16.000 մարդ Արցախում օգտվում է վարձակալության ծրագրերից և հյուրանոցային ծառայություններից, կառուցվում է 2.862 բնակարան

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հունվարի 18-ին հանդես է եկել մամուլի մեծ ասուլիսով՝ անդրադառնալով 2021թ. կատարած և 2022թ.-ին նախանշված աշխատանքներին: Այս մասին տեղեկացնում է ԱՀ կառավարության ֆեյսբուքյան էջը:

Արտակ Բեգլարյանը նախ անդրադարձել է անմիջապես պետական նախարարի աշխատակազմի կողմից 2021 թվականի ընթացքում մշակված և ԱՀ կառավարության հավանությանն արժանացած ծրագրերին:

Մասնավորապես, հաստատվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության միջոցառումը, ինչի արդյունքում 1.349 շահառուների մասով կայացվել է բավարարման մասին որոշում:

Հաստատված աջակցության գումարը կազմում է մոտ 6 միլիարդ 726 միլիոն դրամ, որից մոտ 2 միլիարդ  667 միլիոնը` գումարի տրամադրման ձևով: 2021 թվականի ընթացքում Արցախի ներդրումային հիմնադրամն ընդունել է ֆիզիկական անձանց կողմից ներկայացված 46.956 հայտ, որից 8.352-ը 2022 թվականի հունվարի 1-ի դրությամբ բավարարված է՝ ավելի քան 10 մլրդ դրամի չափով:

Բեգլարյանն առանձին անդրադարձ է կատարել նաև բնակարանային ապահովման ծրագրերին: Ստեղծվել և պետական նախարարի կառավարման ներքո գործում է ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեն, որն ընդունում է հայտերը, ուսումնասիրում և հաստատում կամ մերժում է դրանք, ձևավորում հերթացուցակները՝ ըստ ԱՀ կառավարության կողմից սահմանված առաջնահերթության միավորների համակարգի:

Տեղահանված անձանց բնակարանային ապահովվածության խնդրին գործադիրի հետևողականությունը պետական նախարարը հաստատեց թվերով: Մոտ 16 հազար մարդ այժմ Արցախում օգտվում է վարձակալության ծրագրերից և հյուրանոցային ծառայություններից, զուգահեռաբար կառավարությունը շարունակում է տեղահանված և սոցիալական այլ խմբերի պատկանող անձանց նկատմամբ իր պարտավորությունների կատարումը՝ զարկ տալով բնակարանաշինությանը: Չհաշված վերջին ամիսներին հատկացված բնակարանները՝ այսօրվա դրությամբ Հանրապետությունում  կառուցվում է  2.862 բնակարան, և առաջիկայում նոր ծրագրեր էլ կմեկնարկեն՝ Հանրապետության նախագահի նախանշած առաջնահերթություններին համապատասխան:

Պետական նախարարն անդրադարձել է նաև իր համակարգման ու կառավարման ներքո գտնվող մարմինների գործունեությանը, ոլորտային հիմնախնդիրներին ու առաջիկա ծրագրերին: Համաձայն Հանրապետության նախագահի նախընտրական ծրագրի՝ Արցախում կշարունակվեն անվճար առողջապահության և անվճար կրթության ծրագրերը:

Ի պատասխան լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերի՝ չեն շրջանցվել նաև արտաքին ու ներքին քաղաքականությանը վերաբերող հարցերը: Արտակ Բեգլարյանը խոսել է Արցախի անկախության միջազգային ճանաչման, սահմանադրական հնարավոր փոփոխությունների, պաշտոնատար անձանց աշխատանքների արդյունավետության ու թափանցիկության և մի շարք այլ հանրային հետաքրքրություն ներկայացնող թեմաների շուրջ:

Տպել
773 դիտում

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)