ԱՄՆ-ը դժգոհ է, Ռուսաստանը՝ զարմացած. Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստը կայացել է

ԱՄՆ-ի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստն Ուկրաինայի հարցով կայացել է՝ չնայած Ռուսաստանի և Չինաստանի հայտնած առարկություններին: Պաշտոնական արդյունքներ, փաստաթղթերի ու որոշումների ընդունում չեն եղել:

ԱՄՆ-ը, Ուկրաինան և Անվտանգության խորհրդում նրանց կողմնակիցները կրկին մեղադրանքներ են հնչեցրել Ռուսաստանի հասցեին, Ռուսաստանն էլ հերքել է դրանք։

Անակնկալներ չեղան

Միացյալ Նահանգները վերջին մեկ ամսվա ընթացքում փորձում է ստանալ Անվտանգության խորհրդի մնացած անդամների աջակցությունը։ Եթե ամերիկյան գաղափարին աջակցեին ինը անդամներից պակաս, հանդիպումը չէր կայանա։ Արդյունքում 10 երկիր (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, ԱՄԷ, Գանա, Ալբանիա, Նորվեգիա, Բրազիլիա, Մեքսիկա և Իռլանդիա) կողմ քվեարկեցին հանդիպմանը, Գաբոնը, Քենիան և Հնդկաստանը ձեռնպահ մնացին, Ռուսաստանն ու Չինաստանը՝ դեմ։

Հանդիպումն անցկացվել է մշտական ներկայացուցիչների մակարդակով (որոշ դեպքերում ելույթ են ունեցել նրանց տեղակալները)։ Ավելի բարձր մակարդակի ներկայացվածություն, ինչպես ավելի վաղ կանխատեսում էին լրատվամիջոցները, չի եղել:

Ինչ են խոսել մասնակիցները

Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հիմնական շահագրգիռ կողմերը՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը, հենց Ուկրաինան, հայտարարել են, որ պատերազմ չեն ցանկանում: 

«Ռուս քաղաքական գործիչներից ոչ մեկը երբեք չի ասել, որ մենք մտադիր ենք հարձակվել Ուկրաինայի վրա: Մեկ այլ բան, որ մենք հիշում ենք 2008 թվականի իրադարձությունները, երբ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հանցավոր հրաման տվեց հարվածել Ցխինվալին, հետո խաղաղ բնակիչներ զոհվեցին, մեր խաղաղապահները, մենք այդ ժամանակ ստիպված էինք արձագանքել»,- ասել է ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։

ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդն ավելի հեռու է գնացել ու Ռուսաստանին մեղադրել ուժ կիրառելու սպառնալիքի համար:

Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Սերխի Կիսլիցան հայտարարել է, որ մոտ 130 հազար ռուս զինվորական արդեն գտնվում է իր երկրի սահմաններին։ Ճիշտ է, նա պարզաբանել է, որ «ներխուժման» վտանգը մնում է միայն «մոտակա» և առայժմ ոչ «անխուսափելի»։ Նա հայտարարել է, որ Կիևը չի նախատեսում հարձակում «ո՛չ Դոնբասում, ո՛չ Ղրիմում և ո՛չ մի այլ վայրում»։

Չինաստանը Անվտանգության խորհրդի նիստում միանշանակ խոսել է Ռուսաստանին աջակցելու մասին։ ՄԱԿ-ում երկրի մշտական ներկայացուցիչ Չժան Ջունն ընդգծել է, որ Պեկինը չի տեսնում, թե որտեղից են ծագում սպառնացող պատերազմի մասին Արևմուտքի պնդումները։ Միաժամանակ, նա հավելել է, որ պետք է հաշվի առնել Ռուսաստանի անվտանգության մտահոգությունները։

Այն երկրները, որոնք աջակցել են հանդիպմանը, հիմնականում նույն մեղադրանքներն են հնչեցրել, ինչ Միացյալ Նահանգները։ Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Նիկոլա դե Ռիվիերի ելույթում մի շարք տարբեր հայտարարություններ են հնչել։ Նա մասնավորապես հայտարարել է, որ «եթե երկխոսության ու համագործակցության ուղին ընտրվեն, Եվրամիությունը պատրաստ է Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնել միասնական, երկարաժամկետ ու ռազմավարական մոտեցման հիման վրա»։

