառողների համար կորոշվի թափանցիկ ընթացակարգով. նախարարությունը պարզաբանում է

14/01/2022 schedule16:21

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը պարզաբանում է տարածել գազի սակագնի վերանայման վերաբերյալ։

«Լրատվամիջոցներում տեղ են գտել մի շարք իրարամերժ և անհիմն հրապարակումներ իբրև «գաղտնի կնքված հերթական գազային համաձայնագրի» վերաբերյալ։

Մանիպուլյատիվ մեկնաբանությունները և ապատեղեկատվության տարածումը կանխելու նպատակով կրկին տեղեկացնում ենք.

1. 2022թ. համար սահմանին գազի գնի հարցը կարգավորված է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ և «Գազպրոմ Էքսպորտ» ՍՊԸ միջև դեռևս 2013թ. կնքված պայմանագրին կից լրացուցիչ համաձայնագրով, ըստ որի՝ սահմանին գազի գինը 2022թ. համար պահպանվում է: Նշված լրացուցիչ համաձայնագիրը կնքվել է 2021թ. հոկտեմբերի 29-ին: Դեռևս 2013թ. կնքված պայմանագրով, որը հրապարակային փաստաթուղթ է, կողմերի միջև համաձայնեցված և հաստատված է եղել փաստացի կալորիականությամբ գազի գնի մեծության ճշգրտման բանաձևը, որը կիրառվելու է 2022 թվականի ապրիլի 1-ից:

2. Միևնույն ժամանակ, ՀՀ կառավարությունը 2021թ. դեկտեմբերի 23-ի նիստում հավանության է արժանացրել ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին 2013 թվականի դեկտեմբերի 2-ի Համաձայնագրում փոփոխություններ կատարելու արձանագրության ստորագրման առաջարկությունը: Նշված որոշումը հրապարակվել է դեռևս 2021թ. դեկտեմբերին և տեղադրված է եղել ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջում:

Ներկայումս Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություններին հանձնարարված է կազմակերպել արձանագրության ստորագրումը։

Գազի վերջնական սակագինը սպառողների համար ևս կորոշվի թափանցիկ ընթացակարգով, և այդ մասով կլինեն բաց քննարկումներ ՀԾԿՀ առաջիկա նիստերի ընթացքում»,- նշված է տարածված հաղորդագրությունում։

Տպել
337 դիտում

Վարդենյաց լեռնանցքով պետք է երթևեկել անվաշղթաների կիրառմամբ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների ընթացքը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Արտակարգ դեպք ՀՀ բանտերից մեկում. փաստաբանը փորձել է փոխանցել ծխելու համար նախատեսված սարք, որում թմրամիջոց է եղել

Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո հետախուզվող է բերման ենթարկվել

Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում մեքենաներ են բախվել. պարեկները պարզում են վարորդների ինքնությունը

Թեստի բացասական պատասխան կամ պատվաստման սերտիֆիկատ. հանրային վայրերի այցելության նոր սահմանափակումները (տեսանյութ)

25-ամյա երիտասարդին մարմնական վնասվածք պատճառած անձը ձերբակալվել է

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Wizz Air Abu Dhabi-ն թռիչքներ կիրականացնի դեպի Երևան, ՀՀ-ում կկառուցվի ևս մեկ արևային ֆոտովոլտային կայան

Առնոլդ Շվարցենեգերն անցել է կարմիր լույսի տակով և վթարի ենթարկվել

Գյումրիում տեղի ունեցածը բնական գազի արտահոսք չէ. «Գազպրոմ Արմենիա»

Ավարտվել է Ղազարավան ջրաղբյուրից դեպի Աշտարակի ու Էջմիածնի տարածաշրջաններ ձգվող խողովակաշարի կառուցումը

Արցախում ծայահեղ ծանր վիճակում է 4 մարդ. հաստատվել է կորոնավիրուսի 9 նոր դեպք

Հաստատվել է կորոնավիրուսի 940 նոր դեպք. մահ չի արձանագրվել

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 50 ավտոմեքենա, օգնություն է ցուցաբերվել 80 քաղաքացու

Շիրակի մարզում չափահաս ազգաբնակչության 41,5 տոկոսը պատվաստված է

Մինչև 6 ժամ լույս չի լինի Երևանի բազմաթիվ հասցեներում և 3 մարզի տարբեր համայնքներում

Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում բուք է. ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Տաթև-Կապան ավտոճանապարհին արգելափակումից 23 բեռնատար է դուրս է բերվել

Բարի գալուստ սպորտի, հումորի և մշակույթի կենտրոն. Տյումենից Գյումրի են ժամանել տուր-օպերատորներ և ԶԼՄ ներկայացուցիչներ

Պետական գույքը հանրային սեփականություն է, հանրությունը պիտի տեղյակ լինի՝ ինչպես է կառավարվում այն. Առնակ Ավետիսյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն

Արցախից Երևան տեղափոխված երեխան «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում է. վիճակը կայուն ծանր է

ՀՀ-ում կրճատվել է միջմարզային երթուղիների թիվը. աստիճանաբար անցում կկատարվի միասնական երթուղային ցանցի

Մահացել է Հայաստանի վաստակավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար Սամվել Հարությունյանը

Ձեր չարչարանքի և փայլուն աշխատանքի արդյունքում պետությունը 2021-ին ստացել է 600 մլն դրամի շահույթ. Կարեն Անդրեասյան

Նազելի Բաղդասարյանը Շիրակի մարզ է հրավիրել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալին՝ ֆերմերների հետ հանդիպման

Ղազախստանը պատրաստակամ է քննարկել «Քովիդ-19»-ի դեմ իր արտադրած պատվաստանյութը ՀՀ-ին տրամադրելու հարցը

ՀՀ ոստիկանապետը 2022-ը հայտարարել է թմրամիջոցների դեմ պայքարի տարի. տեղի է ունեցել ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստը

ՀՀ արդարադատության նախարարը նոր տեղակալ ունի

Գորիս-Սիսիան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ

Հանրային սննդի օբյեկտներ, հյուրանոց, մարզասրահ, գրադարան, թանգարան, թատրոն ու կինո այցելելու նոր պահանջ

ԱԺ փոխնախագահն ընդունել է ԵՄ պատվիրակությանը. անդրադարձ է արվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին

Կենտրոն վարչական շրջանի տնտեսվարողները տուգանվել են պոլիէթիլենային չթույլատրված տոպրակների օգտագործման համար

Երևանի քաղաքապետարանում անցկացվող ամենշաբաթյա գործակարգավարական խորհրդակցությունները կհեռարձակվեն ուղիղ եթերով

Թաղման բյուրոյի խնդիրների ու խախտումների վերաբերյալ քննարկում է տեղի ունեցել Երևանի դատախազի տեղակալի եւ քաղաքապետի միջև

Հակոբ Հակոբյանն ու Արթուր Մանուկյանն ընտրվել են ՀՌՀ անդամ

Արցախում ավտովթարի հետևանքով ծանր վնասվածք ստացած երեխան ռուս խաղաղապահների ուղղաթիռով այսօր տեղափոխվել է Երևան

UCOM-ը զանգերի սպասարկման նոր կենտրոն կունենա Վանաձորում