ՀՀ-ում կրճատվել է միջմարզային երթուղիների թիվը. աստիճանաբար անցում կկատարվի միասնական երթուղային ցանցի

Հայաստանում, նախորդ տարվա սկզբի համեմատ, կրճատվել է միջմարզային երթուղիների թիվը: Դրանք 2021 թվականի հունվարին 150-ն էին, այժմ դարձել են 133-ը: Ուղեվարձի որեւէ փոփոխություն, սակայն, նախորդ տարվա համեմատ, չի եղել: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության վարչությունից:

Միջմարզային երթուղիներ սպասարկող 3 կազմակերպություն հրաժարվել է աշխատել 2022 թվականին, 2-ն էլ դիմել են՝ սպասարկումից հրաժարվելու համար, ինչը, սակայն, դեռ չի հաստատվել: Դադարեցվել է Երեւան-Նոյակերտ (թիվ 483), Երեւան-Երասխ (թիվ 468), Արաքս-Մասիս (թիվ 479) երթուղիների սպասարկումը:

Գործունեությունը դադարեցնելու խնդրանքով էլ դիմել են Երեւան-Աբովյան երթուղին սպասարկող (թիվ 261 ավտոբուս) «Կինգ դելյուքս» ՍՊԸ-ն ու Իջեւան-Վանաձոր երթուղին սպասարկող «Արմինե եւ Սյուզան» ՍՊԸ-ն (թիվ 669 ավտոբուս):

Ամիսներ առաջ էլ անդրադառնալով սպասարկումը դադարեցնելու խնդրանքով դիմած մեծաթիվ ընկերությունների խնդրին՝ ՏԿԵ-ից հայտնել էին, որ շուրջ երկու տասնյակից ավելի կազմակերպություններ դադարել են սպասարկել 2019 թվականից՝ համավարակի պիկ շրջանից հետո: Հիմնական պատճառներն են նվազ ուղեւորահոսքն ու մասնավոր տաքսի ծառայությունների ավելացումը:

ՏԿԵ ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության բաժնի պետի պաշտոնակատար Ռուզաննա Այվազյանն էլ «Հայկական ժամանակ»-ին փոխանցեց, որ մեկ օպերատորի կողմից Հայաստանի բոլոր մարզերում լինելու է կենտրոնացված սպասարկում:

Կոտայքի մարզում ունեն արդեն հաղթող կազմակերպություն. բոլոր երթուղիներն սպասարկելու է մի կազմակերպություն: «Մինչեւ մայիս նոր տրանսպորտային միջոցները Հայաստանում կլինեն, եւ այդ մարզի երթուղիները կսպասարկվեն նոր կոմպակտ դասի հարմարավետ ավտոբուսներով»,- ասաց նա: Նույնը ներդրվելու է մյուս մարզերում: Երեկ կայացել է Արարատի մարզը սպասարկող ընկերությունների մրցույթը, որին երեք ՍՊԸ էր դիմել: Ռուզաննա Այվազյանի փոխանցմամբ՝ հաղթողը կսպասարկի ամբողջ մարզը:

Արմավիրի մարզի Վաղարշապատի շրջանում եւս արդեն հաղթող կա: «Քանի որ տրանսպորտային պարկն ամբողջովին թարմացվում է, այսինքն՝ 2021-2022 թվականների արտադրության են լինելու միայն, ուստի ընկերությունները կոնկրետ պայմանագրեր են ներկայացնում մրցույթին: Պայմանագրում կետ կա, որտեղ նշվում է, որ մրցույթում հաղթող ընկերությունն առավելագույնը 6 ամիս ժամկետում պետք է ձեռք բերի ավտոբուսներ, ու երթուղիները շահագործելու են բացառապես նոր ավտոբուսներով:

Իսկ ինչ վերաբերում է Իջեւան-Վանաձոր երթուղուն, ապա այն մտնում է Տավուշ-Լոռի միջմարզային երթուղու մեջ: Այստեղ դեռ մրցույթ չի հայտարարվել, սակայն եթե ցանկություն ունեցող ընկերություն լինի, կարող են տվյալ երթուղուն տալ ժամանակավոր սպասարկման իրավունք: Այվազյանի փոխանցմամբ՝ 2018 թվականից իրականացվում է շատ մեծ ծրագիր, որի արդյունքը քաղաքացիները մի քանի ամսից կտեսնեն:

«Արդեն ունենք մշակած ծրագրային համակարգ, որի միջոցով կկարողանանք ապահովել ինտերակտիվ քարտեզի պահանջը. բջջային հավելվածով մարդիկ կկարողանան տեսնել, թե իրենց տրանսպորտային միջոցը որտե՞ղ է, ո՞ւր է հասել: Ծրագիրը պատրաստ է, սակայն այդ հավելվածը եւս կգործարկվի, երբ բոլոր մարզերում արդեն շահագործման հանձնվի նոր տրանսպորտային շարժակազմը»- հայտնեց Այվազյանը:

Հարցին՝ վճարման համակարգն ինչպե՞ս է լինելու, արդյոք մայրաքաղաքի տրանսպորտի նման կլինի, Այվազյանը նշեց, որ նման պահանջ չկա սահմանված, փոխադրողն ինքը կորոշի:

Հետագայում նախատեսվում է նաեւ միասնական տոմսային համակարգի ներդրում միջմարզային երթուղիների դեպքում, ինչը, սակայն, հնարավոր կլինի իրականացնել բոլոր երթուղիների ձեւավորումից հետո: Իսկ ինչ վերաբերում է ամբողջական տրանսպորտային համակարգին, ըստ Այվազյանի՝ մինչեւ 2023 թվականի ավարտը ենթադրվում է, որ աշխատանքներն ավարտված լինեն:

