ՊԵԿ-ում մեկնարկում են մաքսային ծառայողի պատրաստման դասընթացներ. հաջողությամբ ավարտածները աշխատանք կստանան

02/02/2022 schedule09:40

Պետական եկամուտների կոմիտեն սկսում է նոր չափանիշներով մաքսային ծառայողներ պատրաստելու աննախադեպ դասընթացների շարք: Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները հնարավորություն կունենան ստանալու հավաստագիր և աշխատանքի առաջարկ մաքսային ծառայության տարբեր պաշտոններում:

Դասընթացներին կարող են մասնակցել ինչպես մաքսային ծառայողներն, այնպես էլ բարձրագույն կրթություն ունեցող բոլոր նրանք, ովքեր ցանկանում են մասնակից լինել նոր որակի մաքսային ծառայության ձևավորմանը՝ անկախ աշխատանքային փորձից։ Իսկ համակարգում աշխատողների համար սա նաև վերապատրաստվելու, առաջխաղացման և ուժերն այլ ստորաբաժանումներում փորձելու հնարավորություն է: Դասընթացի մասնակիցները կստանան ոլորտի վերաբերյալ հիմնարար գիտելիքներ և գործնական պարապմունքներ կունենան մաքսային մարմիններում, այդ թվում՝ սահմանային մաքսակետերում։

Դասընթացի ընդունելությունը կանցկացվի երկու փուլով՝ թեստավորում և հարցազրույց։ Ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել ընդունելության առցանց դիմում (https://ats.hirebee.ai/am/jobs/dimord/apply) և ներբեռնել պահանջվող փաստաթղթերի պատճենները։ Ընդունելության համար պահանջվող օտար լեզուների և համակարգչի իմացությունը կարող է ստուգվել ՊԵԿ ուսումնական կենտրոնում կազմակերպվող թեստավորմամբ՝ գիտելիքների մակարդակը հավաստող փաստաթղթեր չունենալու դեպքում։ Դիմումի ներկայացման վերջնաժամկետը 2022թ. փետրվարի 28-ն է:

Թեստավորման անցողիկ շեմը հաղթահարած մասնակիցները հարցազրույցին մասնակցելու իրավունք կստանան բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկ լրացնելու դեպքում: Գործընթացի վերջին փուլում մասնակիցները հանձնելու են ավարտական քննություն, որի արդյունքով հնարավորություն կունենան ստանալու մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնելու առաջարկ նոր ստեղծվող ստորաբաժանումներում։

Մաքսային ծառայողների ընդունելության նոր ընթացակարգի նպատակն է բարեփոխվող մաքսային ծառայության կազմում ընդգրկել բացառապես մասնագիտական բարձր պատրաստվածություն և ներուժ ունեցող աշխատակիցների՝ ձևավորելով մաքսային ծառայողի նոր կերպար: Մաքսային համակարգում իրականացվող բարեփոխումների հիմքում տնտեսվարողներին և քաղաքացիներին մատուցվող ծառայությունների և սպասարկման որակի բարձրացումն է, որը կյանքի է կոչվում համաշխարհային միտումներին համահունչ էլեկտրոնային համակարգերի ներդրմամբ և կատարելագործմամբ։ 

Դասընթացի ընդունելության կարգը, ժամկետները, պահանջվող փաստաթղթերը և այլ մանրամասներ ներկայացված են ՊԵԿ պաշտոնական կայքում (www.petekamutner.am/dimord.aspx

Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել 060 844 988, 060 844 951 կամ գրել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին:

Տպել
1412 դիտում

Վասիլիս Մարագոսը վերահաստատել ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