Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի նախագահի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված Արցախում սոցիալական և ենթակառուցվածքային խնդիրների լուծմանը:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության էլեկտրոնային հարթակից:

Խորհրդակցությանը մասնակցել են Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանը, Արցախի ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանը և Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը:

Ողջունելով ներկաներին՝ վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

«Մեծարգո պարոն նախագահ, հարգելի գործընկերներ, ուրախ եմ ձեզ տեսնելու համար: Մենք Արցախի հետ մեր համագործակցության շատ կարևոր փուլում ենք: 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի կառավարությունը շատ ավելի մեծ ակտիվությամբ է մասնակցում Արցախի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը: Եվ, եթե ես ճիշտ եմ հիշում, Արցախի՝ 2022 թվականի տարեկան բյուջեն աննախադեպ չափեր ունի, ինչն, ըստ էության, բնական է, որովհետև հետպատերազմական վերականգնումը, նախ, շատ կարևոր է և, բնականաբար, շատ ջանքեր պիտի մեզնից պահանջի: Եվ ես սա բնականոն եմ համարում:

Ուզում եմ ընդգծել, որ 2022 թվականին Հայաստանի կառավարությունը շուրջ 144 մլրդ դրամի բյուջետային աջակցություն է տրամադրելու Արցախին: 2021 թվականին այդ թիվը գերազանցել է 100 մլրդ դրամը: Շատ կարևոր է, և մենք բազմիցս ենք քննարկել, որ հընթացս զուտ սոցիալական հնարավոր ճգնաժամի կառավարման փուլից անցնենք զարգացման տրամաբանության և փորձենք մեր համագործակցությունը տեղավորել հենց այս տրամաբանության մեջ, որ զարգացման ծրագրեր իրականացնենք Արցախում:

Շատ ուրախ եմ այս քննարկման համար: Ի դեպ, այս թեմայով սա մեր առաջին այսպիսի քննարկումը չէ: Մենք բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել, դրանց մի մասը զուտ աշխատանքային են եղել, չեն էլ լուսաբանվել, մյուս հատվածը նաև լուսաբանվել է: Կարծում եմ՝ ընդհանուր առմամբ կարող ենք արձանագրել, որ ծրագրերն արդյունավետ են իրականացվում:

Ուզում եմ հիշեցնել նաև, որ պատերազմից հետո, բնականաբար, շատ մեծ մտավախություններ ունեինք՝ կապված սոցիալական վիճակի, մնացած ամեն ինչի հետ: Իհարկե, պարզ է, որ սոցիալական իրավիճակը ոչ միայն Արցախում, Հայաստանում մեր երազածի նման չէ, բայց խոսքը գնում է ընդհանուր առմամբ իրադրության կառավարելիության մասին: Մանավանդ այսօր շատ է քննարկվում նաև սոցիալական իրավիճակը, գնաճը. քովիդով պայմանավորված, ըստ էության, գլոբալ երևույթ է, և մենք չենք կարող առանձին վերցրած դիտարկել խնդիրը:

Մեր այս ամեն ինչին ավելացան նաև պատերազմը, պատերազմի հետևանքները: Եվ այդ առումով կարող ենք արձանագրել, որ առնվազն մենք իրադրությունը համատեղ ջանքերով կարողացել ենք որոշակի կառավարելիության տիրույթում պահել, որպեսզի հետպատերազմական իրավիճակում հումանիտար ճգնաժամեր չառաջանան»:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր խոսքում նշել է.