Նա նաև մատնանշել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման գործում Եվրամիության առավել ամբողջական ներգրավման անհրաժեշտությունը։ Ի վերջո, դե Ռիվիերը մատնանշել է արևելյան Ուկրաինայի հակամարտությունը Մինսկի համաձայնագրերի հիման վրա լուծելու կարևորությունը, ինչի մասին, օրինակ, ԱՄՆ մշտական ներկայացուցիչը բացարձակ չի նշել։

Արդյունքներ

Անվտանգության խորհրդի դահլիճից հեռանալով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպման համար՝ Նեբենզիան նշել է, որ հանդիպման անցկացման նպատակները Ռուսաստանի համար մնում են անհասկանալի: «Ես նույնիսկ չգիտեմ, թե ինչու ենք մենք այս հանդիպումն անցկացնում, ոմանք ֆանտազիաներ ունեն, որ Ռուսաստանն արդեն ագրեսիա է իրականացրել Ուկրաինայի դեմ, երբ դա տեղի չի ունեցել»։

Հանդիպումը նախաձեռնող ԱՄՆ-ն հայտարարել է, որ իրենց հարցերի պատասխանները չեն ստացել։ «Մենք հրավիրել ենք այս հանդիպումը, որպեսզի ռուսները մեզ բացատրություն տան իրենց գործողությունների համար, մենք քիչ ենք լսել, նրանք մեզ չեն տվել այն պատասխանները, որոնք մենք հույս ունեինք, որ կտրամադրեն»,- ասել է ԱՄՆ ներկայացուցիչը։

Ուկրաինայի մշտական ներկայացուցիչը կարծիք է հայտնել, որ քննարկումների հիմնական նպատակը իրավիճակի մասին տեղեկատվության տարածումն է։ Հարցին՝ գո՞հ է հանդիպման արդյունքներից, ուկրաինացի դիվանագետը չի պատասխանել։

Ռուսաստանը, սակայն, չի հրաժարվում օգտագործել Անվտանգության խորհրդի հարթակը Ուկրաինայի հետ կապված խնդիրների լուծման համար։ Մասնավորապես փետրվարի 17-ին Ռուսաստանի Դաշնությունը մտադիր է հանդիպում կազմակերպել մինսկյան պայմանավորվածությունների կատարման շուրջ։ Դրանք ամրագրված են Անվտանգության խորհրդի 2202 բանաձևում, ուստի դրանց կատարման մոնիտորինգը Անվտանգության խորհրդի պարտականությունն է:

Հիշեցնենք՝ վերջին ամիսներին արևմտյան երկրներում, ինչպես նաև Կիևում հայտարարություններ են հնչում Ռուսաստանի՝ Ուկրաինա հնարավոր ներխուժման մասին։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման տեղեկատվությունը դատարկ և անհիմն լարվածության սրացում էր անվանել։ Նա ընդգծել էր, որ Ռուսաստանը ոչ մեկի համար վտանգ չի ներկայացնում։ Միաժամանակ, Պեսկովը չէր բացառել նման հայտարարություններն արդարացնելու համար սադրանքների հնարավորությունը և զգուշացրել, որ Ուկրաինայի հարավ-արևելքում ճգնաժամը կարգավորելու համար ուժի կիրառման փորձերն ամենալուրջ հետևանքներն են ունենալու։

ՆԱՏՕ-ն, Եվրամիությունը, Արևմտյան տասնյակ երկրներ ու միջազգային կառույցներ, սակայն, պնդում են ճիշտ հակառակը:

Միևնույն ժամանակ, Ռուսաստանը հանդես եկավ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ իրավականորեն պարտավորեցնող փաստաթղթեր կնքելու նախաձեռնությամբ՝ կապված Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից Ուկրաինայի տարածքի շարունակվող, ինչպես կարծում է Մոսկվան, «ռազմական զարգացման» հետ։ Կողմերը բանակցությունների մի քանի փուլ են անցկացրել, այդ թվում՝ անձնական հանդիպում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջև, որի ժամանակ ՌԴ ԱԳ նախարարը կրկնել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել Ուկրաինայի վրա։

Տպել
2712 դիտում

Ռեստորանում «Ջերմուկ»-ի շիշը կոտրվել է, ապակյա բեկորը վնասել է 32-ամյա երիտասարդի աչքը

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի