Հայ-ամերիկյան հարաբերություններից մինչև ռազմագերիների խնդիր. Ալեն Սիմոնյանն ԱՄՆ-ում հանդիպել է Նենսի Փելոսիին

Հունվարի 19-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին:

Հանդիպմանը Ալեն Սիմոնյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կողմից 2018 թվականի Թավշյա հեղափոխությունից հետո ժողովրդավարական ինստիտուտների եւ օրենքի գերակայության ամրապնդման գործում արձանագրված հետեւողական առաջընթացը: Նա ընդգծել է Հայաստանի իշխանությունների եւ խորհրդարանի ջանքերը կոռուպցիայի դեմ պայքարի եւ թափանցիկության ու հաշվետվողականության բարձրացման ուղղությամբ, ինչպես նաեւ ընդգծել ազատ եւ արդար ընտրությունների դերը բարեփոխումների անշրջելիության ապահովման գործում:

886.jpg (326 KB)

Ալեն Սիմոնյանն իր գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել այն փաստի վրա, որ 2018-2021 թվականներին Հայաստանը բարելավել է Transparency International-ի կոռուպցիայի ընկալման իր ցուցանիշը՝ 35-ից անցնելով 49-ի, եւ Freedom House-ի գնահատմամբ՝ ազատության գլոբալ ցուցանիշը դրական աճ է արձանագրել: Կողմերը վերահաստատել են, որ ժողովրդավարությունը հայ-ամերիկյան համագործակցության կարեւորագույն հիմնասյուներից է:

Ալեն Սիմոնյանը ներկայացրել է կոնկրետ ոլորտներում Հայաստանի օրենսդրական մի շարք բարեփոխումներ:

Ազգային ժողովի նախագահն իր գործընկերոջը տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ներկա փուլի եւ 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին: Նա վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ աշխատելու տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության եւ անվտանգության հաստատման ուղղությամբ:

889.jpg (264 KB)

Նա ընդգծել է, որ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են բացահայտորեն սպառնալ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը եւ շարունակում են ոտնձգությունները նրա տարածքի նկատմամբ: Կողմերը համակարծիք են եղել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորումը կարող է ձեռք բերվել միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո:

Քննարկվել են նաեւ Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման, ինչպես նաեւ տարածաշրջանում բոլոր կոմունիկացիոն գծերի բացմանը վերաբերող հարցեր:

887.jpg (272 KB)

Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ամերիկյան միջխորհրդարանական հարաբերությունների ամրապնդմանն ու նախանշել այդ ուղղությամբ համագործակցության ընդլայնումը: Այս համատեքստում Ազգային ժողովի նախագահը բարձր է գնահատել Կոնգրեսի հայկական հարցերով խմբի գործունեությունը, որն ունի երկկուսակցական աջակցություն եւ առանցքային դեր է խաղում այդ հարաբերությունների ամրապնդման գործում: Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել խոսնակ Փելոսիին եւ նրա բոլոր գործընկերներին Հայոց ցեղասպանության ճանաչման եւ համապատասխան բանաձեւի ընդունման գործում նրանց ունեցած արժեքավոր ներդրման համար:

Հանդիպմանը Նենսի Փելոսիին է հանձնվել Պատվո շքանշան՝ Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ՝ հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների ամրապնդման եւ զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:

890.jpg (339 KB)

Հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի փոքրամասնության ղեկավար հանրապետական Քեվին ՄըքՔարթին, հանրապետականներ Դեւիդ Վալադաոն, Գաս Բիլիրակիսը, դեմոկրատներ Ֆրենկ Փալոնը, Ջեքի Սփիրը, Ադամ Շիֆը եւ Աննա Էշուն:

Տպել
539 դիտում

Նոր հանցանք ամբաստանյալի կողմից՝ խափանման միջոց կալանքը գրավով փոփոխելու դատարանի որոշման արդյունքում

Պապիկյանն ընդունել է Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատարին. քննարկվել են տարածաշրջանային անվտանգության խնդիրները

Լվացքի օր՝ Երևանում․ ԵՄ դեսպանն իր գրասենյակի պատուհանի «հայկական» տեսարանից լուսանկար է հրապարակել

Մեկնարկում է «Տիեզերական ճամբար 2022»-ի հայտագրումը. ԲՏԱ նախարարություն

Նորերով կփոխարինվեն ու կթարմացվեն երևանյան մի քանի գեղարվեստական շատրվանների 12 ջրամղիչ համակարգեր

Երուսաղեմի հայոց պատրիարքն ընդունել է Արցախի 44-օրյա պատերազմում վիրավորված զինվորներին

ԿԿայանա «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը. Շորժայից Ծովագյուղ հատվածը փակ է լինելու

Պաշտոնական Փարիզը մեծ կարևորություն է տալիս ՀՀ-ի հետ համագործակցությանը. հանդիպել են վարչապետն ու Ֆրանսիայի դեսպանը

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Փարիզի քաղաքապետը. հայտնի է օրակարգը

ՀՀ փոխվարչապետին ներկայացվել է Երևանի Տիչինայի փողոցին և Հյուսիս-հարավ մայրուղուն հարող թաղամասի քաղաքաշինական ծրագիրը

Շվեյցարիան 12 մլն շվեյցարական ֆրանկ դրամաշնորհ է հատկացնում Հայաստանին՝ ամենահեռավոր ֆերմերների համար

Մշտապես կանգնած ենք Արցախի ժողովրդի կողքին. Արթուր Թոցմասյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Արամ Առաջինի հետ

Ֆինանսների նախարարն աշխատանքային քննարկում է ունեցել Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրենի հետ

Կապանում Իրանի հյուպատոսություն կլինի, պետական մակարդակով համաձայնություն կա. ՀՀ-ում Իրանի դեսպան

Հիմնանորոգվում է «Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանի քարե շինությունն ու բարեկարգվում տարածքը (տեսանյութ)

Ձեր գիտելիքները բազմապատկեք և կիրառեք մեր հայրենիքի հզորացման համար. Ստեփանակերտի քաղաքապետի ուղերձը շրջանավարտներին

Աշխարհում արձանագրվել է կապիկի ծաղիկ հիվանդության 338 հաստատված դեպք, ևս 93 դեպք հետազոտվում է. ԱՀԿ

Չոռնոգորիայի նախագահը հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների հարցերը կքննարկի միջազգային գործընկերների հետ

Արցախի դպրոցներում այսօր հնչում է Վերջին զանգը. ուղերձ է հղել ԿԳՄՍ նախարարը

Անել ամեն ինչ՝ դաշնակցային և եղբայրական հարաբերությունների զարգացման համար. հանդիպել են ՀՀ վարչապետն ու ՌԴ դեսպանը

Վարչապետը Սյունիքի մարզպետի նոր տեղակալ է նշանակել

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի նախագահին՝ երկկողմ դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի առթիվ

Նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում մի շարք հանդիպումներ է ունեցել

ՌԴ տրանսպորտի նախարարությունն աշխատում է Վերին Լարսի անցակետի թողունակությունը մեծացնելու ուղղությամբ

Բռնցքամարտի ԵԱ. մեկնարկում են քառորդ եզրափակիչի մենամարտերը, Հայաստանն այսօր ունի 9 մասնակից

Արգելվել է կապիկների և կրծողների կարգին պատկանող կենդանատեսակների ներմուծումը Հայաստան

Երևանի Խաղաղ Դոնի փողոցի գազամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է

Երկար և ծանր դադարից հետո խոսելու շատ նյութ ունեինք. Աննա Հակոբյանը Ցյուրիխում հանդիպել է Վարդան Սերմաքեշի հետ

ԱՄՆ-ը հաջորդ շաբաթ կհայտարարի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության նոր փաթեթի մասին. CNN

Հայաստանի ազգային պատկերասրահում ներկայացված կտավները «կճամփորդեն» Լոռու և Տավուշի դպրոցներով

Ծիծեռնակաբերդի խճուղին դեռ երկկողմանի փակ է, Լուսագյուղ-Երասխահուն ճանապարհը՝ միակողմանի անցանելի

Հոսանքի՝ մինչև 6-ժամյա անջատումներ են սպասվում 8 մարզերի և Երևանի մի շարք հասցեներում

5 օրում ՀՀ տարբեր հատվածներում արգելափակված 10 ավտոմեքենա է դուրս բերվել

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբել է Համբարձման տոնը

Մեզ հետաքրքրող ցանկացած տարածք կարող ենք նկարել. Արծրուն Հովհաննիսյանը՝ ՀՀ առաջին տիեզերական արբանյակի մասին

Քրեական ոստիկանության և ՊԵԿ ծառայողները թմրամիջոցներ են հայտնաբերել. բերման է ենթարկվել 27-ամյա մի երիտասարդ

Գնել Սանոսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Կոնգրեսի տնօրեն Ռաֆայել Բենեդիկտին

Երբ նոր էի սկսել նվագել, պապիկս ասաց՝ դա պաշտոն չէ, որ ես քեզ տամ, ինքդ պիտի հասկանաս՝ քոնն է, թե չէ. Ջիվան Գասպարյան

Ծիծեռնակաբերդի խճուղին շարունակում է մնալ երկկողմանի փակ

Հայտնի է «Դիմադրություն» շարժման այսօրվա հանրահավաքի մասնակիցների թիվը