«Պարոն վարչապետ, նախ ուզում եմ նորից իմ շնորհակալությունը հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ պատերազմի օրերին և հետպատերազմյան ժամանակահատվածում սոցիալական խնդիրների լուծման համար: Որևէ խնդիր չի եղել առողջապահական, տեղավորման և հետագա մնացյալ հարցերի լուծման առումով՝ անկախ տրամադրվող նպաստներից և ծավալներից:

Մենք միշտ զգացել ենք, որ Հայաստանի կառավարության, նրա անդամների, ընդհանուր առմամբ՝ բոլոր պաշտոնյաների կողմից վերաբերմունքը եղել է միշտ այնպիսին, որ այդ ծանր ժամանակահատվածում ղարաբաղցիները միշտ տեսել են այդ աջակցությունը: Եվ հետպատերազմյան ժամանակահատվածում ամեն ինչ արել ենք, որպեսզի կարողանանք լուծել մեր ամենածանր խնդիրը՝ տեղահանված բնակչությանը հնարավորություն տալ առաջին հերթին Արցախում և Հայաստանում ժամանակավոր ապաստան գտնել և, իհարկե, հետո արմատական լուծումներ տալ:

Պարոն վարչապետ, նշեմ, որ 2022 թվականին ավելի հստակ 140 մլրդ դրամ միայն միջպետական վարկ և ուղղակի դրամաշնորհ է տրամադրվել Արցախի բյուջեին: Բացի դրանից, Հայաստանի կառավարությունը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ծրագրերով, բազմաթիվ սոցիալական ծրագրեր իրականացրել է ուղղակի: Դրա համար թիվը շատ մեծ է, դրանց շնորհիվ մեզ հաջողվել է արտագաղթը կանխել և արդեն այսօր լուծել ավելի կարևոր խնդիրներ:

Ուզում եմ նշել, պարոն վարչապետ, որ արդեն 300 բնակարան ավարտված է և հանձնված է հիմնականում տեղահանված զոհվածների ընտանիքներին և երկրորդը՝ կարիքավոր, առաջին հերթին, այն ընտանիքներին, որոնք ավելի սուղ վիճակում են: Բնակարանաշինությունն սկսված է 3000 տների շինարարության առումով. մոտ 500 բնակարան մենք հին ֆոնդից՝ գյուղերում առկա ազատ ֆոնդից, վերանորոգել ենք, տրամադրել, մոտ 2000 բնակարան արդեն նախագծվում է, որոնք պետք է սկսենք 2022 թվականին: Այսինքն՝ այդ 5000 բնակարանային շինարարության ծրագրով մենք հիմնականում նաև հին ֆոնդերում, որտեղ չեն ապրում, դրանք էլ վերագործարկելով լուծելու ենք այն խնդիրը, որը մեր առջև դրել ենք:

Ի դեպ, պարոն, վարչապետ, նշեմ նաև, որ, այո, 144 մլրդ դրամի պարագայում մեզ հաջողվելու է լուծել առկա խնդիրները և ոչ միայն բնակարանաշինության: Մենք շատ հավակնոտ ծրագրեր ենք սկսել. կառուցվում է արդեն Բադարա-Ստեփանակերտ խողովակաշարը, որն ամբողջությամբ լուծելու է ոչ միայն Ստեփանակերտի որակյալ խմելու ջրի հարցը, այլ նաև այդ կառուցվող բնակավայրերի, որոնց մի մասը գտնվում է Ստեփանակերտի հարակից տարածքներում:

Զուգահեռ արդեն սկսված են Բադարայի ջրամբարի աշխատանքները, որն անկախ Արցախի պատմության մեջ աննախադեպ երևույթ է: Ավարտման փուլում են Սովետար կոչվող ջրանցքի աշխատանքները, որը լրացուցիչ 3000 հեկտար ոռոգման հնարավորություն է տալու: Եվ զուգահեռ, այդ թվում նշեցիք՝ տնտեսական ծրագրերի իրականացման առումով, մեր աշխատանքներն ենք կատարում բազմաթիվ արտեզյան ջրհորների առումով, որպեսզի գյուղատնտեսությունը, որը պիտի դառնա մեր ընդհանուր տնտեսության լոկոմոտիվը, շարժվի առաջ:

