ՀՀ-ի առաջարկները ոչ թե նախապայմանների, այլ պայմանավորվածությունները կյանքի կոչելու մասին են. ԱԳՆ-ն՝ սահմանազատման մասին

«Հայկական կողմի առաջարկները ոչ թե նախապայմանների, այլ ձեռքբերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու մասին են»:

Այս մասին, ի պատասխան լրատվամիջոցների հարցերի, ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ հավելելով, որ Հայաստանի Հանրապետությունը կարծում է՝ օր առաջ պետք է սկսել սահմանազատման գործընթացը՝ համաձայն վերը նշված պայմանավորվածությունների:

Հարց ու պատասխանը ներկայացնում ենք ստորև.

«Հարց. Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, արձագանքելով սահմանագծման և սահմանազատման գործընթացի հետ կապված Հայաստանի Հանրապետության առաջարկներին, հայտարարել է, որ Բաքվի համար անընդունելի են Երևանի նախապայմանները՝ սահմանազատումը սկսելու հարցում: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը:

Պատասխան. Կարծում եմ՝ հարցի վերաբերյալ որոշակի թյուրըմբռնում կա: Սահմանազատման հարցում հայկական կողմը նախապայմաններ չունի: Խոսքը պայմանավորվածությունների մասին է: Նոյեմբերի 26-ին Սոչիում Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության նախագահների կողմից ընդունված եռակողմ հայտարարության մեջ նշված է, որ կողմերը պայմանավորվել են «քայլեր ձեռնարկել ադրբեջանահայկական սահմանին անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ և գործը տանել դեպի սահմանազատման և սահմանագծման երկկողմ հանձնաժողովի ձևավորում»:

Այս պայմանավորվածությունը վերահաստատվել և զորքերի հետքաշման գործընթաց սկսելու մասին պայմանավորվածություն է ձեռքբերվել դեկտեմբերի 14-ին Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ընթացքում:

Ըստ այդմ, հայկական կողմի առաջարկները ոչ թե նախապայմանների, այլ ձեռքբերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու մասին են: Հայաստանի Հանրապետությունը կարծում է, որ օր առաջ պետք է սկսել սահմանազատման գործընթացը՝ համաձայն վերը նշված պայմանավորվածությունների»:

Տպել
309 դիտում

Աշոտ Ադամյանը չի նկատել ադրբեջանցի մարզիկի պահվածքը՝ տարված լինելով մեր հիմնով և հաղթանակով. հանդիպում ԱԺ նախագահի հետ

Պարզվել է քաղաքական ընդդիմության քայլերթի ժամանակ խուլիգանություն կատարած անձանցից մեկի ինքնությունը. ՔԿ

Այս գիշեր որոշ շրջաներում սպասվում է թաց ձյուն, ջերմաստիճանի անկում՝ մինչև -1 աստիճան ցուրտ

Ժամը 08:15-ի դրությամբ Ֆրանսիայի հրապարակում եղել է 553 մարդ. ԻՔՄ

Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աշոտ Առուշանյանին կփոխարինի Տիգրան Մակարյանը

Չարենցավան քաղաքում վեճի ժամանակ ամուսինը հրացանով կրակել է կնոջը

Պետական կառույցը կկարողանա դադարեցնել լրագրողի հավատարմագրումը. ԱԺ-ն քննարկեց օրենքի նախագիծը

Պարոն Հովհաննիսյան, Հայկ Մարության մի՛ արեք, մի՛ լարեք մթնոլորտը. Խաչատրյան

Իրանի արևելքում F-16 ինքնաթիռ է կործանվել

Վարշավայի ֆոնդային բորսան ձեռք կբերի Հայաստանի ֆոնդային բորսայի բաժնետոմսերի 65,03 տոկոսը. ԿԲ

Կդադարեցվի Վանաձորի մի շարք փողոցների գազամատակարարումը

Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Լատվիայի նախագահ Էգիլս Լևիտսի հետ

Երևանում հնչել են կրակոցներ, պարեկների հետապնդելուց հետո մի քանի միլիոնի գողոնով բարձված մեքենան շրջվել է

Գորիսում ջրագծի համար փորված հողը լցվել է 46-ամյա տղամարդու վրա, նա հիվանդանոցում մահացել է

ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի և 3 բարձրաստիճան սպաների վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

Ստեփանակերտում կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոբուսների ներքաղաքային ցանցը համալրվել է

Ինքնասպանություն Երևանում. մայրն ահազանգել է և հայտնել, որ դուստրը նետվել է պատշգամբից

Վանաձորի նախկին քաղաքապետի կողմից չարաշահումներ կատարելու դեպքով հարուցված քրգործի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

Խուզարկություններ են կատարվել Տավուշի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի՝ ՀՅԴ անդամներից շատերի բնակարաններում. Սաղաթելյան

Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է, Լուսագյուղ-Երասխահուն ճանապարհը՝ միակողմանի երթևեկելի

«Դիմադրություն» շարժման անդամները շրջափակել են ՀՀ ԱԳ նախարարության շենքը

Արոնյանը Grand Chess Tour-ի երկրորդ փուլի ընդհանուր հաշվարկում երկրորդն է

Սաուդյան Արաբիան Թուրքիա մեկնելու արգելք է սահմանել

Եթե չենք ուզում գնալ հարաբերությունների կարգավորման, այլընտրանքը պատերազմն է. քաղաքագետը՝ բրյուսելյան հանդիպման մասին

ԵԱՀԿ-ն ողջունել է Նիկոլ Փաշինյան-Ալիև-Շառլ Միշել հանդիպումը

Նախատեսվում է Հայաստան-Չինաստան ուղիղ չվերթներ գործարկել. Արագածոտնի մարզ է այցելել Չինաստանի դեսպանը

Վստահ եմ, որ նույն ոգևորությամբ կծառայեք հայրենիքին. ՇՊՀ ռազմական ամբիոնի աղջիկ շրջանավարտները սպայական կոչում են ստացել

Ոստիկանությունը ցուցարարներին կոչ է անում ձեռնպահ մնալ մետրոպոլիտենի աշխատանքը խափանելու փորձերից

Գյումրիում 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել. տղան ռեանիմոբիլով տեղափոխվել է Երևան

QR կոդի տեղադրում հանգուցյալի գերեզմանաքարին, հիշատակի էջ՝ նրա կյանքի մասին. ՀՀ-ում կգործի նոր ծառայություն (լուսանկար)

Հայաստանը հաղթանակով է մեկնարկել Երևանում ընթացող Եվրոպայի մեծահասակների առաջնությունում

Էջմիածնի փողոցներից մեկում արկ է հայտնաբերվել

Հաստատվել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի կազմը

Կապիկի ծաղիկը հիմնականում գրանցվել է ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարդկանց շրջանում. ՀՀ-ում դեռևս չկա

Հայաստանի և Ֆիլիպինների ԱԳՆ-ները շնորհավորական ուղերձներ են փոխանակել

Ինչ ունեցվածք են հայտարարագրել ընդդիմադիր պատգամավոր Վահե Հակոբյանը և նրա կինը՝ Էլիզաբեթ Պետրոսյանը

Գործող հակաժողովրդավար ընդդիմությունը փորձում է կասեցնել Հայաստանի՝ տարածաշրջանային գործոն դառնալու գործընթացը. Թորոսյան

Քարաթափում Աթենքի փողոցում

Անընդհատ զգուշացնում եմ՝ տնակ չգնեն, քանդելու ենք. Գյումրու Մսի կոմբինատում սոցիալական բնակարաններ կկառուցվեն. Սամսոնյան

Որոշել եմ հրաժարվել պատգամավորական մանդատից, աշխատանքս շարունակել Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում. Մկրտչյան