Տպել
1348 դիտում

Արայիկ Հարությունյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին. կարևորվել է երկու հայկական պետությունների փոխգործակցության սերտացումը

Պատերազմի քննիչ հանձնաժողովն աշխատանքը չի համապատասխանեցնելու որոշ թերթերի խարդավանքների տրամաբանությանը. Քոչարյան

Ատեստավորման նպատակով այս տարի կվերապատրաստվեն ավելի քան 14 հազար ուսուցիչներ

Անձնագիր ձեռք բերելիս անձի նույնականացման գործիքակազմը բարելավման կարիք ունի. ՀՀ գլխավոր դատախազը միջնորդագիր է հղել

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել համակարգի աշխատողներին պարգևատրումներ տրամադրելու վերաբերյալ

Վրաստանի ՊՆ ներկայացուցիչներն այցելել են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան

Ալեն Սիմոնյանն ընդունել է Գիտանաս Նաուսեդային. անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության խնդիրներին

Վահագն Խաչատուրյանը հյուրընկալել Լիտվայի Հանրապետության նախագահին. նրանք հանդես են եկել հայտարարություններով (տեսանյութ)

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ԵԽ նախարարների կոմիտեի նիստին (տեսանյութ)

Միացյալ Նահանգները լավ գործընկեր է ձեռք բերել՝ ի դեմս Հայաստանի կառավարության. Լին Թրեյսի

Ավտովթար Երևանի «Հայրենիք» կինոթատրոնի մոտակայքում. կա զոհ

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Յան Լիպավսկիի հետ. քննարկվել են միջազգային նշանակության հարցեր (տեսանյութ)

Առանձին գոտիներում երեկոյան ժամերին սպասվում է թաց ձյուն. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Այսօր հենց քաղաքացին է Հայաստանի Հանրապետության ժողովրդավարության առանցքային երաշխավորը. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ես ժպտացի ու ողջունեցի նրանց. Անդրեասյանը՝ իրեն թուրք անվանած ակցիայի մասնակիցների մասին

Հաստատվել է վերապատրաստումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը. դրանք 19-ն են

Տավրոս Սափեյանը նշանակվել է Թալինի ղեկավարի պաշտոնակատար. համայնքում նոր ընտրություններ կլինեն

Հանրապետության նախագահի նստավայրում տեղի են ունեցել հայ-լիտվական բարձր մակարդակի հանդիպումներ (տեսանյութ)

Պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ կվերականգնվի Չորաթանի՝ 13-րդ դարի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին

Ինչպես ՀՀ-ում բերել ենք ժողովրդավարություն, այնպես էլ բերենք խաղաղություն. վարչապետը համախմբման կոչ արեց

Ոստիկանությունը թմրամիջոցի մաքսանենգության դեպք է բացահայտել (տեսանյութ)

Ծրագիրն ուղղված է եղել քաղծառայության կարողությունների հզորացմանը. փոխվարչապետը մասնակցել է Եմ Թվինինգ ծրագրի ամփոփմանը

Թուրինում մեկնարկել են Եվրոպայի խորհրդի նախարարական 132-րդ նստաշրջանի աշխատանքները. ԱԳՆ

Աննա Մանուկյանի աշխատանքային պայմանագիրը լուծարվել է աշխատանքային կարգապահությունը խախտելու համար. պարզաբանում

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄԷ նորընտիր նախագահին

Քննիչը սպանության համար մեղադրվող անձի ազատազրկումը նվազեցնելու համար նրա մորից ստացել է 40 հազար դոլար կաշառք. ԱԱԾ

Լիտվայի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Արդարադատության նախարարի նորանշանակ տեղակալի կենսագրությունը

ՀՀ ՄԻՊ-ն ու Հայաստանում ՌԴ դեսպանը քննարկել են երկրում տեղի ունեցող իրադարձություններն ու այլ հարցեր

«Դիմադրություն» շարժման անդամները հավաքվել են «Մարիոթ» հյուրանոցի դիմաց

Վարչապետի որոշմամբ՝ արդարադատության նախարարի նոր տեղակալ է նշանակվել

Նորք-Մարաշում 58-ամյա քաղաքացուն դանակահարել է նույն թաղամասի բնակիչներից մեկը. վերջինս ձերբակալվել է

Երեկվա հավաքների ու ցույցերի ընթացքում ակցիայի մասնակիցների ու ոստիկանների միջև միջադեպեր չեն եղել. ՄԻՊ

Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակի քննության հայտերի ժամկետը երկարաձգվել է

Պաշտպանության նախարարն այցելել է 3-րդ բանակային զորամիավորում և ռազմամարզական վարժարան (լուսանկարներ)

Ամենայն հայոց կաթողիկոսը վավերացրել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդի ընտրությունը

10 ժամ ջուր չի լինելու Աջափնյակ և Մալաթիա Սեբաստիա վարչական շրջաններում

Երևանում ավտովթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել ՀՀ-ում Իտալիայի դեսպանը

ՀՀ ձյուդոյի հավաքականը Վլադիկավկազում 11 օր ուսումնամարզական հավաք կանցկացնի. մեկնելու են միջազգային մրցաշարերի

ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ուկրաինային 40 միլիարդ դոլար օգնության հատկացման փաթեթին