«Բեյզ Մեթըլս»-ի առումով նշեմ, որ արդեն հիմնականում աշխատում է 70-80 տոկոս հզորությամբ, դա պլանավորված է: Լուծվել է ջրի, էներգետիկայի մատակարարման հարցը, արտացոլումը պետական բյուջեի մուտքերի մասով՝ եթե 2021 թվականին պլանային եղել է 17 մլրդ, կատարել ենք 34 մլրդ: Այս տարի ծրագրով նախատեսել ենք 40 մլրդ, բայց, իհարկե, մեր սպասելիքները շատ ավելի մեծ են: Դրան զուգահեռ տարբեր բարեգործական ծրագրերով, համագործակցությամբ ջերմոցային տնտեսություններ, այլ ուղղություններ ևս զարգացնում ենք:

Ընդհանուր առմամբ, պարոն վարչապետ, բնակարանաշինության տեմպերը համապատասխանում են այն ծավալներին, որ միասին քննարկել ենք և եկել ենք համաձայնության: Զուգահեռ «Հայաստան» համահայկական հիմնադրամը 1061 բնակարան է կառուցում, բացի բնակարաններից, նաև ենթակառուցվածքային այլ ծրագրեր, ջրագծեր այլ գյուղերում, այլ բնակավայրերում, ասֆալտապատում: Այսինքն՝ ծրագրեր իրականացվում են ենթակառուցվածքների բոլոր ուղղություններով և նաև բնակարանաշինությամբ:

Հաջողվել է լուծել ամենակարևոր խնդիրը՝ հոսանքի խնդիրը և համարյա անխափան կարողացել ենք մինչ այսօր դեռ պահպանել իրավիճակը, որովհետև ծանր է եղել հզորությունների մատակարարման, ապահովման առումով և այլն: Եթե որևէ ֆորսմաժոր չլինի, նաև այդ հարցն է լուծվում՝ այն դեպքում, որ «Բեյզ Մեթըլս»-ի անհրաժեշտ հոսանքը ևս կարողացել ենք մատակարարել:

Ընդհանուր առմամբ ուզում եմ գոհունակություն հայտնել, պարոն վարչապետ, ձևավորված համագործակցության առումով: Պատասխանատուների հետ մշտապես կապի մեջ ենք: Շնորհակալություն»:

28774_b (1).jpg (891 KB)

28775_b.jpg (833 KB)

28773_b.jpg (683 KB)

Տպել
673 դիտում

Այսքան բացահայտ իրար ուտու՞մ են. Ստյոպա Սաֆարյանը Սաղաթելյան-Վանեցյան փոխհարաբերությունների մասին

ԱՄՆ դեսպանի հետ կապված հայտարարությունները և ակցիաները ունեն միայն ներքաղաքական շարժառիթ. քաղաքագետ

Ընդդիմության ակցիաներում ոստիկանների դեմ եղած հաղորդումներով ծառայողական 47 քննություն, 5 ուսումնասիրություն է կատարվում

Հիշողությանս մեջ վառ է Մարտի 1-ը, այն սարսափը, որով հայ հասարակությունն անցավ, մենք կոչ էինք արել չցրել հավաքը. Վիկտորին

ՊՆ-ն հայտարարում է երաժիշտ և պարող զորակոչիկների մասնագիտական լսումներ և դիտումներ

Որոշ տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում թույլ ձյուն է տեղում

Շարունակվում է Սուրեն Պապիկյանի այցը 3-րդ բանակային զորամիավորում

Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է Լիտվայի Հանրապետության նախագահին

Երևանում կայացել է Հայաստան-Իրաքյան Քուրդիստան գործարար համաժողով

Դաշնակցությունը ցանկանում է վիժեցնել ՀՀ իշխանությունների ջանքերը՝ ուղղված երկրի անվտանգությանը. քաղաքագետ

Ինչ ունեցվածք են հայտարարագրել ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանը և նրա ամուսինը՝ Արթուր Մուրադյանը

Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ընդդիմությունն այսօր հանրահավաք չի անցկացնի

Աննա Հակոբյանը հյուրընկալել է Դիանա Նաուսեդիենեին. վերջինս ՀՀ վարչապետի կնոջը հրավիրել է Լիտվա

Ջավադյանին բնորոշ էին համեստությունը, ուշադրությունը մարդկանց հոգսերի հանդեպ. ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել

Ես՝ որպես իշխանական ուժի պատգամավոր, ավելի հաշտ եմ ընդդիմության մի շարք անհատների հետ, քան իրենք իրար հետ. Աղազարյան

«Հայրենիք» կինոթատրոնի մոտ մեքենաներ են բախվել. կա զոհ

«Առանց բոթաս Հայաստան». Անահիտ Մութաֆյանի գրառումը ծաղրանքի առարկա է դարձել համացանցում (լուսանկարներ)

Ռուբինյանն Իրանի դեսպանին է ներկայացրել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ-ի դիրքորոշումը

Կայացել է ԱՀ ՄԻՊ-ին առընթեր բռնի տեղահանված և փախստական անձանց իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդի առաջին նիստը

Ատելության խոսքը, վիրավորանքը, թշնամանքի հրահրումը բարիք չեն կարող լինել. Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությունը

Դոլարի փոխարժեքը մի փոքր նվազել է. ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է նոր փոխարժեքներ

Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Յուրի Ջավադյանի մահվան կապակցությամբ

Ամառային սուրդլիմպիկ խաղերում հայ մարզիկները 5 բրոնզե մեդալ են նվաճել

Գնել Սանոսյանն ու Չեխիայի դեսպանը քննարկել են չեխական ընկերության կողմից Ստեփանավանում փոքր օդանավերի արտադրության հարցը

Սկսել ենք կարևոր երկխոսություն, որը պետք է շարունակվի. ՀՀ վարչապետը՝ Լիտվայի նախագահին

«Մարիոթ»-ի ֆորումին հրավիրված բոլոր պատգամավորների ու այլ հյուրերի մուտքը եղել է անխոչընդոտ. Դանիել Իոաննիսյան

Իրացման ցանցում հայտնաբերվել է ժամկետանց սննդամթերք (լուսանկարներ)

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իսպանիայի ԱԳ նախարարի հետ. անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի

Թատրոնում աշխատելով՝ մի բոթասով ահագին մարդու սոցիալական ապահովություն է ստեղծում. Սաֆարյանը՝ Մութաֆյանի գրառման մասին

Արայիկ Հարությունյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին. կարևորվել է երկու հայկական պետությունների փոխգործակցության սերտացումը

Պատերազմի քննիչ հանձնաժողովն աշխատանքը չի համապատասխանեցնելու որոշ թերթերի խարդավանքների տրամաբանությանը. Քոչարյան

Ատեստավորման նպատակով այս տարի կվերապատրաստվեն ավելի քան 14 հազար ուսուցիչներ

Անձնագիր ձեռք բերելիս անձի նույնականացման գործիքակազմը բարելավման կարիք ունի. ՀՀ գլխավոր դատախազը միջնորդագիր է հղել

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել համակարգի աշխատողներին պարգևատրումներ տրամադրելու վերաբերյալ

Վրաստանի ՊՆ ներկայացուցիչներն այցելել են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան

Ալեն Սիմոնյանն ընդունել է Գիտանաս Նաուսեդային. անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության խնդիրներին

Վահագն Խաչատուրյանը հյուրընկալել Լիտվայի Հանրապետության նախագահին. նրանք հանդես են եկել հայտարարություններով (տեսանյութ)

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ԵԽ նախարարների կոմիտեի նիստին (տեսանյութ)

Միացյալ Նահանգները լավ գործընկեր է ձեռք բերել՝ ի դեմս Հայաստանի կառավարության. Լին Թրեյսի

Ավտովթար Երևանի «Հայրենիք» կինոթատրոնի մոտակայքում. կա զոհ